Արդյոք այն, ինչ կատարվում է ՀԱԵ-ի շուրջ, Սուրբ Պետրոսի հրապարակում լինելիության գինն է. Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը թելեգրամյան իր ալիքում գրում է. «Հայտնի է դարձել, որ վարչապետ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ը մեկնում է Վատիկան, որտեղ նա կմասնակցի Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի և ևս 6 այլ Երանելիների սրբադասման արարողությանը, որը տեղի կունենա Լեոն 14-րդ Պապի հանդիսապետությամբ:

Ինչ խոսք, բավականին տխուր պատկեր է, երբ Հայաստանում բանտարկելով Արքեպիսկոպոսներին, Նիկոլ Փաշինյանը մեկնում է Սուրբ Աթոռ, մասնակցելու Կաթոլիկ եկեղեցու ծիսական արարողությանը: Տխուր, ու նաև խորհրդանշական պատկեր է, որն առնվազն առաջացնում է հարց՝ իսկ արդյո՞ք այն, ինչ կատարվում է ՀԱԵ շուրջ, Սուրբ Պետրոսի հրապարակում լինելիության գինն է: Սա պարզապես, հռետորական հարցադրում է:

Միայն թե շատ ուշագրավ է, որ փաստորեն Նիկոլ Փաշինյանի Վատիկան այցի մասին հայտնի է դառնում այն բանից հետո, երբ նրան հյուր էր եկել մեկ այլ արքեպիսկոս՝ Անթիլիասից, Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի բանագնացը, որը հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ և նրան էր փոխանցել Արամ Առաջինի օրհնությունը:

Իհարկե, Անթիլիասը տարածեց նաև հաղորդագրություն, որ հանդիպմանը Շահան Արքեպիսկոպոսը Նիկոլ Փաշինյանին է փոխանցել նաև Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականության ձերբակալությունների վերաբերյալ մտահոգություններն ու դատապարտումը:

Այդուհանդերձ, հաղորդագրությունները թերևս քիչ բան են ասում, թե Շահան Արքեպիսկոպոսի «շուրթերով» Նիկոլ Փաշինյանի ականջին ինչ է շշնջացել Արամ Վեհափառը, որը նաև եկեղեցիների համաշխարհային Խորհրդի նախագահն է և բավականին սերտ աշխատանքային հաղորդակցություն ունի Վատիկանի հետ էլ:

Հիշեցնեմ, որ մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 15-16-ին Վատիկանում էր Ամենայն Հայոց Կաթողիկոսը, որն իր այցի ընթացքում հանդիպել էր Լեոն 14-րդ Պապի հետ:

Գուցե ավելորդ չէ նկատել նաև, որ անցնող օրերին Վատիկանում էր նաև Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան, որը ծանոթանում էր Վատիկանին պատկանող ժառանգության ռեստավրացիոն աշխատանքներին, որոնց մի մասը հովանավորում է նրա ղեկավարած Հեյդար Ալիև հիմնադրամը:

Հետաքրքիր է, իսկ Մեհրիբան Ալիևան մնալու և մասնակցելու՞ է Սուրբ Պետրոսի հրապարակում կայանալիք սրբադասման արարողությանը»:

դիտվել է 827 անգամ
Լրահոս
Վաղարշապատի 14/09 և 14/22 տեղամասերում ընտրախախտում է արձանագրվել Քվեարկության օրը բոլոր տեղամասերից իրականացվելու է համաժամանակյա ուղիղ հեռարձակում․ ԿԸՀ Մանրամասներ՝ Վաղարշապատում հաշվառված անձանց մասին տարածվող տեղեկությունների մասին «Հայր մեր»-ը թողած՝ դրսերից է «copy–paste» անում․․․ Ընդդիմադիր բլոգերին ՁՊՎ-ից դուրս գալուց րոպեներ անց կրկին ձերբակալել են Լրատվամիջոցից ողջ տեխնիկան առգրավող ճղճիմ ռեժիմի համար վատ լուր ունենք Արագածոտնի թեմի առաջնորդը փորձություն է անցնում, որից պետք է ուժեղացած դուրս գալ Ղարաբաղի ժողովուրդը ենթարկվել է կրոնական զտման, եւ Հայաստանը եւս բախվում է գոյության սպառնալիքին. Ջոն Էյբներ Չեչենները բռնել են մի գնչուի, որը համացանցում վիրավորել է չեչեններին և հայերին․ «Պուլյա 18+» Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Ոսկեվազի խաչմերուկում․ 10 վիրավոր կա Նա աղետ է, նա նողկալի մարդ է, որը արդարացնում է հանցագործությունը. Թրամփը՝ Լոնդոնի քաղաքապետի մասին Նման սխալներ անող իշխանությունը ոչ թե լրագրողների սխալներից պետք է խոսեր, այլ ամաչեր մարդկանց աչքին երևալուց. Արմինե Օհանյան Ընտրախախտումներ չկա՞ն․ բա մեր տանը հավելյալ 9 հոգու ո՞ւմ եք հաշվառել. Հարություն Խաչիկյան «Նիկոլ Փաշինյանը գնում է բլեֆի, պարտությունը փորձում է ներկայացնել որպես լավություն». Տիգրան Աբրահամյանը՝ «8 միլիարդ դոլարի զենք գնելու» հայտարարության մասին Մեսսի՞, թե Ռոնալդու․ Լինեկերն ընտրել է պատմության լավագույնին Antifake-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանն ազատ արձակվեց ՁՊՎ-ից Վիճաբանություն և ծեծկռտուք 8 համարի ավտոբուսում. օրեր առաջ վարորդը հարվածներ է հասցրել ուղևորին Ստամբուլում զբոսաշրջիկներ են թունավորվել․ նրանցից 3-ը մահացել է ԱՄՆ-ն դադարեցրել է Թաիլանդի հետ առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունները Ալիևն էժան էներգիա է խոստացել Փաշինյանին՝ հայկական ազգային խմբերի ճնշման և Արցախ վերադարձի իրավունքից հրաժարվելու դիմաց․ իրանական ալիք Վրացական որոշ արևմտամետ ՀԿ-ներ տեղափոխվել են ՀՀ և ստացել իշխանական աջակցություն․ քաղաքագետ Երկրաշարժ է եղել Հայաստանում Կիևում պահանջում են Զելենսկու հրաժարականը Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Իրանը Օրմուզի նեղուցում նավթատար տանկեր է կալանել
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Նոյեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Նոյեմբերի 14-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 14-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 14-ին՝ ժամը 10:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 13-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am