Փաշինյանը զգուշացրեց՝ ընտրություններից հետո լինելու է վենդետա, ջարդուփշուր. Արա Զոհրաբյան

Ցավոք, մեր երկրում գործում են երկակի ստանդարտներ,-գրում է իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Արա Զոհրաբյանը և փաստական թվարկում դեպքերը․
ԴԵՊՔ 1
2025թ. հոկտեմբերի 15-ին հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն կապված Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանի բռնի անհետացման հետ:
Սրբազանին առավոտյան 09:30-ից ձերբակալել էին, սակայն թաքցնում էին ինչպես ձերբակալվելու փաստը, այնպես էլ գտնվելու վայրը: Սրբազանի գտնվելու վայրի մասին իմացել ենք միայն ժամը 16:30-ից հետո ՄԻՊ ներկայացուցիչներից, այսինքն 7 ժամ հետո:
ՀՀ քրեական օրենսգրքի 451-րդ հոդվածը այդ վարքագիծը համարում է բռնի անհետացում և նախատեսում է պատիժ ազատազրկման ձևով՝ երեքից յոթ տարի ժամկետով: Ըստ այդ նորմի՝ բռնի անհետացումը՝ պետության կողմից տրված լիազորությամբ .. գործող պաշտոնատար անձի … կողմից ազատությունից օրինական հիմքերով …. զրկված անձի ազատությունից զրկելու փաստը թաքցնելը …., որի հետևանքով անհետացած անձը հայտնվում է օրենքի պաշտպանությունից դուրս:
Արդեն երրորդ օրն է, սակայն մենք որևէ լուր չունենք նշված հաղորդման ընթացքի մասին: Դատախազությունը չի շտապում:
ԴԵՊՔ 2
2021թ. վարչապետի պաշտոնը զբաղեցնող և նախընտրական քարոզչության ժամանակ ՔՊ կուսակցության ընտրական ցուցակի առաջին համարը հանդիսացող Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հայտարարում էր հետևյալը.
-«Դրանց սաղին բռնելու եմ՝ շինեմ»
— «Ճակատից շարեմ կասեք բռնությունա»
— «Հանկարծ չփորձեք թպրտալ». Փաշինյանը զգուշացրեց՝ ընտրություններից հետո լինելու է վենդետա, ջարդուփշուր.
«Կարճ ասած՝ էդ համայնքների ղեկավարները ռադ են լինելու, վենդետա է լինելու»:
Գլխավոր դատախազությունը և քննչական որևէ մարմին իրավական ռեակցիա չի տվել վերը նշված հրապարակային սպառնալիքներին, որոնք ազդեցություն են թողել ընտրողների ընտրական իրավունքի ազատ իրականացման վրա:
Իմ կարծիքով, այս վարքագիծն առնվազն պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հանցակազմը (Համապատասխանում է նախորդ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետին), որը պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով
Այդ ելույթների հղումները՝
https://www.youtube.com/watch?v=g3eA5Mlsl90
https://www.youtube.com/watch?v=xQUBp6m_vCc
https://www.youtube.com/watch?v=mOdQyFjQW_A
ԴԵՊՔ 3
Երեկ համացանցում հայտնվել է (ըստ լուրերի) Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և նախկին Աղան աբեղա Երնջակյանի 2023 թվականի հոկտեմբերի խոսակցության ձայնագրությունը։
Քննչական մարմինը կայծակնային արձագանքելով հայտնել է, որ հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (այս հոդվածով մեղադրանք է ներկայացվել նաև Մկրտիչ Սրբազանին):
Հատկանշական է, որ նույն քննչական մարմինը վարույթը չի նախաձեռնել ՀՀ քրեական օրենսգրքի 206-րդ հոդվածի հատկանիշներով, որը վերաբերում է մարդու հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունն ապօրինի խախտելուն:
Քննչական մարմինը պարտավոր է գնահատական տալ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունն ապօրինի խախտելու վարքագծին:
ԴԵՊՔ 4
Ալեքսանդր Կոչուբաևի գրառման վերաբերյալ (գնահատական չեմ տալիս գրառման բովանդակությանը, իսկ եթե գնահատվի էլ, ապա՝ քրեական օրենսգրքի տիրույթից դուրս) կրկին գործել է կայծակնային արդարադատությունը և Ալեքսանդր Կոչուբաևի իրավունքները կոպտորեն խախտելով, այդ թվում նրան նվաստացնելով իրավապահ մարմինը ձերբակալել է: Ակնհայտ է, որ այդ ձերբակալումը պարունակում էր պատժիչ տարրեր:

Այս դեպքերը շատ են:
Տարիների ընթացքում փաստաբանների պայքարի, ինչպես նաև բարեխիղճ դատավորների, դատախազների, քննիչների, ոստիկանների աշխատանքի շնորհիվ մարդու իրավունքների պաշտպանությունը որոշակի դրական մակարդակի էր հասել:
Փաստաբանը հասնում էր իր վստահորդին թե ոստիկանության, թե քննչական մարմիններում առանց խոչընդոտի (իհարկե բացառություններ եղել են):
Իսկ հիմա, երբ օրը ցերեկով քննչական մարմինը, իր քննիչների միջոցով, որոնցից մի մասն էլ փաստաբանի արտոնագիր ունի, խոչընդոտում է փաստաբաններին հասնել իրենց վստահորդներին և նույնիսկ չեն թողնում շենք մտնել, երբ փաստաբաններին ծեծի են ենթարկում ոստիկանության բաժանմունքում, …փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ անպաշտպան:
Իհարկե, այս ապօրինությունները կշարունակվեն՝ նույնիսկ ավելի կոպիտ դրսևորումներով, սակայն մի բան պետք է հիշել, որ այս ամենը ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ Է:

դիտվել է 679 անգամ
Լրահոս
Թեմակալ առաջնորդն ազատ է մասնակցելու որևէ խորհրդակատարության․ Տեր Եսայի ArmComedy-ի տղե՛րք, դուք ավելի զզվելի եք․ Անժելա Թովմասյան (video) Վեհափառը եկեղեցականներին հորդորել է ամուր մնալ ոգով, հաստատուն՝ հավատի և առ Եկեղեցին նվիրումի մեջ Վաղարշապատի ընտրություններին ենթադրյալ հանցագործության մասին 3 հաղորդում է ստացվել․ ՔԿ Սևակ Խաչատրյանը, «Մայր Հայաստանը» այս պահին շատ ուժեղ պատասխան կարող են տալ Նիկոլին․ Հայկ Նահապետյան (video) ՔՊ-ն խոսում է ջախջшխիչ հաղթանակի մասին այն դեպքում, երբ անգամ ընտրության մասնակիցների 50 տոկոսը չի քվեարկել իրենց. Բորիս Մուրազի #ՈՒՂԻՂ․Սամվել Կարապետյանի աջակիցները դատարանի բակում են. հրապարակվում է կալանքի երկարաձգման որոշումը (video) Երեկվա դրական կողմը՝ Սևակ Խաչատրյանը, ոչ կկալանավորվի, ոչ էլ կսպանվի. Սուքոյան Ընտրությունների որևէ արդյունք, չի կարող դիտարկվել իբրև Եկեղեցու ինքնավարության դեմ արշավին առնչվող գործոն. Դանիելյան Ի՞նչ խոշոր սխալ թույլ տվեց Արթուր Վանեցյանը․ Նաիրա Զոհրաբյան (video) Իմ ուժերի ներածին չափով թույլ չեմ տալու հարձակում Վեհարանի վրա. Մասիսի նորընտիր քաղաքապետ Ինչքան էլ ձեզ համար տհաճ լինի, ընտրությունների արդյունքները բավականին կանխատեսելի էին․ Օհանյան 2026-ին ատոմակայանը երկու ամսվա փոխարեն հինգ ամսով է կանգնելու վերանորոգման․ ՀԾԿՀ նախագահ Արա՛, կարողա՞ պապադ ա ազատագրել, որ էդ հողերը տալիս ես․ արցախցի (video) Արտակարգ դեպք Մոսկվայում՝ Հիսուս Փրկչի տաճարի մոտ Շատ զավեշտական է այս իշխանության ներկայացուցիչների անզուսպ հրճվանքը Ֆինլանդիայում՝ Ռուսաստանի սահմանից 100 կիլոմետր հեռավորության վրա, զորավարժություններ են սկսվել ՔՊ-ի ստացած արդյունքը իրականում ոչ թե հաղթանակ է, այլ մեր չքվեարկող քաղաքացիների ընծայած նվերը Ինտերը Մխիթարյանին նվիրված տեսանյութ է հրապարակել և հայերեն գրառում կատարել Խոշոր ավտովթար. բախվել են «Dodge»-ն ու «Howo» բեռնատարը Եղբորս և որդու նկատմամբ քաղաքական բռնաճնշումն իրականացվում է օրենքի կոպիտ խախտումով․ Եզրաս Սրբազան Վաղարշապատից վախեցած Նիկո՛լ, ներում չի լինելու ոչ մեկիդ․ արցախցու էմոցիոնալ խոսքը (video) ՀԷՑ-ը զրկվեց լիցենիզիայից (video) Ծեծկռտուք և դանակահարություն՝ Արթիկում․ կան վիրավորներ ՔՊ-ն ու Արգիշտի Մեխակյանը պետք է մեր համար մոմ վառեն (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Նոյեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Նոյեմբերի 14-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 14-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 14-ին՝ ժամը 10:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am