Իշխանության հաջորդ թիրախը՝ Կաթողիկոսը. Քաղաքագետ

«Նիկոլ Փաշինյանի՝ «Վեհարանը ազատագրելու» մասին հայտարարությունը դեռ իր հնչեցման պահին հակասահմանադրական էր Սահմանադրության 17-րդ հոդվածը հստակ տարանջատում է պետությունը և եկեղեցին։ Գործադիրի ղեկավարը չի կարող միջամտել եկեղեցու ներքին կյանքին․ նման նախաձեռնությամբ հանդես գալու համար նա պետք է նախ հրաժարվի իր պաշտոնից։ Սկզբում իշխանությունը փորձեց իր հակաեկեղեցական օրակարգը իրականացնել հանրային աջակցության միջոցով՝ «հոգևոր հավաքի» ձևաչափով։ Սակայն հասարակության մերժողական վերաբերմունքը ստիպեց փոխել մարտավարությունը՝ անցնելով ճնշման և իրավական հետապնդման ուղու»,-գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ արձագանքելով վերջին օրերի զարգացումներին։

Նա ընդգծում է.

«Այսօր արդեն երեք Սրբազաններ կալանքի տակ են, իսկ Նաթան արքեպիսկոպոսի և Աղան աբեղայի զրույցի հիման վրա հարուցված գործը վկայում է՝ իշխանությունը նույնիսկ եկեղեցու ներքին կարգապահական գործընթացները փորձում է ներկայացնել որպես քրեական իրավախախտում։

Սա իրավունքի գերակայության դրսևորում չէ, այլ՝ դրա քաղաքական շահարկում։

Իշխանական մեդիայում հրապարակված ձայնագրությունից և վարույթի տրամաբանությունից պարզ է դառնում նաև հաջորդ քայլը․ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարող է դառնալ այս գործընթացի հիմնական թիրախը՝ մեղադրանքի առաջադրման(կալանքի) կամ դրա սպառնալիքի ներքո հրաժարականի պարտադրանքի միջոցով։

Այս ամենն ուղղված է Հայ Առաքելական Եկեղեցու ինստիտուցիոնալ ազդեցության թուլացմանը և հոգևոր ինստիտուտը քաղաքական վերահսկողության տակ առնելուն։

Եթե այս գործընթացը չկասեցվի քաղաքական և հասարակական լայն կոնսոլիդացիայով, այն կարող է դառնալ ավտորիտար համակարգի կայացման առանցքային նախադեպերից մեկը՝ կասկածի տակ դնելով նաև պետական ինստիտուտների գործողությունների լեգիտիմությունը:

Անկասկած է, որ Փաշինյանի այս հակասահմանադրական ձեռնարկն ուղղված է այնպիսի քաղաքական միջավայրի ձևավորմանը, որը հաջորդ տարվա խորհրդարանական ընտրությունները կվերածի իշխանության վերարտադրության ձևական միջոցառման»։

դիտվել է 374 անգամ
Լրահոս
Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի Բրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին Ադրբեջանցիները մարդ են առևանգել, կարտոֆիլի տոպրակով միս հետ ուղարկել. ազատամարտիկը պատմություն հիշեց (video) Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը․ Տոկաև Վեհափառ Հայրապետը կարևորել է Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտավորների այցելությունները Սեպտեմբերին օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 14․6 °C, որը նորմայից բարձր էր 0․8 °C-ով «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին. հայտարարություն Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ «Նիկոլն Ալիևին կասի՝ շե՛ֆ, լա՞վ էի երեկ գոռգոռում․․․ մղձավանջի մեջ ենք, ստորներ»․ Ստեփանյանը պոռթկաց (video) Դպրոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ «Հերիքա՛ այ շիստյորկա, հերիքա՛ այ չմո՛․ ես ինձ հազիվ եմ զսպում»․ ՊՆ նախկին նախարարը՝ Փաշինյանին (video) Երկրի թիվ մեկ քաղաքական պաշտոնյայի Ադրբեջանին հաճոյանալու «պրոֆեսիոնալ կեցվածք»․ քաղաքագետ 11-ամյա աշակերտը ցուցափայտով հարվածներ է հասցրել դասընկերոջը․ տղան տեղափոխվել է ԲԿ Հայաստանում նոր տվյալների կենտրոնը կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ․ ՌԴ ԱԽ Պարզվեց՝ անհայտ կորածների հարազատները տեղյակ չեն եղել, որ իրենց ԴՆԹ տվյալները հանձնվել են Բաքվին (video) Նախագահ Քոչարյանի օրոք ադրբեջանցի զինվորները Հայաստանով «գուլյատ» չէին լինում. Բագրատ Միկոյան Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է. Չավուշօղլու ՄՕԿ-ը հաստատել է Ստամբուլի թեկնածությունը 2036 թվականի ամառային Օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Մեր երեխեքը հավի ճուտ չեն, իրենք հայրենիքի զինվոր են եղել․ հոր խոսքը (video) Թրամփը հայտարարել է, որ Ուիթքոֆն աշխատում է Իրանի հարցով կարգավորման վրա Գլխավոր շտաբի պետին 1 տարին քի՞չ էր, որ այդ կամերաների տեսանյութերով գտնեն մեր երեխեքին․ մայր (video) Պահանջում եմ՝ Քննչականի հետ վարվեք այնպես, ինչպես իրենք են մեզ հետ վարվել․ անհետ կորածի հայր (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am