Մանկավարժական հանրույթը ցնցված է Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի ռեկտորի եւ մի խումբ աշխատակիցների ձերբակալության փաստից: Մանավանդ Հակակոռուպցիոն կոմիտեից Հրապարակ-ի հարցին ի պատասխան ներկայացրել էին, որ «հանցավոր խումբ» է գործել համալսարանում, որոնք թույլ են տվել «վատնումներ, խարդախություններ, կաշառք»:
Իհարկե, իրավապահ համակարգի աշխատանքին լավ ծանոթ անձինք, թերահավատ են այս մեղադրանքների հանդեպ, քանզի եթե անգրագիտությունն այն աստիճանի է հասել, որ փաստաբանին կալանավորում են անանուն քննադատական ստատուսի համար, ապա բացարձակապես վստահ չենք, որ Մանկավարժականի ադմինիստրացիայի մեղադրանքը ճիշտ են հարուցել եւ քննությունն էլ օրենքին համապատասխանում է:
Ինչեւէ, համակարգում քննարկում էին, թե ովքեր են մյուս ձերբակալվածները եւ հատկապես պրոռեկտորը:
Մենք պարզեցինք, որ նա Մարիաննա Հարությունյանն է` Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր, Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ: Նա 2021-ից ղեկավարում է Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնը, 37 գիտական հոդվածների հեղինակ է:
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը