ԱՄՆ-ն ուղղակիորեն չի մասնակցի ՀԱՄԱՍ-ի դեմ գործողություններին. Թրամփ

Միացյալ Նահանգներն անմիջական մասնակցություն չի ունենա Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական ​​շարժման դեմ ուժային գործողություններին, դրանով կզբաղվեն տարածաշրջանային դերակատարները: Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Forbes Breaking News-ը:

 «Մենք կպարզենք՝ արդյոք նրանք (ՀԱՄԱՍ-ը) իրենց լավ են պահում…. Եթե նրանք իրենց լավ չպահեն, մենք դրանով կզբաղվենք», – ասել է ԱՄՆ ղեկավարը։ Նրան խնդրել են մեկնաբանել իր հայտարարությունն այն մասին, որ եթե Գազայում սպանությունները շարունակվեն, ապա «մենք ստիպված կլինենք մտնել» այնտեղ։

«Ես չեմ ասել՝ ով կմտնի (խմբ.՝ պաղեստինյան անկլավ)։ Ինչ-որ մեկը կմտնի, բայց դա մենք չենք լինի։ Կան մարդիկ, որոնք գտնվում են այնտեղ, շատ մոտ, և նրանք շատ հեշտ կկատարեն դա», – ասել է Թրամփը:

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ նման քայլերը կիրականացվեն Միացյալ Նահանգների «հովանու ներքո»:

Ավելի վաղ Թրամփը ՀԱՄԱՍ-ին մեղադրել էր Գազայում մարդկանց սպանելու համար և սպառնացել նոր ուժային միջոցներ ձեռնարկել արմատական ​​շարժման դեմ:

Հոկտեմբերի 9-ին Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը համաձայնության են եկել հրադադարի վերաբերյալ ամերիկյան ծրագրի շուրջ։ Հոկտեմբերի 13-ին ՀԱՄԱՍ-ը վերադարձրել է բոլոր ողջ մնացած 20 պատանդներին, ինչի դիմաց Իսրայելն ազատ է արձակել գրեթե 2000 պաղեստինցի բանտարկյալի։ Կողմերի միջև զոհվածների մարմինների փոխանակումը դեռ շարունակվում է։

դիտվել է 117 անգամ
Լրահոս
Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» «Հրապարակ». Ատեստացիայի ժամանակ ուշաթափվել է Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... Թևանյանի մեղադրանքը փոխվել է․ «Ազատություն» Վռազում եք, որ արագի մեջ էդ մի հարցը քննարկեք ու գնաք ձեր ամենօրյա գործին. Սուքիասյանը՝ Ավինյանին (video) Աշխատանքի տեղավորման գործակալները (video) Հանրային քննարկման է ներկայացվել Ձերբակալված կամ կալանավորված անձանց պահելու օրենքի փոփոխությունը Ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության վարչության պետը, դպրոցների տնօրեններ Խուզարկություն է իրականացվում Գեղարքունիքի մարզպետարանի կրթության վարչությունում․ կան ձերբակալվածներ Գորիսում համայնքապետի թեկնածու են փնտրում․ «Հրապարակ» Մարզպետներին Փաշինյանը «տոկի է տվել». «Հրապարակ» Բյուրեղավանում ջրի որակի շուրջ մտահոգությունները նոր թափ են ստացել․ «Ժողովուրդ» Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ս. Կույս Մարիամի ծնունդն Աննայից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Էյֆելյան աշտարակը փակվել է Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է սկսել «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը․ «Ժողովուրդ» էդքան վախեցող տղու տե՞սք ունեմ. Ինչո՞ւ է Թարթիկյանը հրաժարական տվել «Հրապարակ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Բնակչությունը նվազում է, իսկ ընտրողների թիվը՝ աճում.«Հրապարակ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» ՔՊ-ն Կապանի համայնքապետի թեկնածուի հարցում, կարծես, կողմնորոշվել է․ «Ժողովուրդ» Հայաստանում ցեմենտի շուկայում դեֆիցիտի խնդիր է առաջացել․ «Ժողովուրդ» Կրիպտո, Apple-ի, Tesla-ի ու Netflix-ի արժեթղթեր, 25.6 մլն դրամ եկամուտ․ ի՛նչ ունեցվածք ունի Տիգրան Դադունցը․ «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am