Ալեքսանդր Կոչուբաևին բերման են ենթարկել
Ֆեյսբուքյան ստատուսի համար մասկի-շոույով ձերբակալել են մեր գործընկեր, բազմաթիվ քաղաքական գործերով իրավապաշտպան գործունեություն իրականացնող Ալեքսանդր Կոչուբաևին: Այս մասին հայտնում է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
«Քաղաքական ռեպրեսիաների «կնոպակ» սեղմված է մնացել դրա անկուշտ օգտագործումից:
Ամբողջական սատարումս ու համերաշխությունս եմ հայտնում Կոչուբաևին», – նշել է նա:
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ Դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի մասին արատավորող կամ նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը կամ նշված անձանց գույքը ոչնչացնելը կամ վնասելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք՝ Շենգավիթի դատարանից ԱԱԾ-ն բերման է ենթարկել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին:
