Ես ցավում եմ, որ 70 միլիարդ դրամ է ներդրված Գյումրի քաղաքի զարգացմանը, և այդ 70 միլիարդից մեկ աշխատատեղ չի ավելացել, մի բնակարան չի կառուցվել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16–ին, Գյումրիի ավագանու նիստում հայտարարեց քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։
Նա դիմեց ՔՊ խմբակցության անդամներին՝ նշելով. ««Այդ գումարները որտեղ է ծախսվում, դա է զարմանալի։ Յոթ տարի ձեր կուսակցությունը ղեկավարում է Հայաստանում, ամեն տարի մեկ միլիարդ դոլար վարկ եք վերցրել, և այսօր Հայաստանի պարտքը դարձել է 14 միլիարդ։ Հայաստանի Հանրապետությունում մի գործարան չի կառուցվել, ու դուք կարող եք ասել, որ այսքան բան ենք արե՞լ։ Կողմնակից եմ, որ գումարները բերում են, որ երկիրը գցեն այլ երկրների ազդեցության տակ, դա էլ հատուկ քաղաքականություն է։ Դա ժողովրդի գումարներն են, չի կարելի դա վերագրել ձեզ։ Մեր բոլորի զավակները, թոռները պիտի հետո այդ գումարների պատասխանը տան։
Մենք աշխատում ենք, տեղերը գիտենք, մենք հսկայական գործեր ենք անում, ու մոտ օրերս կասենք, թե ինչ ենք արել, և դրա համար 30% աշխատավարձ ենք բարձրացրել։ Մեկ միլիարդ 100 միլիոն բյուջե ենք ավելացրել, և դրա հիման վրա բյուջեն ավելացրել ենք ու այդպես աշխատում ենք։
Եթե գերատեսչական կառույցները, մարզպետարանը մեզ տա թվերը և անունները, թե ով ինչքան պարտք է քաղաքապետարանին, մենք իրենցից գումարները ամբողջությամբ կհավաքագրենք»,–ասաց նա։
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը