ԱՄՆ-ն չի կարողանա շատ «Tomahawk» հանձնել Կիևին․ FT

ԱՄՆ-ն չի կարողանա Ուկրաինային Tomahawk հրթիռների մեծ խմբաքանակ փոխանցել՝ մատակարարումները հաստատելու դեպքում։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ պաշտպանության նախարարության նախկին պաշտոնյա Ջիմ Թաունսենդը՝ The Financial Times (FT) թերթին։

«Եթե մենք հանձնենք «Tomahawk»-ը, դա մեծ խմբաքանակ չի լինի», - ասել է նա։

Թաունսենդի խոսքերով՝ Պենտագոնում վեճեր են ընթանում մատակարարումների ծավալի շուրջ։ FT-ն նշում է, որ Վաշինգտոնն ավելի արագ է սպառում հրթիռները, քան գնում. 2022 թվականից ի վեր գնվել է 202 Tomahawk հրթիռ, մինչդեռ 2024 թվականից սկսած առնվազն 124 միավոր օգտագործվել է Իրանի և հուսիների դեմ։ Թերթը նաև ենթադրում է, որ ԱՄՆ-ն կարող էր Tomahawk-երն օգտագործել Վենեսուելայի տարածքին հարվածելու համար։

«Նոր ամերիկյան անվտանգության կենտրոն» վերլուծական կենտրոնի պաշտպանական ծրագրի տնօրեն Սթեյսի Փեթիջոնը կարծում է, որ Պենտագոնը կկարողանա Ուկրաինային փոխանցել միայն 20-ից 50 «Tomahawk»։ ԱՄՆ ռազմածովային ուժերի պաշտոնաթող գնդապետ Մարկ Քանսիանը թերթի հետ զրույցում այն կարծիքն է հայտնել, որ ԱՄՆ-ն կկարողանա փոխանցել «հարյուրավոր» հրթիռներ։

Հոկտեմբերի 15-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ մտադիր է Վլադիմիր Զելենսկու հետ առաջիկա հանդիպմանը քննարկել ուկրաինական ճգնաժամը։ Լրագրողների այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն քննարկում է Tomahawk հրթիռներից բացի այլ սպառազինություն Ուկրաինային փոխանցելու հնարավորությունը, Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը հայտարարել է, որ ուսումնասիրում է «այլ տարբերակներ»։

դիտվել է 149 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am