Որ քահանան գնաց նրանց ննջեցյալին աղոթք արեց, նզովք է դառնալու. իրենք անթաղ պիտի մեռնեն. Տեր Ահարոն քահանա Մելքումյան

Պետք է պարզապես նայել, թե Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Փաշազադեն ինչ է ասում և հաջորդ րոպեին Հայաստանի ղեկավարն ինչ է անում. պետք չի շատ հեռու գնալ։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանը՝ անդրադառնալով Արագածոտնի թեմի հոգեւորականներին բերման ենթարկելու փաստին։

«Սրանից առաջ էլ Փաշազադեն հայտարարեց, որ մեր եկեղեցին տեռորիստական կազմակերպություն է, որից հետո հարձոկում եղավ Էջմիածնի վրա։ Նա ինչ խոսում է, հետո սրան ասում է՝ արա։ Սա նորություն չէ։

Ասենք, Վեհափառը դուրս եկավ, սա մեկին բերեց, դրեց։ Կգա մի ազգային ուժ, սրա բերածին կասի՝ գիտես, դու ապօրինի ես եկել։ Հիմա դու գնա, թող ուրիշը գա։ Դուք պատկերացնու՞մ եք ինքը ինչի մեջ է ուզում ներքաշել եկեղեցին։ Իսկ եկեղեցին, մենք գիտենք, որ դարեր շարունակ մեր հայ տեսակը, հայ որակը պահել է։


Այսինքն ինքը արմատներին է հարվածում։ Ինքը հայկականի հետ ոչ մի կապ չունի, բնականաբար, ամեն հայկական ուզում է ոչնչացնել։ Դարեր շարունակ թուրքը չկարողացավ անել, հիմա ինքը փորձում է անել, վերջին ճիգերն է գործադրում»,–ասաց նա։

Անդրադառնալով նրան, որ այս ամենի հիմքում Տեր Արամի հնչեցրած հայտարարություններն են, որ 2021–ին իրենց հարկադրել են մասնակցել ցույցերին, Տեր Ահարոն քահանա Մելքումյանն ասաց. «Վարդան Այգեկցին ասում է՝ քահանայություն կա Աստծուց է, քահանայություն կա սատանայից է։ Հիմա Քրիստոսի հետ էլ 12 առաքյալ շրջեցին, մեկը սեփական շահի համար մատնեց Հիսուսին։

Առհասարակ, Հուդայի վախճանը կախաղանն է, ով ուզում է՝ լինի։ Մյուս կողմից էլ չեմ կարծում, որ այդ քահանան, որ խոսել է, ինքը ցանկացել է որ նման բաներ լինեն։ Չեմ ուզում հավատամ, որ հոգևորական ընդունակ է նման բաների։ Պարզապես սրանք օգտագործել են»։


Հարցին՝ Եկեղեցու դեմ այս քայլերը կստիպե՞ն, որ կաթողիկոսը հեռանա, նա պատասխանեց. «Սատանան տակից եկեղեցու դեմ աշխատել է։ Տեսեք, պարսկական արշավանքներ, Ավարայր, հետո արաբական արշավանքներ, նորից հալածանք եկեղեցու դեմ, նորից կրոնափոխության խնդիրներ։ Հետո նայում ենք մոնղոլ-թաթարական արշավանք, նույն պատմությունը, հետո սերջուկ-թուրքական արշավանք, էլի նույն պատմությունը։ Եկեղեցին անցել է այդպիսի բաների միջով։

Պիտի հիասթափեցնեմ. Վեհափառը ամուր է կանգնած իր դիրքերում, հալածանքներ հոգևորականները տեսել են դարերի ընթացքում, հալածանքներից ոչ մեկ չի վախենում։ Մյուս կողմից էլ մենք ունենք մի բան, որ աշխարհում ոչ մեկ չունի՝ դա մեր խոսքն է։ Ես դեռ չեմ ասել՝ դու նզովյալ լինես յոթը պորտով, հերթով թաղումներ անեն։ Դեռ չեմ ասել, բայց մի օր կասեմ, եթե համը հանեց։ Ու Ով գնացել է եկեղեցու վրա, թող զգույշ մնա։ Եթե քահանա էլ գնա դրանց թաղում անի, նզովքի է վերածվել։ Ով գնացել է եկեղեցու դեմ, եկեղեցու դուռ է փակել կամ եկեղեցականի վրա է հարձակվել, նրանց ննջեցյալին քահանան գնաց, աղոթք արեց, նզովք է դառնալու։ Իրենք անթաղ պիտի մեռնեն, որովհետև դրանք հայ չեն, հայը իր ինքնության դեմ դուրս չի գա»։

դիտվել է 422 անգամ
Լրահոս
Նեթանյահուն չեղարկել է իր այցն ԱՄՆ Իշխանությունները բացահայտ ռեկետ են անում. Աբովյան Թմրանյութերի գործով ձերբակալված բրիտանացին կարտաքսվի Վրաստանից Վեհափառը Գերմանիայից ժամանած հյուրերի հետ քննարկել է Հայ Եկեղեցու առաքելությունն ու ժառանգությունը Թուրքիան խաղաղության հասնելու համաշխարհային դիվանագիտական կենտրոններից մեկն է. Սիբիհա Վարդանանց փողոցի խաչմերուկում բախվել են «Ford Fusion»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահման Մեքենաներ են բախվել Արագածոտնի մարզում․ վիրավորներ կան Նահատակները կոչվում են վկաներ, իսկ մահը` վկայական մահ, որովհետև մահվամբ վկայում են ճշմարտությունը Եթե Նիկոլը մնաց իշխանությունում, Հայաստանը կորցնելու է ամեն ինչ՝ պատերազմով, թե առանց դրա․ Գասպարյան Հայաստանում այսօր կրթության վրա չկա որևէ շեշտադրում, ընթանում է այդ ոլորտի ֆետիշացում․ Բադալյան Երևանում մասնավոր մանկապարտեզում 6-ամյա տղան մարմնական վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց Վեդիում քույրերի նկատմամբ սեռական բռնություն կատարծ տղամարդկանց կալանքը երկարաձգվել է 2 ամսով «Ռուբեն Վարդանյանը միլիարդների մեջ լող էր տալիս, բռնել տվեցին, մատաղացու սարքեցին»․ Հակոբկոխյան (video) «Նիկո՛լ, էդ 5 միլիարդը ձեր ջեբե՞րն եք կոխել»․ Շաքարյանց (video) Կադաստրի թուղթն ունեմ, մի շաբաթ առաջ էլ 305 հազար գույքահարկ եմ վճարել, այսօր եկել են, որ քանդեն (video) Վարորդը երկարացրել է ձեռքերն ու իրեն անպարկեշտ բազմաթիվ արտահայտություններ թույլ տվել. ահազանգում է իրավապաշտպանը Սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ #ՀԻՄԱ․ «Տականքնե՛ր, Ալիևը մի նախադասությամբ «պայթեցրեց» ձեր դավաճանությունը»․ Շաքարյանց (video) Արա՛, հլը գնա մի տեղ ու ասա՝ Տաշիր Սամվել ու իջևանցի Նիկոլ, տես՝ ինչ կասեն (video) Թուրքիան դեմ է ռուս-ուկրաինական հակամարտության տարածմանը դեպի Սև ծով. Հաքան Ֆիդան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am