Հայաստանը պետք է պահպաներ ռազմավարական հարգանքը գերտերությունների նկատմամբ․ Արտակ Զաքարյան

Վարչապետ Նաթանյահուն և նախագահ Հերցոգն անձամբ են դիմավորել և ճանապարհել Դոնալդ Թրամփին: Իսրայելում ԱՄՆ նկատմամբ գրեթե միշտ եղել է առանձնահատուկ վերաբերմունք: Եղել են դժվար ժամանակներ, և միշտ չէ, որ ԱՄՆ գործել է Իսրայելի օգտին: Միշտ չէ, որ Իսրայելի ղեկավարները բավարարված են եղել պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշումից: Սակայն պաշտոնական Երուսաղեմը միշտ ընդգծված հարգանք և հատուկ արարողակարգ է ցուցաբերել Վաշինգտոնի նկատմամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը։

«Հրեաները հասկանում ու գնահատում են ԱՄՆ-ի դերը Իսրայելի պետության համար, գիտակցում են, որ առանց ԱՄՆ-ի համակողմանի աջակցության՝ դժվար կլինի դիմակայել բոլոր տիպի հակամարտություններին ու մարտահրավերներին, դժվար էր լինելու զարգանալ ու կայանալ պատմա-քաղաքական, աշխարհագրական, ինչպես նաև ռեսուրսների բացակայության բարդ պայմաններում:

Պահելով արժանապատիվ կեցվածք՝ Իսրայելը կարողացել և կարողանում է ԱՄՆ-ի հետ կառուցել ու զարգացնել ռազմավարական, դաշնակցային ջերմ հարաբերություններ: Նույնը Հայաստան-Ռուսաստան պարագայում էր: Պատմությունը մեզ հուշում է, որ հայկական պետականության վերականգնման, Հարավային Կովկասում հայկական ինքնուրույն միավորի և առանձին գործոնի ձևավորման գործում անվիճելի էր Ռուսական կայսրության դերակատարությունը: Չենք կարող ժխտել նաև արցախյան առաջին պատերազմում ռուսական դերակատարությունը:

Թեպետ վերջին՝ «նիկոլական» տարիներին Ռուսաստանը, կենսական հարցերում ավելի դաշնակից գնվեց Ադրբեջանի հետ, այնուամենայնիվ առ այսօր Հայաստանի տնտեսության զարգացման գործում էական է ՌԴ և ԵԱՏՄ շուկաների առանցքային նշանակությունը: Ոչ ոք չի կարող թերագնահատել նաև ՀՀ-ՌԴ էներգետիկ կապվածությունը, ինչպես նաև կոմունիկացիոն ոլորտում գործող արտոնությունները և այլն:

2018թ. իշխանազավթումից հետո հայ-ռուսական հարաբերություններն էականորեն վնասվեցին:

Փոքր պատճառ էր նաև այն, երբ 2019թ. հոկտեմբերին, կուրացնող էյֆորիայի ճահիճի մեջ խեղդվող Նիկոլը, օդանավակայանում չդիմավորեց ՌԴ նախագահ Պուտինին: Իսկ ՔՊ-ում և շուրջը հավաքված սորոսածին զանգվածը, գովերգելով քաջ Նիկոլին՝ «անկախության գերդոզավորումից օրգազմ» էր ապրում: Այնինչ, նրանց նպատակը հայ-ռուսական հարաբերություններն ամեն գնով փչացնելն էր՝ խոչընդոտներ ստեղծելով Արցախի հարցի հայանպաստ լուծուման ու ՀՀ անվտանգային համակարգի համար:

Վերադառնալով արարողակարգերին՝ հիշենք, թե ինչպես էր 2019թ. հկտեմբերի 1-ին, Պուտինին չդիմացորող Նիկոլը, մեկ օր հետո, հոկտեմբերի 2-ի երեկոյան, ՌԴ նախագահի հետևից, գրեթե վազեվազ հասնում «Զվարթնոց», որպեսզի անձամբ ճանապարհի նրան և փորձի հարթել իր նկատմամբ տեսանելի դարձած անբարյացկամ վերաբերմունքը:

Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Չինաստանը գերտերություններ են: Աշխարհաքաղաքականության չգրված կանոններին համաձայն, նրանց նկատմամբ անհրաժեշտ է ունենալ բացառիկ ընդգծված վերաբերմունք: Սերժ Սարգսյանը կարողանում էր ոսկերչական հավասարակշռությամբ ապահովել գերտերությունների լոյալ վերաբերմունքը Հայաստանի քաղաքականության նկատմամբ: Դրա համար էին Հայաստանի թշնամիները և հատկապես Ալիևը շատ երջանիկ՝ Հայաստանում իշխանափոխությամբ: Հայաստանում պետք է ձև գտնել և մերժել բոլոր այն կաղկանձող ձայները, ովքեր Ռուսաատանի, Չինաստանի կամ ԱՄՆ -ի դեմ հակաքարոզչություն են իրականացնում»։

դիտվել է 225 անգամ
Լրահոս
Սերժ Սարգսյանը խոսեց Ինքն իրեն որոշեց դնել գժի տեղ, «ոչմիթիզականի» տեղ. Սերժ Սարգսյանը` Փաշինյանի մասին 2019 թվականի հայտարարությունն ինձ համար ազդակ էր, որ վտանգը մոտենում է. Սերժ Սարգսյան Փաշինյանը Դուշանբեում ինչ-որ պայմանավորվածություն էր ձեռք բերել Ադրբեջանի ղեկավարի հետ․ Սարգսյան Ստամբուլի դատախազությունը Նեթանյահուին ձերբակալելու օրդեր է տվել Ինչպե՞ս էր հնարավոր պատերազմի մի քանի ժամում կորցնել ՀՕՊ միջոցների կեսը, դա անհնար էր. Սերժ Սարգսյանը`44-օրյա պատերազմի մասին Իրավական լիկբեզ՝ մոլորվածների համար Որն էր 44-օրյա պատերազմի առաջին պատճառը Թուրքիայի ՊՆ-ն Ադրբեջանում է Իր երեսպաշտությանը մի տխմար արդարացում է գտել՝ «տղաները զոհվեցին հանուն խաղաղության, անկախության…». Րաֆֆի Ասլանյան Ադրբեջանը նշել է Գազա զորքեր ուղարկելու պայմանները. Reuters Ադրբեջանը շարունակում է պահանջել, որ Հայաստանը Սահմանադրությունում փոփոխություններ կատարի Ինչի համար է նորաթուխ բռնապետը պայքարում մեր անցյալի դեմ Տիգրան Ավինյանի հայրը Ալեն Սիմոնյանի՞ն էլ էր ասում համբալ Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դեմ «դատը» Սիրիայում Ասադի տապալումից հետո շուրջ 100 մարդ է անհետացել. ՄԱԿ Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Մյասնիկյան պողոտայում․ մեքենան բաժանվել է 2 մասի Սրբազանների կոչը մնում է նույնը Զվարթնոց (գյուղ). միացի՛ր, որ փոխենք. «Մայր Հայաստանի» քարոզարշավը շարունակվում է «Լավրովը Պուտինի աչքից ընկե՞լ է» ԱՄՆ բանակը նախատեսում է առաջիկա երեք տարում գնել առնվազն մեկ միլիոն ԱԹՍ Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել 9 ձերբակալված կա Սուրբ Գրիգոր Լուսավորիչը որդի ուներ, բայց այն ժամանակ Նիկոլ չկար ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթ է պատրաստում
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Նոյեմբերի 7-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Նոյեմբերի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am