623 հազար դոլար հավելագրվածը պետք է վերադարձվի պետբյուջե. կոռուպցիայի մաս 5. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թեմայի վերաբերյալ նախորդ հրապարակումները՝

1. https://armlur.am/1492853/

2. https://armlur.am/1494965/

3. https://armlur.am/1509987/

4. https://armlur.am/1510313/

ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, որին լայն շրջանակներ բնորոշում են որպես «մահվան նախարար», համակարգային կոռուպցիայի մեջ է թաթախված, որը բացահայտել է ՀՀ ֆինանսների նախարարությունը իր` 2021թվականի դեկտեմբերի 9-ին կազմած ակտով:

«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել այդ վերահսկողության ակտը, որտեղ պարզ գրված է, թե տարբեր դրվագներով ինչպես է ՀՀ առողջապահության նախարարությունը հավելագրումներ արել, պետբյուջեից սահմանվածից շատ գումարներ ծախսել ՔՈՎԻԴ-19-ի բուժման անվան տակ, որոնց մի մասը նախարարությունը պահանջում է վերադարձնել պետբյուջե:

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է «Վոլգա-Դնեպր» ավիաընկերության կողմից իրականացված չարտերային չվերթների դիմաց վճարված գումարների վերաբերյալ ուսումնասիրության հանրայնացումը, ըստ որի` Չինաստանից Հայաստան են բերվել ավելի մեծ թվով ապրանքներ, քան Հայաստանում մաքսազերծվել եւ բաշխվել են: Դատելով ֆիննախարարության փաստաթղթից` ճանապարհին ապրանքներ են կորել, եւ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի ղեկավարած գերատեսչությունը հրաժարվել է վերահսկողներին փաստաթղթեր տրամադրելուց։

Ըստ «Վոլգա-Դնեպր» ավիաընկերության հետ 21.12.2020թ. կնքված չարտերի մասին համաձայնագրի` 23.12.2020թ. ՀՀ առողջապահության նախարարության կողմից ավիաընկերությանն է փոխանցվել 144 մլն 120 հազար ՀՀ դրամին համարժեք մոտ 273 հազար ԱՄՆ դոլար: 3 օր անց ավիաընկերության կողմից իրականացվել է չարտերային թռիչք Պեկին-Երեւան ուղերթով, որով, փաստացի, տեղափոխվել են 29,903 կգ բժշկական սարքավորումներ: Ըստ ստուգմանը ներկայացված մաքսային հայտարարագրերի` մաքսազերծվել են 3,906 կգ ընդհանուր քաշով բժշկական պարագաներ (96 թթվածնային կոնցենտրատոր՝ 2,120 կգ, 100,000 COVID-19 ախտորոշման ՊՇՌ թեստ՝ 568 կգ, բժշկական դիմակներ եւ արտահագուստ՝ 578 կգ, 200,000 բամբակյա ծայակալով ձողիկներ՝ 398 կգ, թթվածնի հոսքաչափ ֆլոուամետրով մեխանիկական՝ 242 կգ):

2020թ. դեկտեմբերի 26-ի` «Վոլգա-Դնեպր» ավիաընկերության չարտերային չվերթներով թիվ 412-01516421 ավիաբեռնագրերով ՀՀ տարածք են ներմուծվել նաեւ 538 կգ բրուտտո քաշով սեղմիչի կափարիչ, պուլսօքսիմետր, ID ձեռնաշղթա, մեկ այլ ավիաբեռնագրերով՝ 24,888 կգ բրուտտո քաշով թթվածնային կոնցենտրատորի բաք, սեղմված օդի չորանոց եւ այլ ավիաբեռնագրերով՝ 571 կգ բրուտտո քաշով լազերային խողովակ, 3D տպիչ, նրբատախտակի լազերային կտրիչ: «Նշված բեռների մաքսազերծման, հայտարարագրման, ՀՀ առողջապահության նախարարությանը հանձնման-ընդունման, վերջիններիս բաշխման վերաբերյալ փաստաթղթերը ստուգմանը չեն ներկայացվել», – գրել է ֆինանսների նախարարության վերստուգողը:

Այսպիսով` ֆինանսների նախարարության վերասհկողները արձանագրել են, որ 14.12.2020թ. եւ 26.12.2020թ. իրականացված երկու չարտերային չվերթների համար «Վոլգա-Դնեպր» ավիաընկերությանը վճարվել է 548, 370 ԱՄՆ դոլարին համարժեք 287 մլն 285 հազար ՀՀ դրամ: Ըստ մաքսային հայտարարագրերի` նշված երկու չարտերային չվերթներով տեղափոխվել է «ՀՀ-ում Նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման եւ այլ համալիր միջոցառումների» իրականացման համար անհրաժեշտ ընդամենը 10,513 կգ (6607+3906) բեռ, այն դեպքում, երբ ըստ թիվ 412-01516421, 412-01516432, 412-01516443 եւ 412-01516373 ավիաբեռնագրերի՝ փաստացի տեղափոխվել են 62,564 կգ (29903+32661) բեռներ, որի արդյունքում «կորոնավիրուսային վարակի կանխարգելման, բուժման եւ այլ համալիր միջոցառումների» իրականացման նպատակով ստացված փողերի հաշվին 239 մլն դրամ ավելի է վճարվել, որը ենթակա է վերականգնման ՀՀ պետական բյուջե:

Այսինքն՝ իրականացրած ավիաչվերթների համար Արսեն Թորոսյանի ղեկավարած նախարարությունը հավելագրում է արել պետբյուջեից մոտ 623 հազար դոլար գումար»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 262 անգամ
Լրահոս
Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին․ ՆԳՆ Նոր պահանջ ներմուծվող թարմ մթերքների համար Արմավիրի Նորակերտ համայնքի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք. Դատախազություն Խոր Վիրապից Ս. Գրիգոր Լուսավորչի դուրս գալը դարձավ հայոց մեծ դարձի սկիզբը Ծաղկունքում գայլերի հարձակման հետևանքով 300-ից ավելի ոչխարներ ու գառներ են սատկել. գյուղը շոկի մեջ է Ինչ եղանակ է սպասվում Եվրոպական երկու ակումբների սկաուտներ Հայաստանի հավաքականի առաջիկա խաղում կհետևեն Սպերցյանին Մասամբ այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան Մերձավոր Արևելքում լարվածությունը սրվում է․ Իրանը թիրախավորել է ամերիկյան օբյեկտները Ինչ իրավիճակ է ճանապարհներին այս ժամի դրությամբ Լույս չի լինի Գագիկ Բեգլարյանը մեկ ամսով կալանավորվեց ՄԻՊ-ը հոգացել է, որ հացադուլի մեջ գտնվող Արթուր Օսիպյանի զբոսանքի իրավունքն իրացվի ՔՊ-ն 36 շտաբ է Երևանում նվեր ստացել․ «Ազատություն» Վեհափառ Հայրապետի հանդիպումները՝ Վատիկանի այցից հետո Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից ԲՀԿ ակտիվիստների վրաերթի գործով վարորդը ձերբակալվել է Նրան պետք է հետևեն Հայաստանի հավաքականում․ ռուս հայտնի մարզիչը՝ Սպերցյանի տրանսֆերի մասին Վթարից երկու օր անց վարորդի կյանքը հնարավոր չի եղել փրկել Բայց մեր ձայնը որոշիչ է ոչ միայն երկրի ներսում, այլև՝ դրանից դուրս․ Ասպրամ Կրպեյան «Արմատ մեդիա»-ում կատարված գործողությունների առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն․ ՄԻՊ Ընտրությունների միջոցով իշխանափոխություն, թե ոչ թավշյա հեղափոխություն․ քաղաքագետ Հետամուտ ենք լինելու Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանը․ Արցախի ԱԺ նախագահ «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը չեղարկելու համար իրավական հիմքեր չկան. Հակոբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am