Լավ կիսուր կպայթեցնես․․․

Ռոբերտ Քոչարյանն իր մամլո ասուլիսում ասաց․ «Փաշինյանը բարեբախտաբար աղջիկ չի ծնվել... ով ինչ ուզում է, տալիս է...»։ Մարդիկ մի լավ ծիծաղեցին, դիպուկ մետաֆոր էր, եթե հաշվի առնենք, որ Ալիևի խոսքը դեռ բերանից դուրս չեկած՝ Նիկոլ Փաշինյանը կատարում է։ Այնքան դիպուկ համեմատություն էր, որ թվում էր՝ դրանից լավը չի էլ լինի։ Բայց՝ սխալվեցինք։ Եվ եթե մտածում էիք, որ հաջորդը կգա ընդդիմությունից, սխալվեցիք կրկին։ Հաջորդ «շեդևրը» բերեց ոչ թե քաղաքական հակառակորդը, այլ հենց Փաշինյանի երկրպագուն։


Քոչարյանն ասում է, որ բախտներս բերել է, որ Փաշինյանը աղջիկ չի ծնվել, երկրպագուներից մեկի սիրտն էլ տեղն է ընկել, գրում է․ «Վարչապետ ջան լավ կիսուր կպայթասնես»։ Հիշեցնեմ, որ այսօր Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ է սրտիկ ուղարկել, ասելով, որ «Ես ձեզ սիրում եմ»։ Այլ բան է, որ նրա ֆեյսբուքյան էջից բացի, ամենուր նրան բառիս բուն իմաստով հայհոյում են։ Ֆեյսբուքյան էջում հասկանալի պատճառով ջան ու ջիգյար է։ Ասեք, որ շատ հարսեր կերազեին, որ կիսուրի սիրտը պայթացնեին։ Բայց թե ինչու՞ է Փաշինյանը հարսի դերում հանդես գալիս ու ժողովրդի հետ խոսում այնպես, ասես իր աչքի գրող կիսուրը լինի, չեմ հասկանում։ Գուցե ինքը բացատրի։  Այս դեպքում կիսուրի դերում ողջ ժողովուրդն է, ու պայթում է ամեն օր՝ առանց հրավառության։ Ու քանի դեռ վարչապետը ժողովրդին թղթե սրտիկներ է ուղարկում, որը հույզ ու արյուն չունի,  ժողովուրդն էլ շարունակում է իր ներսում պայթել՝ լավ, այս անսիրտը ի՞նչ է ուզում մեզնից։ 

Բայց կյանքը ցույց է տալիս որ ամեն  պայթյունից հետո մնում է մոխիր, հիասթափություն, հուսալքություն, անորոշություն։  Հարսն էլ  հենց  դա՛ է ուզում, որ կիսուրի սիրտը ճաքի։ Հենց դրա համար է նրա երկրպագուհին կամ ֆեյքուհին  գրել․ «Վարչապետ ջան լավ կիսուր կպայթասնես»։ Այսինքն՝ լավ ես աշխատում, շարունակիր։

 

Հասմիկ Բաբաջանյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 835 անգամ
Լրահոս
Փաշինյանի հետ հույսեր կապողները և՛ Հայաստանում, և՛ դաշնակից Ռուսաստանում սխալվեցին․ Շարմազանով Օկուպացված Ակնայում ականի վրա տրակտոր է պայթել Անսպասելի ավա՞րտ. Բենզեման չի կարող վերադառնալ Լիգա 1 և մոտ է կարիերան ավարտելուն Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Բարեկենդան Սուրբ խաչի պահոց տոնը Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը Ամերիկյան ուժերը հարվածներ են հասցրել իրանական նավթով բեռնված երեք լցանավի Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ. ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԸ ԵՎ ԻՐ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՈՒՂԻՂ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԵՏ ԱՄՆ-ը վախենnւմ էր, որ ռшզմամթերքի պակասի մասին արտահոսքը տեղի է ունեցել լրտեuի պատճառով․ CBS Բայց ինչն է ողբերգականն այս պատմության մեջ. Մլադիչին միջազգային տրիբունալին հանձնեց նույն Սերբիայի նախագահը Քրիստոնեական հավատքը Աստծուն սիրելն է և այդ սերը մերձավորի հանդեպ սիրով փաստելը Ռուսական բանակն ազատագրել է Դոնեցկի Կուրտովկա բնակավայրը. ՌԴ ՊՆ Google-ը ներկայացրել է եղանակի կանխատեսման նոր սերնդի AI մոդելը. Լևոն Ազիզյան Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել իրանական երեք նավթային տանկերների Ուժեղ քամի՝ Երևանում․ Նոր Նորքում թիթեղներ են պոկվել տանիքներից․ Sputnik Արմենիա Այս պահից մինչև օրվա վերջ, ինչպես նաև կիրակի և երկուշաբթի օրերին Ուկրաինան պատրաստ է ձեռնպահ մնալ Մոսկվայի վրա hարվածներից. Զելենսկի Պուտինն այսօր Կրեմլում կընդունի Ուիթքոֆին և Քուշներին Իրանը հույս ունի օգտագործել ԱՄՆ-ում առաջիկա ընտրությունները՝ Թրամփի վրա ճնշումը մեծացնելու. WSJ Ինչո՞ւ են մսխվում պետական միջոցները․ տնտեսագետ Սրտիկը կմնա՞, թե կփոխարինվի որեւէ այլ կոմբինացիայով․ քաղաքագետ Ականջալուր լինելու փոխարեն՝ այս իշխանությունները որևէ իրական քայլ չեն ձեռնարկում. Դանիելյան Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական Պսևդո շուստրի դավաճաններ 2018-ի «Սերժ ու ՀՀԿ մերժելու» արդյունքն Արցախի կորուստն ու Հայաստանի վիլայեթացման հեռանկարն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am