Քաղաքական վենդետա

Հոկտեմբերի 3-ը այս խառնակ ժամանակների պատմության մեջ կմտնի որպես հայ ժողովրդի ամոթալի էջերից մեկը: Այդ օրը ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի «գրպանային» դատարանը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին դատապարտեց երկու տարվա ազատազրկման՝ պատժի սկիզբը հաշվելով փաստացի արգելանքի վերցնելու պահից՝ հունիսի 26-ից։ Այս մասին հայտնել է Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը՝ դահլիճի աղմկոտ բացականչությունների, թուքումուրի տարափի տակ հրապարակելով դատավճռի եզրափակիչ հատվածն ու արագաքայլ ծլկելով դահլիճից:


Ավելի վաղ Սրբազանի դեմ քրեական հետապնդում էր հարուցվել ՀՀ ՔՕ 422 հոդվածի 2-րդ մասով՝ իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչերի համար: Երկամյա ժամկետով ազատազրկելու որոշումը, ըստ նրա փաստաբանների, «պատվիրված ակտ» էր: «Միքայել սրբազանը մեղադրվում է ՔՕ 422 հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելու հրապարակային կոչ), սակայն դատավճիռը կարդալուց դատավորը մեղադրանք առաջադրեց 442 հոդվածի 2-րդ մասով, որը վերաբերում է այլ հոդվածի՝ պաշտոնատար անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելուն՝ մի խումբ պաշտոնատար անձանց նախնական համաձայնությամբ»,- ԶԼՄ-ների համար մեկնաբանել է Արա Զոհրաբյանը:

Փաստաբանի խոսքով՝ այն, ինչ մամուլին տված հարցազրույցի շրջանակում վերագրվում է Աջապահյանին՝ արդեն անցած-գնացած իրադարձության վերաբերյալ վերջինիս կարծիքն է. այսինքն՝ դա ներկա կամ ապագա ժամանակով չի հնչեցվել, հետեւաբար, Զոհրաբյանի պարզաբանմամբ, չի կարող կոչ համարվել: Նա նաեւ հայտնել է, որ Սրբազանի հունիսի 26-ի կալանքի հետ կապված՝ դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան, իսկ դատավճիռը բողոքարկվելու է ՀՀ վերաքննիչ դատական ատյանում: Աջապահյանն իրեն ուղղված մեղադրանքը չի ընդունում եւ չի բացառում, որ դա ԱԺ գալիք ընտրություններին ընդառաջ՝ «էն տղայի» հերթական քաղաքական աճպարարություններից է:

Ակնհայտ է, որ ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի եւ Տավուշի թեմի նախկին առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նկատմամբ «կարված» քրեական հետապնդումները՝ քաղաքական դրդապատճառներ ունենալուց զատ, իշխանությունների հակաեկեղեցական չդադարող արշավի մաս են, եւ այդ առումով թե՛ Աջապահյանը, թե՛ Գալստանյանը, պարզապես, քաղաքական հաշվեհարդարի զոհ են: Հոգեւոր դասի երկու բարձրաստիճան ներկայացուցչի փակելով բանտում՝ իշխանությունն ուզում է արատավորել Մայր աթոռի եւ, անձամբ, Գարեգին Բ կաթողիկոսի անունը, որի հետ Փաշինյանի ջրերը վաղուց մեկ առվով չեն հոսում:

Հայոց եկեղեցական կյանքը՝ պայմանավորված համաքրիստոնեական աշխարհում Հայ Առաքելական եկեղեցու ուրույն դիմագծով ու եզակիությամբ, 17-դարյա իր պատմության ընթացքում շատ է բախվել դժվարությունների, բայց երբեք չի վհատվել, միշտ կարողացել է շտկել մեջքը եւ ամուր կանգնել ազգային ինքնության եւ հայապահպանության դիրքերում: Վերջին փորձությունը, որի թիրախում հայտնվեցին հայ եկեղեցականները, խորհրդային տարիներին էր՝ մասնավորապես ստալինյան շրջանում, ինչպես նաեւ մեր օրերում, երբ 2018-ին փողոցից իշխանության եկան ՔՊ-ական «թյուրիմացությունները»: Ընդ որում՝ մերօրյա հետապնդումները սոսկ ժողովրդավարական կարգին ուղղված մարտահրավեր չեն, այլ խոսքի ու կրոնի ազատության կոպիտ ոտնահարում:

«Ինչի էսօր Հայաստանում կա դատավոր, որ կարա վարչապետի ասածը չանի՞»: Այսպիսին էր դատական իշխանության մասին Փաշինյանի մտածելակերպն իր պաշտոնավարման արշալույսին: Անցել է շուրջ յոթուկես տարի, բայց ոչինչ դեպի լավը չի փոխվել, ավելին՝ այդ անձն իր ձեռքում կենտրոնացրել է իշխանության բոլոր ճյուղերը՝ օրենսդիրը, գործադիրը եւ դատականը՝ նախընտրելով կառավարման բռնատիրական տիպօրինակը: Դատավոր Արմինե Մելիքսեթյանը Փաշինյանի բազմաթիվ զոհերից մեկն է, ով իրեն պարտավորված է զգում կատարել նրա հրահանգները, ինչպես պետական բոլոր պաշտոնյաներն՝ անխտիր: Քանի դեռ նրանից SMS-ներ չեն ստացել:

«Հայացք Երեւանից»

 

դիտվել է 384 անգամ
Լրահոս
Արման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրվարույթով նախաքննությունն ավարտվել է և գործն ուղարկվում է դատարան Օդի ջերմաստիճանը կբարձրանա Արաղչին մեղադրել է Իսրայելին ԱՄՆ-ի հետ հրադադարի համաձայնագիրը խափանելու համար «Մուլտի Վելնես» ընկերությունը հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Թուրքիայի թաղամասերից մեկում տղամարդկանց արգելվել է շորտիկով շրջել Հայտնաբերված նորածին երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքը պետք է երաշխավորված լինի Էնքան էիք վախեցել, որ չթողեցիք Սամվել Կարապետյանը տանից դուրս գա. Արամ Վարդևանյան (video) Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն Ինչու՞ Մալիշկայի «ուրվականը» դեռևս չի հայտնաբերվել (video) #ՈՒՂԻՂ․ Ես լավ չեմ պատկերացնում՝ Նիկոլն ու ռուսները ոնց են էս ամենի տակից դուրս գալու․ Հարությունյան (video) Հովիկ Աղազարյանն էլ խնդիր չուներ, տեսա՞ք՝ ինչ արեցիք․ Աննա Գրիգորյանը՝ ՔՊ-ին (video) Մանրամասներ․․․ լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․․․ (video) «Արփի Դավոյա՛ն, դու աղետ ես․․․ նայիր Ռուբեն Վարդանյանի կնոջ դեմքին ու․․․»․ Նարինե Դիլբարյան (video) Կոտայքի մարզում բախվել են «Jeep Compass»-ը և «Mazda 6»-ը․ վերջինը հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Մարիաննա Ղահրամանյանը փաստերով «տեղը դրեց» նորահայտ ՔՊ-ականին (video) Քոչարյանին հիշելուց առաջ՝ Սոնա Մնացականյանին հիշեք, տիկին Ղազարյանը սևեռված է իմ անձին. Մանուկյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը հասավ իր նպատակին․ ու՞մ համար ճակատագրական կլինի նոյեմբերի 11-ը (video) Արցախի գլուխը կերաք, հիմա էլ անցաք․․․ Գեղամ Մանուկյանի էմոցիոնալ ելույթն ԱԺ-ում (video) ՔՊ-ականի սպառնալիքը Էդգար Ղազարյանին ու «բոշա-փչացած» խոսույթը (video) Պատվիրված վրեժխնդրություն էր Ծառուկյանի հանդեպ, 70 տարեկան էդ ծավալի մարդուն գետնին տապալեցին որ ինչ (video) ՔՊ-ն Էթիկայի հանձնաժողովի անդամության թեկնածուներ է առաջադրել Արաբական լիգան մեղադրել է Նեթանյահուին Կարո՞ղ է ասեք՝ Սոնա Ղազարյանին սպ*նել ու քառատել եմ․ Քրիստինե Վարդանյան (video) Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հետ կապ եմ հաստատել․․․ պատրաստ եմ Բաքու գնալ․ Լիլիթ Գալստյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am