Գաղտնազերծում. 2014 թվականին Աստանայում տեղի ունեցած Սարգսյան-Նազարբաև հայտնի դրվագի հետնաբեմը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի նախկին քարտուղար Սամվել Ֆարմանյանի հրապարակումը․

«Սարգսյանի նախագահության 10 տարիների ընթացքում նրան ամենաշատը քննադատություն բերած մի քանի դրվագներից մեկն, անշուշտ, Աստանայում 2014 թ. մայիսին տեղի ունեցած հայտնի պատմությունն էր: Հիշեցնեմ, Ղազախստանի այն ժամանակվա նախագահ Նազարբաևը ԵԱՏՄ առաջնորդների հանդիպման ժամանակ լրատվամիջոցների ներկայությամբ հայտարարեց, որ իրեն և Բելառուսի նախագահին է դիմել Ադրբեջանի նախագահը և փոխանցեց նրա մտահոգությունը. Հայաստանը ԵԱՏՄ-ին պիտի անդամակցի իր միջազգայնորեն ճանաչված սահմաններով, առանց Արցախի: Որպես փաստարկ հնչեցրեց նաև, որ նման նախադեպ կա. «Հայատանը նույն ձևով միացել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը»: Ինչպես հիշում եք, Սարգսյանը որևէ կերպ չարձագանքեց Նազարբաևին՝ իր վրա հրավիրելով հանրային լայն քննադատություն:

Ու քանի որ մեր ժողովրդի ու պետության հետ տեղի ունեցած աղետից և սահող գահավիժում-կազմաքանդումից հետո շատ բան կորցրել է նախկին իմաստը, հարկ եմ համարում գոնե պատմության համար գաղտնազերծել այն, ինչը, թեկուզ 11 տարի անց, լույս կսփռի տեղի ունեցածի վրա՝ հասկանալի դարձնելով նաև Սարգսյանի լռության իրական արմատները: Ես վստահ եմ, որ մեր քաղաքական կյանքը ձախողումների ու աղետների է տանում նաև այն պարզ հանգամանքը, որ մեծ քաղաքականության շատ նյուանսներ մնում են հանրության իմացությունից դուրս՝ սնուցելով տարատեսակ առասպելներ ու միֆեր:

Մեկ անգամ էլ հիշեցնեմ, որ Նազարբաևն Ալիևի անունից խոսում էր Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամամակցության համատեքստում Լեռնային Ղարաբաղի մասին: Արձանագրելու, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է դառնում, Նիկոլի ասած, Ալմա-Աթայի հռչակագրով, այսինքն, ՀԽՍՀ սահմաններով: Այսինքն, ցանկանում էր էդ հարթակում ու էդ առիթով արձանագրել, որ Հայաստանի անդամակցությամբ Լեռնային Ղարաբաղն ավտոմատ չի դառնում ԵԱՏՄ տարածք՝ առևտուր, մաքսային ռեժիմներ և այլն: Չհիշեցնեմ ավելորդ անգամ, որ Լեռնային Ղարաբաղը իր գոյության ողջ ընթացքում փաստացի Հայաստանի տնտեսության մի մասն էր, իսկ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից ի վեր նաև ԵԱՏՄ տնտեսական գոտու փաստացի մի մասը. նույն մաքսային ռեժիմն էր և այլն:

Աստանայում տեղի ունեցածի հետնաբեմը հետևյալն էր, ինչի մասին մինչև օրս չի ասվել ճշմարտությունը:

Հայաստանի այն ժամանակվա իշխանություններն իրենց միջազգային գործընկերների օգնությամբ նախապես, իհարկե, տեղեկացված էին, որ Ալիևը դիմել է Նազարբաևին ու Լուկաշենկոյին: Ու որ Նազարբաևն այդ թեման Աստանայում բացելու է: Ու որքան էլ նիկոլական մտածողության համար զարմանալի թվա, ՀՀ նախագահը, տեղյակ լինելով այդ ամենին նախապես, միևնույն է, չարձագանքեց՝ լռեց:

Երկու պատճառով.

1.) Նախ, որովհետև Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության հարցն արդեն իսկ քննարկվել ու պայմանավորվել էր առանցքային դերակատարի՝ ՌԴ նախագահի հետ: Հետևաբար, ինչու՞ հանուն սեփական ժողովրդի աչքում մաչո երևալու ու Տիգրան Մեծին հիշելու, թեկուզև սեփական վարկանիշի հաշվին, լեզվակռվի մեջ մտնել Նազարբաևի կամ Լուկաշենկոյի հետ, եթե այն որևէ կերպ չի օգնում կոնկրետ գործին՝ ԵԱՏՄ-ին անդամակցությանը, այլ ճիշտ հակառակը, կարող էր խանգարել՝ օգնելով հակառակորդին տորպեդահարել հենց քո պետության շահերից բխող այդ որոշումը: Իսկ ԵԱՏՄ-ում որոշումները կայացվում էին կոնսենսուսով. Նազարբաևն ու Լուկաշենկոն կարող էին իրենց թույլ տալ ՌԴ նախագահի ներկայությամբ բարձրաձայնել «Ալիևի մտահոգությունը», սակայն այն կշիռն ու կարողությունը չունեին, որ տորպեդահարեին մի որոշում, որն արդեն կայացվել էր ՌԴ առաջնորդի կողմից:

2.) Նազարբաևն իր խոսքում, կրկին հիշեցնեմ, որպես փաստարկ բերեց Հայաստանի՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը «նույն ձևով» միանալու հանգամանքը: Սարգսյանը նախապես տեղյակ էր նաև, որ Նազարբաևի դիմաց դրված թղթապանակի մեջ էր ոչ միայն Ալիևի դիմումը, այլ… Առևտրի համաշխարհային կազմակերպությանը դեռ 2003 թ. անդամակցության ժամանակ ՀՀ-ի անունից ԱՀԿ-ին ուղարկված պաշտոնական մի նամակի պատճեն: ԱՀԿ-ը, լրիվ նույն համատեքստում և նույն Ադրբեջանի պահանջով, դեռ 2002 թ. պաշտոնական Երևանից ստացել էր մի նամակ-հավաստիացում, որով ՀՀ այդ ժամանակի իշխանությունը, կարծեմ մեր ԱԳՆ-ի անունից, հավաստել էր, որ Հայաստանն ԱՀԿ-ին անդամակցում է իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում, ինչպես եղել էր ՄԱԿ-ին անդամակցելիս: Նիկոլի ասած, Ալմա-Աթայի հռչակագրի տրամաբանությամբ:

Ահա, նախագահ Սարգսյանը, շատ լավ տեղեկացված լինելով, որ Նազարբաևի թղթապանակի մեջ նաև ժամանակին ԱՀԿ-ին ուղարկված այդ նամակի պատճեն կար, գերադասեց լռել: Սեփական վարկանիշի հաշվին, բայց չարձագանքեց՝ երկրի ներսում արժանանալով փոթորիկ քննադատության:

Որպեսզի, բացի ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացը չվնասելուց, իր արձագանքով թույլ չտար Նազարբաևին, արդեն ի պատասխան Սարգսյանի, թղթապանակից հանել ու լրատվամիջոցների ներկայությամբ հրապարակել դեռ 2002 թ. ՀՀ-ի անունից ԱՀԿ-ին ուղարկված այդ նամակի պատճեն: Իսկ այն, բացի ՀՀ պետական շահերը վնասելուց, այդ պահին կարող էր նաև քարոզչական լուրջ ալիք բարձրացնել ու հարվածել ՀՀ նախորդ իշխանություններին, հատկապես Ռոբերտ Քոչարյանի հեղինակությանը:

Սա էր իրականությունը:

Հ.Գ. Մեր լրագրողներից մեկն ինձ գրել էր, թե այս տեղեկությունը լրագրողական հետաքննության հրաշալի նյութ է: Համաձայն եմ՝ գոնե պատմության համար արժե: Բայց նաև մտորելու առիթ է մեծ քաղաքականության մեջ պետական շահերի ու անձնական հեղինակության, բարոյականության ու երախտամոռության միջև ընտրություն կատարելու անսկիզբ ու անվերջ դիլեմայի շուրջ»:

դիտվել է 257 անգամ
Լրահոս
Երեկվա դրական կողմը՝ Սևակ Խաչատրյանը, ոչ կկալանավորվի, ոչ էլ կսպանվի. Սուքոյան Ընտրությունների որևէ արդյունք, չի կարող դիտարկվել իբրև Եկեղեցու ինքնավարության դեմ արշավին առնչվող գործոն. Դանիելյան Ի՞նչ խոշոր սխալ թույլ տվեց Արթուր Վանեցյանը․ Նաիրա Զոհրաբյան (video) Իմ ուժերի ներածին չափով թույլ չեմ տալու հարձակում Վեհարանի վրա. Մասիսի նորընտիր քաղաքապետ Ինչքան էլ ձեզ համար տհաճ լինի, ընտրությունների արդյունքները բավականին կանխատեսելի էին․ Օհանյան 2026-ին ատոմակայանը երկու ամսվա փոխարեն հինգ ամսով է կանգնելու վերանորոգման․ ՀԾԿՀ նախագահ Արա՛, կարողա՞ պապադ ա ազատագրել, որ էդ հողերը տալիս ես․ արցախցի (video) Արտակարգ դեպք Մոսկվայում՝ Հիսուս Փրկչի տաճարի մոտ Շատ զավեշտական է այս իշխանության ներկայացուցիչների անզուսպ հրճվանքը Ֆինլանդիայում՝ Ռուսաստանի սահմանից 100 կիլոմետր հեռավորության վրա, զորավարժություններ են սկսվել ՔՊ-ի ստացած արդյունքը իրականում ոչ թե հաղթանակ է, այլ մեր չքվեարկող քաղաքացիների ընծայած նվերը Ինտերը Մխիթարյանին նվիրված տեսանյութ է հրապարակել և հայերեն գրառում կատարել Խոշոր ավտովթար. բախվել են «Dodge»-ն ու «Howo» բեռնատարը Եղբորս և որդու նկատմամբ քաղաքական բռնաճնշումն իրականացվում է օրենքի կոպիտ խախտումով․ Եզրաս Սրբազան Վաղարշապատից վախեցած Նիկո՛լ, ներում չի լինելու ոչ մեկիդ․ արցախցու էմոցիոնալ խոսքը (video) ՀԷՑ-ը զրկվեց լիցենիզիայից (video) Ծեծկռտուք և դանակահարություն՝ Արթիկում․ կան վիրավորներ ՔՊ-ն ու Արգիշտի Մեխակյանը պետք է մեր համար մոմ վառեն (video) Հրապարակվել է թուրքական ռազմական ինքնաթիռի կործանման տեխնիկական եզրակացությունը Ինչու՞ է Նիկոլը վախեցած Վաղարշապատի ընտրությունների արդյունքներից․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, եկեղեցին հաղթեց քեզ... (video) Հայաստանը ոտնատակ տված կլինեն, մինչև ձեր Թրամփը գա․․․ հարցում (video) #ՈՒՂԻՂ․ ՀՐԱՏԱՊ․ ի՞նչ է եղել Վաղարշապատի ՔՊ-ի գրասենյակում՝ երեկ գիշեր․ Նաիրա Զոհրաբյան (video) Արփինե Սարգսյան, Ռոմանոս Պետրոսյա՛ն, դատվելու եք․ Հայկ Նահապետյան (video) Դավիթ Համբարձումյանը մեզ չի ների, եթե․․․ Մասիսի նոր համայնքապետ Նորայր Հակոբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Նոյեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Նոյեմբերի 14-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 14-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 14-ին՝ ժամը 10:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am