Սուրճ խմելու տեղը մի գերի ազատիր

Մինչ մենք ոգեւորված հետեւում էինք ռուս-ադրբեջանական հակամարտությանը, ձեռքներս շփելով ու հաշվելով, թե ինչ կարող ենք շահել այդ հակասություններից, Պուտինն ու Ալիեւը ցուցադրաբար հաշտվեցին, գրկախառնվեցին, փոխադարձ ռեւերանսներ արեցին, ներողություններ խնդրեցին իրարից: Դրան անմիջապես հաջորդեց «Սպուտնիկի»` Բաքվում կալանավորված լրագրողի ազատ արձակումը: Ռուսաստանից լուրեր են ստացվում, որ Պուտինն էլ Աղալարովների եւ ադրբեջանական համայնքի հանդեպ շուտով պատասխան ժեստեր կանի:
Իսկ այդ ընթացքում մեր պետության ղեկավարը, որը կայծակի արագությամբ մե՛կ Եվրոպա է շտապում, մե՛կ ԱՄՆ մեկնում, մե՛կ` Ասիա, հանդիպում է տասնյակ պաշտոնյաների հետ, լուսանկարվում, հաղորդագրություններ է տարածում, ելույթներ ունենում, ոչ մի շոշափելի արդյունք չի արձանագրում մեր երկրի ու մեր ժողովրդի համար: Վերջին տարիներին Փաշինյանը տասնյակ, եթե ոչ` հարյուրավոր, հանդիպումներ է ունեցել Իլհամ Ալիեւի հետ, ջերմորեն զրուցել նրա հետ, հայտարարել, որ փոխըմբռնում կա իրենց միջեւ, բազմաթիվ թղթեր ստորագրել:
Նրանց կաբինետի ներկայացուցիչներն են միմյանց հետ հանդիպել, թղթեր ստորագրել, պայմանավորվածություններ ձեռք բերել: Որպես կանոն, արդյունքում ՀՀ իշխանավորները զիջումների են գնացել, այն էլ՝ լուրջ զիջումների, լիքը խոստումներ են տվել:
Բայց մեր օգտին ոչ մի զիջման չեն հասել:
Նույնիսկ գեթ մեկ գերի Բաքվի բանտից ազատ չի արձակվել: Վերջին անգամ գերիների մի խումբ վերադարձել է 2023-ի դեկտեմբերին, այն էլ` ով ասես, հայտարարեց, որ դա իր միջամտության արդյունքում է եղել: Նաեւ` այն բանի արդյունքում, որ COP-ի 2024 թվականի համաժողովի կազմակերպման հարցում Հայաստանը հրաժարվել է իր հայտից:
Շուրջ 2 տարի գեթ մեկ գերի չի վերադարձել Հայաստան:
Նույնիսկ 2020 թ. պատերազմի գերեվարված մասնակիցները, որոնք Հայաստանից մեկնել են ռազմաճակատ` իրենց հայրենիքը պաշտպանելու, եւ արդեն 5 տարի է՝ տառապում են Բաքվի բանտում:
Բաքվի բանտերում խոշտանգում են նաեւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, կեղծ մեղադրանքներով դատում, նրանցից մի քանիսն ինքնասպանության փորձ է արել, իսկ Կարմիր խաչի գրասենյակի փակվելուց հետո խզվել է նրանց կապն ընտանիքների հետ, եւ որեւէ տեղեկատվություն չունենք նրանց մասին:
Բայց Նիկոլ Փաշինյանը ջերմորեն զրուցում է Ալիեւի հետ, նրա հետ սուրճ խմում, լուսանկարվում` դրա դիմաց գեթ մեկ գերու ազատագրման հարցը չլուծելով:
Սրանից միայն երկու եզրակացություն կարելի է անել` կա՛մ նրան գերիների հարցը չի հետաքրքրում, եւ նա իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպումների ժամանակ բացարձակապես չի բարձրացնում գերիների հարցը, կա՛մ նա այնքան հեղինակություն եւ ուժ չունի, որ նույնիսկ եթե բարձրացնում է, Ալիեւը բանի տեղ չի դնում նրա խնդրանքը:

Արմինե Օհանյան
<<Հրապարակ>>

դիտվել է 594 անգամ
Լրահոս
Իշխանության ագրեսիվ գործողությունները առավել սուր բնույթ են կրելու․ Աբրահամյան Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են «Nissan Rogue»-ը և «Toyota»-ն․ կա վիրավոր «Հայաստան» խմբակցությունը թատրոնին չի մասնակցի 5 տարին չափազանց երկար է. Ժամանակն է, որ Վիգեն Էուլջեքջյանն Ադրբեջանում գերությունից տուն վերադառնա. փաստաբան Վարդան Ղուկասյանի ձերբակալման օրը գրառումներ թողած օգտատերերը ևս հայտնվել են իրավապահների դիտակետում. Aravot Հայաստանում ներդրումային միջավայրը խաթարված է Ձերբակալել են «Հաղթանակ» դաշինքի անդամներին և կողմնակիցներին Արտաշատի խճուղում բախվել են թիվ 22 երթուղին սպասարկող ավտոբուսն ու «Opel»-ը․ վիրավոր կա Մենք չենք հանձնվում և շարունակում ենք աշխատել. Սպերցյան Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների աքիլեսյան գարշապարը Սամվել Կարապետյանի աջակիցները սպասում են դատարանի որոշմանը Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը չի բացառել իր երկրի վրա զինված հարձակման վտանգը Վարկերի տակ կքած Հայաստանի պետբյուջեն պարգևավճարներով մսխում են 11 ժամից ավելի է` քննվում է Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունը Վաղարշապատի ընտրությունները՝ որպես պատրվակ․ Փաշինյանի «ոգևորության» իրական պատճառը Հյուրանոցի համարից 29-ամյա կինը հափշտակել է «iPhone» և 250 գրամ ոսկյա զարդեր Միասնական ժամերգություն կկատարվի Արագածոտնի թեմի առաջնորդի և մյուս հոգևոր հայրերի ազատության համար Ես չգիտեմ, ով ինչ է արել, բայց փաստը մնում է փաստ, որ այս մարդիկ հաղթել են 30-ամյա վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում և բախվել գազատար խողովակին Թուրքիայի և Ավստրալիայի բանակցությունները փակուղի են մտել. որտե՞ղ կանցկացվի COP31-ը Գերմանիայի ՊՆ-ն նախազգուշացնում է 2029-ին Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հնարավոր պատերազմի մասին ՔՊ-ն դաղալ է խաղում Խոշոր հրդեհ է բռնկվել Արարատում․ հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան Ճանաչված մարզիկները և մարզիչներն իրենց աջակցությունն են հայտնում Վարդան Ղուկասյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Նոյեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Նոյեմբերի 14-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am