«Դաշնակցությունը քննադատությունից և պայքարից վախեցող չէ»․ հայտարարություն

Դաշնակցության հիմնադրման 135-ամյակն է նշվել Քուվեյթում․
«Կազմակերպութեամբ Քուէյթի Պատկան Մարմնին՝ ուրբաթ, 3 հոկտեմբեր 2025-ին, Ներսէս Շնորհալի սրահէն ներս տեղի ունեցաւ տօնակատարութիւն՝ նուիրուած Հայ Յեղափոխական Դաշնակցութեան հիմնադրման 135-ամեակին։

Միջոցառման ներկայ էին Թեմի Առաջնորդական Տեղապահ Տ. Արտակ Աւգ. Քհնյ. Քէհեաեանը, ՀՅԴ Բիւրոյի Միջին Արեւելքի պատասխանատու, Լիբանանի հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչ Յակոբ Բագրատունի, Հայ Դատի կեդրոնական խորհուրդի նախագահ, Բիւրոյի նախկին ներկայացուցիչ Յակոբ Տէր Խաչատուրեան, ինչպէս նաեւ Երեսփոխանական Ժողովի եւ Ազգային Վարչութեան անդամներ, Քուէյթի Ազգային Վարժարանի հոգաբարձութեան եւ տնօրէնութեան ներկայացուցիչներ, ուղեկից միութիւններու պատասխանատուներ, ՔԵՄ-ի անդամներ եւ համակիրներ։
Ձեռնարկը բացուեցաւ Հայաստանի Արցախի եւ Դաշնակցութեան քայլերգներով։ Բացման խօսքով ներկաներուն բարի գալուստ մաղթեց Շանթ Թաթոյեան, ապա բեմ հրաւիրեց Քուէյթի Պատկան Մարմնի ներկայացուցիչ Յակոբ Մելիքսեթեանին։
Յ. Մելիքսեթեան իր ելոյթին մէջ նշեց, որ Դաշնակցութիւնը ծնունդ առած է ժողովուրդէն՝ գործելու ժողովուրդին համար, եւ այսօր նոյն ոգիով կը շարունակէ իր առաքելութիւնը Քուէյթահայ գաղութին մէջ՝ իր հովանիի տակ գործող մարմիններու միջոցաւ՝ Քուէյթի Ազգային Վարժարան, Եկեղեցի, ՀՄԸՄ, Համազգային, ՀՕՄ, Երիտասարդական եւ Պատանեկան Միութիւններ, ինչպէս նաեւ Հայ Դատի յանձնախումբ։
Ան իր խօսքը աւարտեց Սիմոն Վրացեանի խօսքերով․
«Դաշնակցութիւնը քննադատութենէ եւ պայքարէ վախցող չէ։
Բան ունիք ըսելիք – հրամեցէ՛ք…
Բայց փաստ տուէք, միտք տուէք, տեսակէտ յայտնեցէք, եթէ ունիք…
Եւ պարկեշտ եղէ՛ք՝ թէ՛ ձեզ հետ, թէ՛ հակառակորդի հանդէպ։
Սուտը եւ հայհոյանքը տկարի զէնք են»։
Յաջորդաբար խօսք առաւ ՀՅԴ Բիւրոյի Միջին Արեւելքի պատասխանատու Յակոբ Բագրատունին, որ շեշտեց՝
«Այսօրուայ գլխաւոր խնդիրը Հայաստանի եւ Սփիւռքի մէջ հայ ըլլալն է՝ իրաւ հայ ըլլալը։ Հայը, որ կը հաւատայ ազգային արժէքներուն, որ կը պահէ մեր պատմութենէն եկած աւանդոյթները եւ միաժամանակ կը համընթացի ժամանակակից պայմաններուն՝ հարստացնելով իր ինքնութիւնը եւ ոչ թէ օտարին ծառայելով»։
Բագրատունի ընդգծեց, որ Դաշնակցութիւնը ծնունդ առաւ 1890-ին՝ Օսմանեան եւ ցարական լուծին տակ տառապող ժողովուրդին ցաւերը թեթեւցնելու եւ հայու կողքին մնալու նպատակով։ Այդ առաքելութիւնը կը շարունակուի մինչեւ այսօր՝ ամէնուրեք, ուր հայը կ՛ապրի։
Ապա բեմ բարձրացաւ Հայ Դատի կեդրոնական խորհուրդի նախագահ, ՀՅԴ Բիւրոյի նախկին ներկայացուցիչ Յակոբ Տէր Խաչատուրեան, որ մանրամասնօրէն ներկայացուց Հայ Դատի բազմաշերտ եւ հետեւողական աշխատանքները՝ շնորհակալութիւն յայտնելով Հայ Դատի աշխարհասփիւռ զինուորներուն՝ անխոնջ ծառայութեան համար։
Տօնական տրամադրութեան մէջ, Քուէյթի Թեմի Առաջնորդական Տեղապահ Տ. Արտակ Աւգ. Քհնյ. Քէհեաեան շնորհաւորեց Դաշնակցութեան 135-ամեակը եւ կատարեց սեղանի օրհնութիւնը։
Ձեռնարկը իր գագաթնակէտին հասաւ Լիբանանէն ժամանած երգիչ Վիգէն Տիշչեքենեանի ելոյթով՝ Շանթ Տիշչեքենեանի երգեհոնային ուղեկցութեամբ։ Աւանդական եւ յեղափոխական երգերու փունջ մը ոգեշնչեց ներկաները՝ ստեղծելով հայրենասիրական բարձր տրամադրութիւն։
ՀՄԸՄ-ի Քուէյթի վարչութեան շնորհաւորական ուղերձը ընթերցեց վարչութեան անդամ Դալար Սարգիսեան Սումբուլեան։ Տօնակատարութիւնը աւարտեցաւ 135-ամեակի խորհրդանշական կարկանդակի հատումով»։

դիտվել է 311 անգամ
Լրահոս
Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի մոտ ԱՄՆ անօդաչու ստորջրյա սարքը գրավելու մասին Սուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցում Ուիթքոֆն ու Քուշները Ուկրաինայի հարցով բանակցություններում ՌԴ-ից պահանջ չեն ներկայացրել․ Լավրով Ներկայիս բազմաբևեռ աշխարհում նույնիսկ ԱՄՆ-ի նման գերտերությունը մեծ դժվարությամբ է կարող որևէ խոշոր պետության լիովին տնտեսական մեկուսացման ենթարկել․ Վարդան Ոսկանյանը վերլուծություն է ներկայացրել Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը` Ալեն Սիմոնյանին Փաշինյանն ապրում է ամենօրյա վախերի մեջ, անգամ իրեն ծառայող ԱԱԾ-ին չի վստահում. Գեղամ Մանուկյան Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Փոքր Մասրիկում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Volkswagen Tiguan»-ը․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ են Կինս եղել է մրցույթի միակ մասնակիցը և ճանաչվել է հաղթող. ՔՊ-ական Կիևը պատրաստ է ստանալ նույնիսկ այնպիսի hրթիռներ, որոնց պիտանիության ժամկետն արդեն սպառվում է. Անդրեյ Սիբիհա Լավրովը Մոսկվայում ընդունել է Սաուդյան Արաբիայի արտգործնախարարին ԵՄ-ն շարունակում է անել ամեն ինչ, որպեսզի թույլ չտա Ուկրաինայում հուսալի երկարաժամկետ կարգավորման ուղիների քննարկումը․ Լավրով Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց 3 ամսով, Արեգնազ Մանուկյանինը` 1 ամսով Թրամփը «դաս» է քաղել նախորդ տարի Սպիտակ տան աղմկոտ դրվագից․ Հակոբ Բադալյան Տիգրան Մեծի պողոտայի որոշակի հատվածներ փակ են լինելու Պետք չէ իրավիճակը հասցնել այդպիսի կետի՝ եթե իհարկե հասել է, որ գազի գինը չթանկացնելը արժենա քաղաքական էական գին. Հակոբ Բադալյան «Չաղ Ռուստամի» և Աշոտ Կյուրեղյանի կալանքի ժամկետը երկարացվեց 21 օրով Իրանը հայտնում է, որ երկրի հարավում ամերիկյան ԱԹՍ են խոցել Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել էր, որ հաղթահարել է քաղցկեղը Թուրքական և ադրբեջանական սփյուռքը սերտացնում են կապերը Մեծ Բրիտանիան կխստացնի Իրանի դեմ պատժամիջոցները Իրանը կշարունակի դիմակայել ԱՄՆ-ին և Իսրայելին․ Փեզեշքիան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am