Խոսքի ազատությունը՝ դատախազական խոշորացույցի տակ. Վարչապետի հրահանգը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա հոկտեմբերի 1-ին Ազգային ժողովի ամբիոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մասին անհետեւանք չի մնացել. Դատախազությունը գործի է անցել:

Հիշեցնենք՝ նա ամբիոնից բառացի ասաց.

«Ես կարծում եմ, որ ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություն անողներին մենք պետք է ուղղակի դուրս շպրտենք քաղաքական ու հանրային դաշտից։ Դա պետք է անենք քաղաքական մեթոդներով եւ բոլոր այն մեթոդներով, որոնք կարելի է կիրառել ժողովրդավարական երկրում։ Ես համոզված եմ, որ դա տեղի կունենա»։

Վարչապետի այս խոսքերը հետեւեցին այն հարցազրույցին, որտեղ Վարդան Ղուկասյանը, իր ոճով, նշել էր, թե Հայաստանը պետք է միութենական կազմի մեջ մտնի՝ իր անվտանգությունն ապահովելու նպատակով։ Ավելի ուշ նա պարզաբանեց, որ բոլոր երկրներն էլ, նաեւ խոշոր եւ զարգացած, պետք է լինեն որեւէ միութենական կազմում՝ ՆԱՏՕ, ԵՄ կամ ՀԱՊԿ:

Սակայն քաղաքական այս քննարկումը ստացավ իրավական ընթացք։ Երեկ հայտնի դարձավ, որ Դատախազությունը սկսել է ուսումնասիրել Վարդան Ղուկասյանի՝ մամուլում տեղ գտած հայտարարությունները։ Գլխավոր դատախազությունից ArmLur.am-ին հայտնեցին, որ նյութերն ուղարկվել են Քննչական կոմիտե՝ իրավական գնահատման նպատակով։

Այսպիսով՝ խոսքի ազատությունը կրկին հայտնվել է իրավական գործընթացների կենտրոնում։ Եթե ընթացքը վերածվի քրեական գործի, ապա սա կլինի հերթական դեպքը, երբ քաղաքական կարծիքի արտահայտման համար անձինք ենթարկվում են քրեական հետապնդման։

Հիշեցնենք՝ նմանատիպ պատմությունների կիզակետում արդեն հայտնվել էին Սամվել Կարապետյանը եւ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ իրենց հրապարակային հայտարարությունների համար:

Դատախազությունը, կարծես, խոսքի ազատության սահմանները փորձում է գծել ոչ թե օրենքով, այլ վարչապետի հրահանգներով։ Եվ օրըստօրե մեր երկրում կարծիք արտահայտելը դառնում է քրեորեն հետապնդելի»։

դիտվել է 85 անգամ
Լրահոս
Քվեարկության օրը բոլոր տեղամասերից իրականացվելու է համաժամանակյա ուղիղ հեռարձակում․ ԿԸՀ Մանրամասներ՝ Վաղարշապատում հաշվառված անձանց մասին տարածվող տեղեկությունների մասին «Հայր մեր»-ը թողած՝ դրսերից է «copy–paste» անում․․․ Ընդդիմադիր բլոգերին ՁՊՎ-ից դուրս գալուց րոպեներ անց կրկին ձերբակալել են Լրատվամիջոցից ողջ տեխնիկան առգրավող ճղճիմ ռեժիմի համար վատ լուր ունենք Արագածոտնի թեմի առաջնորդը փորձություն է անցնում, որից պետք է ուժեղացած դուրս գալ Ղարաբաղի ժողովուրդը ենթարկվել է կրոնական զտման, եւ Հայաստանը եւս բախվում է գոյության սպառնալիքին. Ջոն Էյբներ Չեչենները բռնել են մի գնչուի, որը համացանցում վիրավորել է չեչեններին և հայերին․ «Պուլյա 18+» Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Ոսկեվազի խաչմերուկում․ 10 վիրավոր կա Նա աղետ է, նա նողկալի մարդ է, որը արդարացնում է հանցագործությունը. Թրամփը՝ Լոնդոնի քաղաքապետի մասին Նման սխալներ անող իշխանությունը ոչ թե լրագրողների սխալներից պետք է խոսեր, այլ ամաչեր մարդկանց աչքին երևալուց. Արմինե Օհանյան Ընտրախախտումներ չկա՞ն․ բա մեր տանը հավելյալ 9 հոգու ո՞ւմ եք հաշվառել. Հարություն Խաչիկյան «Նիկոլ Փաշինյանը գնում է բլեֆի, պարտությունը փորձում է ներկայացնել որպես լավություն». Տիգրան Աբրահամյանը՝ «8 միլիարդ դոլարի զենք գնելու» հայտարարության մասին Մեսսի՞, թե Ռոնալդու․ Լինեկերն ընտրել է պատմության լավագույնին Antifake-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանն ազատ արձակվեց ՁՊՎ-ից Վիճաբանություն և ծեծկռտուք 8 համարի ավտոբուսում. օրեր առաջ վարորդը հարվածներ է հասցրել ուղևորին Ստամբուլում զբոսաշրջիկներ են թունավորվել․ նրանցից 3-ը մահացել է ԱՄՆ-ն դադարեցրել է Թաիլանդի հետ առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունները Ալիևն էժան էներգիա է խոստացել Փաշինյանին՝ հայկական ազգային խմբերի ճնշման և Արցախ վերադարձի իրավունքից հրաժարվելու դիմաց․ իրանական ալիք Վրացական որոշ արևմտամետ ՀԿ-ներ տեղափոխվել են ՀՀ և ստացել իշխանական աջակցություն․ քաղաքագետ Երկրաշարժ է եղել Հայաստանում Կիևում պահանջում են Զելենսկու հրաժարականը Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Իրանը Օրմուզի նեղուցում նավթատար տանկեր է կալանել Պաղեստին. Իսրայելը համակարգված կերպով ոչնչացնում է շենքեր, ամբողջ բնակելի թաղամասեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Նոյեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Նոյեմբերի 14-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 14-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 14-ին՝ ժամը 10:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 13-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am