«Ամեն ինչ բողոքարկելու` ՀՀ դատախազության մոլուցքն արդեն ծիծաղելի չէ». փաստաբան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է․

«ՀՀ վճռաբեկ դատարանը մերժեց ՀՀ գլխավոր դատախազի հերթական բողոքը վարույթ ընդունելը։ Ամեն ինչ բողոքարկելու ՀՀ դատախազության մոլուցքն արդեն ոչ միայն ծիծաղելի է։ Ընդհուպ, ՀՀ գլխավոր դատախազի, նրա տեղակալների վճռաբեկ բողոքների տրաֆարետային, անտեղյակ բովանդակությունը զարմանք է պատճառում (բացառությամբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանի բողոքների գերակշիռ մասի)։ Ակամա հիշեցի տարիներ առաջ, երբ, որպես ավագ սպա-իրավաբան, ծառայում էի ՀՀ ԶՈՒ 4-րդ բանակային կորպուսում, դե մասնագիտությամբ զինվորական չէի, երիտասարդ տղա, անընդհատ ձգտում էի Երևան գալ, շաբաթ-կիրակի օրերին բացակայում էի կայազորի տարածքից, նույնիսկ հերթապահությունը հանձնելու օրերին արագ գալիս էի Երևան, մյուս օրն առավոտյան շուտ վերադառնում, իհարկե նաև մշտապես սովորում էի ավագ ծառայակիցներից, մասնակցում էի մարտական հերթափոխի կազմակերպմանը, ուղեկցմանը, ենթակա զորամասերի, մարտական հենակետերի պլանային և հանկարծակի ստուգումներին։

Մի անգամ, երբ առավոտյան ուշացած ներկայացա ծառայության, կորպուսի շտաբի պետ, երկարամյա կադրային զինվորական, գնդապետ Վարդան Շառյանը կիսակատակ ասաց՝ Ասլանյան, քեզ նման մի 50 տարի էլ կծառայեմ։

Հիմա ուզում եմ նույնն ասել հարգարժան գործընկերներիս, այ ձեր ցավը տանեմ, եթե դատախազությունում աշխատանքի տարիներին ձեր նման աշխատեի՝ առանց փաստաթղթի բովանդակության մեջ խորանալու այն ստորագրեի, առանձին դեպքում դրա հիմնական բովանդակությունն անձամբ համակարգչով չկազմեի, քրեական գործը երբեմն անձամբ չուսումնասիրեի, մշտապես հավատայի բոլոր ենթակաների զեկուցմանն ու խոսքին, երբեմն չփորձեի դրանցում հակասականությունը վերհանել, ապա մի 50 տարի էլ հանգիստ կաշխատեի, առողջությունս էլ չէի փչացնի»։

դիտվել է 337 անգամ
Լրահոս
Խայտառակ տվյալներ ենք բացահայտում․ԲՀԿ-ին խորհրդարան մտնելու համար պետք է 50-60 ձայն.Էլինար Վարդանյան (video) ԲՀԿ-ն վերահաշվարկ է պահանջել, արդեն 4 տեղամասից 120 ձայն հետ է վերադարձել մեզ. Արման Աբովյան (video) ՔՊ-ականները երեկ սիրտ չեն ունեցել․ ի՞նչ է եղել դրանց շտաբում․ Վահե Մովսիսյան (video) «Ես թքե՛մ ձեր նամուսի վրա․․․ Նիկոլը երեկ ստորագրեց դա»․ Նարե Սոսե (video) Մեր սկսած գործը կիսատ չենք թողնելու․ աննախադեպ խախտումներ ենք գրանցել․ Մելոյան (video) Զատուլինի կոշտ նախազգուշացումը․ ՔՊ-ի հաղթանակը կասկածի տակ է, Շիրակի ռազմաբազան՝ վտանգի (video) Ողջ քարոզարշավի ընթացքում արտաքին ճնշումները մեծ ազդեցություն ունեցան. ԵԱՀԿ դիտորդ Թեհրանի և Քերմանշահի օդանավակայանները չեղարկել են բոլոր չվերթները Ստամբուլում մեկնարկել է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը Այս պայմաններում հրապարակված թվերը չեն կարող արտացոլել իրական պատկերը․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Հանցագործության մասին չհայտնած անձը ձերբակալվել է․ ՔԿ Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին Մանդատները վերցնելու եւ չվերցնելու հետեւանքների մասին. Արփինե Հովհաննիսյան (video) «Որդիների կանչ» ՀԿ-ն դիմել է ընդդիմությանը ԲՀԿ-ն դիմելու է վերահաշվարկի համար և հետամուտ է լինելու ընտրախախտումների բացահայտմանը․ Տոնոյան Մոսկվայի սուր արձագանքը․ ՔՊ-ն իշխանություն չի ստացե՞լ․ ինչի՞ վրա է աչք փակել ԵՄ-ը (video) Ի՞նչ տեխնոլոգիա օգտագործեց Նիկոլն ամենալկտի ձևով․ Սուրեն Սուրենյանց (video) Հայաստանում ընտրություններն անցկացվեցին ընդդիմության վրա ճնշման ֆոնին. Զախարովա Մեր հայրենիքի համար աննահանջ պայքարը մենք շարունակելու ենք մինչև հաղթանակ․ Իշխան Սաղաթելյան Կրեմլը ձեռնպահ է մնում Իրանը փակել է Հորմուզի նեղուցը ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին Նարեկ Կարապետյանի խոսքն ուղղված ժողովրդին (video) Վրաստանի ԱԺ նախագահը քննադատել է ԵՄ-ին՝ ՀՀ-ում ընդդիմադիրների ձերբակալությունների մասին լռելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am