Արմեն Ալեքսանյանի նկատմամբ քաղաքական հաշվեհարդար է իրականացվում․ քրեական հետապնդումը դադարեցնելու պաշտպանի միջնորդությունը մերժվեց

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, այսօր կայացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դատական նիստում բլոգեր Արմեն Ալեքսանյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը միջնորդություն ներկայացրեց՝ պահանջելով դադարեցնել Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդումը։ Պաշտպանը նկատեց, որ Արմեն Ալեքսանյանի նկատմամբ քաղաքական հաշվեհարդար է իրականացվում։

«Ամբողջ գործի ընթացքում Արմեն Ալեքսանյանը որպես ֆիգուրանտ կա երկու անգամ, մեկ անգամ ընդհանուր խոսակցության է մասնակցում և խոսում է «գզգզված մազերով չուչելի» մասնակցությամբ լայվ իրականացնելու մասին, և իր տիկտոկյան էջի ձվածեղի պատրաստման տեսանյութն է։ Ալեքսանյանին մեղսագրված է այն, ինչ մեղսագրված է 18 արդարներին՝ ահաբեկչություն և իշխանության զավթման փորձ»,- ասաց Կոչուբաևը՝ նկատելով, որ ակնհայտ է, որ ձվածեղի տեսանյութը չէր կարող լինել ահաբեկչության և իշխանազավթման նախապատրաստման համար։

Միջնորդության քննարկման ժամանակ իրավիճակը լարվեց, երբ դիրքորոշում ներկայացրեց Սրբազանը՝ խնդրելով հանրային մեղադրողներից՝ հստակ ասել՝ այս գործում կեղծիք կա, թե ոչ, ինչին արձագանքելով հանրային մեղադրողն ասաց. «Պարոն Գալստանյանի պաշտպանների ֆունկցիա վերցնելու ցանկություն չկա, եթե պետք է՝ պաշտպանները կբացատրեն երևի իրեն, կհասկանա»։ Բագրատ Սրբազանն էլ արձագանքեց, թե դահլիճում պարոն Գալստանյան չկա ու այդ վիրավորանքի համար էլ պիտի պատասխան տաք:

«Մենակ «Մխիթար Գոշ» չեք ստանալու, ուրիշ բաներ էլ եք ստանալու»։ Ավելի ուշ վիճաբանություն սկսեց նաև Արթուր Սարգսյանի և մեղադրողների միջև։ Մասնավորապես, Արթուր Սարգսյանը հիշեցրեց, որ դեռ դատավարության սկզբում հատուկ նշել են՝ Բագրատ Սրբազանով դիմել, ոչ թե՝ Վազգեն Գալստանյանով, սակայն մեղադրողները կեղծ, շինծու գործով 18 արդարների մեղադրել են, զրկել են ազատությունից, իրենց երեխաներից, ծնողներից, «փոխանակ գան ու սուսուփուս նստեն, էն օրը մեկը «այ տղա» է ասում, ասում է՝ «արա նստի տեղդ»»։

« Ուրեմն ես ձեզ ասեմ՝ մենք և արդարությունը գիտենք, և մեր նամուս թասիբը պահելու ձևը գիտենք։ Ուրեմն մեղադրողներ, դուք դաժը էն թասիբը չունեք գործից դուրս, որ Բագրատ Սրբազանով դիմեք...»,- ասաց Սարգսյանը, ինչից հետո իրավիճակն էլ ավելի լարվեց, վիճաբանություն սկսեց, Արթուր Սարգսյանը ևս մեկ անգամ նշեց, որ Բագրատ Սրբազանը, թեև կալանավոր է, բայց սրբազան է։

Դատարանը մերժեց ներկայացված միջնորդությունը՝ նշելով, որ միայն հիմնական դատալսումների ժամանակ՝ ապացույցների հետազոտման արդյունքում կարող է որոշում կայացնել։ Միևնույն ժամանակ դատարանը հորդորեց կողմերին լինել «կոռեկտ և հարգալից»։

Հիշեցնենք՝ հունիսի 20-ին, երբ Նիկոլ Փաշինյանը մեկնել էր հանդիպման Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ոստիկանության ներքին զորքերը գրավել էին մայրաքաղաքը, և մոտ 80 քաղաքացի բերման էր ենթարկվել։ ՔԿ-ն հայտարարել էր, որ նրանք չեն ներկայացվել նախաքննական մարմին, և որևէ վարույթ այդ պահին չէր քննվում։ Հունիսի 24-ին իշխանամերձ լրատվամիջոցներով տարածվեց «հեղաշրջման պլանի» մասին նյութ, որի տարածմանը անմիջականորեն մասնակցեցին Նիկոլ Փաշինյանն ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Դրանից հետո ՔԿ-ն հայտարարեց, որ այն դառնում է քննության առարկա, և հունիսի 25-ին առավոտյան սկսվեցին ընդդիմադիրների տների խուզարկությունները՝ հաջորդած ձերբակալություններով և կալանավորումներով։

Իշխանությունների հորինած գործով մեղադրանք է առաջադրվել 18 անձի՝ ահաբեկչության և իշխանության յուրացման նախապատրաստման հոդվածներով։ Այսպես կոչված «ռեպրեսիաների» գործով կալանավորվել է 18 անձ, այդ թվում՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը, Տավուշի թեմի մամուլի քարտուղար, Սրբազան պայքարի մասնակից Լիդիա Մանթաշյանը, Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը, գնդապետ Միհրան Մախսուդյանը, սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանը, զոհված զինծառայողի հայր Արա Ռոստոմյանը, Աղվան Արշակյանը, բլոգեր Արմեն Ալեքսանյանը, Կարո Օկոմուշյանը, Տիգրան Թոփալյանը, գործարար Տիգրան Գալստյանը, Հրայր սարկավագ Հակոբյանը, ակտիվիստ Արսեն Ղազարյանը։ Ավելի ուշ նույն գործով կալանավորվեց նաև Արթուր Սարգսյանը։ Հետագայում Հրայր սարկավագի ու Աղվան Արշակյանի խափանման միջոցները փոխվել են։

Աղբյուր՝ Փաստինֆո
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

դիտվել է 336 անգամ
Լրահոս
«Հայր մեր»-ը թողած՝ դրսերից է «copy–paste» անում․․․ Ընդդիմադիր բլոգերին ՁՊՎ-ից դուրս գալուց րոպեներ անց կրկին ձերբակալել են Լրատվամիջոցից ողջ տեխնիկան առգրավող ճղճիմ ռեժիմի համար վատ լուր ունենք Արագածոտնի թեմի առաջնորդը փորձություն է անցնում, որից պետք է ուժեղացած դուրս գալ Ղարաբաղի ժողովուրդը ենթարկվել է կրոնական զտման, եւ Հայաստանը եւս բախվում է գոյության սպառնալիքին. Ջոն Էյբներ Չեչենները բռնել են մի գնչուի, որը համացանցում վիրավորել է չեչեններին և հայերին․ «Պուլյա 18+» Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Ոսկեվազի խաչմերուկում․ 10 վիրավոր կա Նա աղետ է, նա նողկալի մարդ է, որը արդարացնում է հանցագործությունը. Թրամփը՝ Լոնդոնի քաղաքապետի մասին Նման սխալներ անող իշխանությունը ոչ թե լրագրողների սխալներից պետք է խոսեր, այլ ամաչեր մարդկանց աչքին երևալուց. Արմինե Օհանյան Ընտրախախտումներ չկա՞ն․ բա մեր տանը հավելյալ 9 հոգու ո՞ւմ եք հաշվառել. Հարություն Խաչիկյան «Նիկոլ Փաշինյանը գնում է բլեֆի, պարտությունը փորձում է ներկայացնել որպես լավություն». Տիգրան Աբրահամյանը՝ «8 միլիարդ դոլարի զենք գնելու» հայտարարության մասին Մեսսի՞, թե Ռոնալդու․ Լինեկերն ընտրել է պատմության լավագույնին Antifake-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանն ազատ արձակվեց ՁՊՎ-ից Վիճաբանություն և ծեծկռտուք 8 համարի ավտոբուսում. օրեր առաջ վարորդը հարվածներ է հասցրել ուղևորին Ստամբուլում զբոսաշրջիկներ են թունավորվել․ նրանցից 3-ը մահացել է ԱՄՆ-ն դադարեցրել է Թաիլանդի հետ առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունները Ալիևն էժան էներգիա է խոստացել Փաշինյանին՝ հայկական ազգային խմբերի ճնշման և Արցախ վերադարձի իրավունքից հրաժարվելու դիմաց․ իրանական ալիք Վրացական որոշ արևմտամետ ՀԿ-ներ տեղափոխվել են ՀՀ և ստացել իշխանական աջակցություն․ քաղաքագետ Երկրաշարժ է եղել Հայաստանում Կիևում պահանջում են Զելենսկու հրաժարականը Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Իրանը Օրմուզի նեղուցում նավթատար տանկեր է կալանել Պաղեստին. Իսրայելը համակարգված կերպով ոչնչացնում է շենքեր, ամբողջ բնակելի թաղամասեր Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Մոտ 143 մլն դրամ՝ Վաղարշապատի ավագանու ընտրությունների կազմակերպման և անցկացման համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Նոյեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Նոյեմբերի 14-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 14-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 14-ին՝ ժամը 10:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 13-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am