«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Վաղարշապատի համայնքապետի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը Էջմիածնի տոնի առիթով քաղաքի մուտքն ու կենտրոնական փողոցը ձեւավորել է դրոշի գույնի կտորներով։ Մեխակյանը, թերեւս, զերծ է մնացել Էջմիածնի դրոշն իր ամբողջական տեսքով ու բովանդակությամբ ներկայացնելուց՝ մտավախություն ունենալով, որ Նիկոլ Փաշինյանին դա դուր չի գա։
Իսկ դրոշի վրա Էջմիածնի զինանշանն է՝ ավելի քան 2000-ամյա պատմությամբ, անցած ճանապարհով ու քրիստոնեական խորհրդանիշներով։ Զինանշանի երջանկահիշատակ հեղինակն այն ստեղծելիս հիմնվել է աթոռանիստ քաղաքի հոգեւոր ու պատմական իրադարձությունների վրա։
Բերդապարիսպը ներկայացրել է որպես հայ ազգի քրիստոնեական հավատքի նկատմամբ նվիրվածության եւ օտար կրոնական պարտադրանքներին չենթարկվելու, իսկ խաչերը՝ քրիստոնեության խորհրդանիշներ։ Զինանշանի կենտրոնում «Էջմիածին», «Էություն» իմաստն արտահայտող «Է» տառն է՝ շրջապատված չորս քերովբեներով՝ հրեշտակներով։
Միակ բանը, որ համայնքի ղեկավարությունը պահպանել է դրոշից՝ մանուշակագույնն ու դեղինն են, որոնցով փորձել է տավորություն ստեղծել, թե հարգում են հոգեւոր քաղաքի պատմությունն ու բնակիչներին։ Էջմիածնի դրոշն առաջին անգամ քաղաքի գլխին ծածանվել է 2007 թվականին, եւ այդ ժամանակից ի վեր` գրեթե ամեն տարի պետական տոների եւ Էջմիածնի տարեդարձի առիթներով ՀՀ եւ Արցախի հանրապետության դրոշների հետ կողք-կողքի քաղաքի կենտրոնական թաղամասերում փողփողացել է նաեւ Էջմիածնի դրոշը։
Հնամենի քաղաքն իր տարեդարձը երբեք այսքան անշուք ու խղճուկ չի դիմավորել, ինչքան այսօր։ Էջմիածնի տոնը նշվում է այսօր` հոկտեմբերի 8-ին:
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը