Օրեր առաջ ողբերգական պատկերի ականատես եղա. Լիլիթ Գալստյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է. «Պատմականորեն հայտնի երևույթ է՝ դիկտատուրան պահելու գլխավոր գործիքներից մեկն էլ հատկապես՝ ուղեղների և արժեքների տոտալ վերահսկողությունն է, այլախոհության տոտալ մերժումը։ Վերահսկողության և հոգեբանական ճնշման այնպիսի մեթոդների որդեգրումը, երբ անգամ զոհն համոզում է ունենում, թե իր իղձն է այդպիսին։

1933-ին նացիստները Բեռլինի հրապարակում այրեցին հազարավոր գրքեր, որոնք համարվում էին «ոչ գերմանական», քանի որ չէին համապատասխանում ֆյուրերի կողմից «Մայն Կամպֆ»-ում ձևակերված իրական Գերմանիայի գաղափարախոսությանը։

Մ.թ.ա. 213թ․ Ցին Շի Հուանդիի հրամանով այրվեցին հազարավոր գրքեր, իսկ կոնֆուցիականության հետևորդներին ողջ-ողջ թաղեցին։

1258թ․ մոնղոլները հողին հավասարեցրին Բաղդադի Իմաստության տունը, 1430-ին կոնֆեսկադորներն այրեցին ացտեկների ձեռագրերը, 1981-ին Շրի Լանկայում հրկիզվեց հանրային գրադարանը։

Ըստ էության, գիրքը նաև արժեհամակարգ է, ինքնություն։ 18-րդ դարում ֆրանսիական արքունիքի հրամանով այրվեցին Վոլտերի նամակները՝ դրանք «պախարակում էին» Ֆրանսիան։

Երկրից և ժամանակից կախված «այրելը» տարբեր դրսևորումներ է ունենում։

Նաբոկովը, Բրոդսկին և ուրիշներ հեռացան՝ չայրվելու համար, Ցվետաևան վերադարձավ ու կախվեց։ Բոլոր ռեժիմների վարքն է այդպիցին՝ այրել, թաղել, արժեզրկել, ոչնչացնել/ նույնն են/ կամ կաղապարել, սարքել կացին, մանկուրտ, սեփական ագիտպրոպագանդայի մաս։
Իշխանություն պահելու գործիքները չեն փոխվել․ սա ռազմավարություն է առանց իզմերի՝ «կրթել սեփական ժողովրդին սեփական կարիքներին համապատասխան»։

Երեկ ՑԱՆԿԱՊԱՏԻՑ այս կողմ հերթական փորձն էր արվում այրել պայմանական մի գիրք, ուղերձ, համոզում, մտածում, կարծիք, տեսակ․․․

Վաղուց մեր ներսում ոչ թե ցանկապատ, այլ՝ ներքին պատեր են, բաժանարարներ, մեզ մեզանից հեռացնող պատեր, մեր ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ այլասերող պատեր։
Կրակի լափերը մոտեցել են մեր ողնաշարին՝ արժեքներին, հավաքական հիշողությանը, սրբություններին․․․ Դեռ լռողներ կան․․․

Կայրվենք, թե՝ ոչ, մեր որոշումն է։ Նախ՝ գիտակցենք, որ մեզ այրում են նաև ներսից․․․

Հ․Գ․ Օրեր առաջ մի ողբերգական պատկերի ականատես եղա․ վերջին պատերազմում թշնամու արկից խեղված մի երիտասարդ՝ հրապարակայնորեն, անթաքույց մեծարանքով էր վերաբերվում մի պաշտոնյայի, որի քաղաքական ուժը պատերազմ բերեց՝ խեղելով իր ու իրեն տարեկից հազարների ճակատագիրը։
Չեմ հասկանում․․․»:

դիտվել է 285 անգամ
Լրահոս
Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի ԿԲ նախագահի «ապոկալիպտիկ» սցենարը Եղվարդ-Զովունի ճանապարհին բախվել է հինգ ավտոմեքենա, որոնցից երկուսը՝ բեռնատար․ կան վիրավորներ Հակոբ Բադալյանը՝ ՔՊ-ական պատգամավորի հայտարարության մասին Ինչպե՞ս կարող են զբոսաշրջիկներն ու ուսանողները հավերժ զրկվել ԱՄՆ վիզա ստանալու իրավունքից «Ո՛չ ե՞րբ եք ասելու Ալիևին»․ Փաշինյանը փորձեց վիրավորել ընդդիմադիրին ու ստացավ պատասխան (video) «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք ու մի՛ լղոզեք»․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Փաշինյանին (video) Ռուսական ռազմաբազան դուրս գալու՞ է․․․ Փաշինյանի «ֆռացնող» պատասխանը (video) Կանգնե՛ք ու ասեք՝ Գանձասարը հայկական է․․․ Փաշինյանի արձագանքը՝ Հաջիևի լկտիությանը (video) Ապշած եմ՝ ո՞նց կարող են այդպիսի մարդկանց քրեական վարույթները կարճվեն․ Մեսրոպ Մանուկյանը՝ Փաշինյանին (video) «Անկում է ապրել»․ Փաշինյանի խոստովանությունը՝ Նարեկ Կարապետյանի հարցին պատասխանելիս (video) Ժաննա Անդրեասյանը բորբոքվեց դպրոցների փակման մասին ՔՊ-ականի հարցից (video) «Ապոկալիպսիս է լինելու․ Կենտրոնական բանկի նախագահը բացահայտեց փաշինյանենց բերած առաջիկա աղետը» (video) «Ալեն Սիմոնյանը բանտ կնստի՞. ի՞նչ ասաց Նիկոլը» (video) «Նիկոլի համար ամենավտանգավոր և ցավոտ թեման Նարեկ Նալբանդյանն է» (video) Գազայում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի Ծորակի ջուրն անվտանգ է. «Վեոլիա Ջուր»-ն արձագանքել է ջրում սնդիկի մասին լուրերին «Գետինը մտնեք, պիղծե՛ր, էդ ինչ եք կազմակերպում սգո օրը»․ Անաստաս Իսրայելյան (video) Ակունք գյուղում մի քանի տոննա խոտի դեզում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրի Ժամը 21:00-07:00-ն մեքենա չկայանել Բելառուսը և ԱՄՆ-ն բանակցություններում մեծ առաջընթացի են հասել. Թրամփի բանագնաց Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում տարհանել են 135 երեխաների․ պատճառն այնտեղ հայտնված օձերն են «Ալիև երկու օրում Նիկոլին կկզացնի․ ասեմ՝ ինչն է հետ պահում»․ Էդիկ Անդրեասյան (video) Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին ԵՄ-ն կառաջարկի արտակարգ պաշտպանության մեխանիզմ միգրանտների զանգվածային հոսքի դեմ. ֆոն դեր Լայեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am