Ընտրությունից դժգոհ է նաեւ Վճռաբեկ դատարանի նախագահը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախորդ շաբաթ Ազգային ժողովում կայացավ Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրությունը։ Թեկնածուները երեքն էին՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը, դատավոր Լուսինե Աբգարյանը եւ Նելլի Բաղդասարյանը։ ԱԺ քվեարկության արդյունքում հաղթող ճանաչվեց Արմեն Դանիելյանը։

 Սակայն այս ընտրությունը ոչ այնքան «հաղթանակի», որքան «հիասթափության» պատմություն է։ Դատական համակարգի ներսում Դանիելյանի հեղինակությունն առանձնապես բարձր չէ։ Ընդհակառակը՝ համակարգում շատերը նրան համարում են ամենացածր վարկանիշ ունեցող դատավորներից մեկը։

«Ժողովուրդ» օրաթերթի՝ դատական համակարգին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ, Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանն իր կոլեգաների ներկայությամբ չի թաքցրել դժգոհությունը։ Թադեւոսյանը, ըստ մեր տեղեկությունների, հայտարարել է, որ լավագույն տարբերակը կլիներ, եթե ԱԺ-ում հաղթեր ոչ թե քաղաքական շահը, այլ պրոֆեսիոնալիզմը, եւ դատավոր ընտրվեր Լուսինե Աբգարյանը։ Բայց քվեարկությունը ցույց տվեց իրականությունը. իշխող ուժի՝ ՔՊ-ի նախընտրած թեկնածուն դարձավ ընտրության հաղթողը։


Այսպիսով, ստացվում է հետեւյալ պատկերը. մինչ այժմ Վերաքննիչ դատարանն էր համարվում խնդրահարույց, քանի որ այնտեղ դատավոր Արմեն Դանիելյանի ներկայությունը մշտապես կասկածի տակ էր դնում այդ ատյանի անաչառությունը։ Այժմ այդ «խնդրահարույց լինելու» բեռը տեղափոխվեց Վճռաբեկ դատարան։ Դանիելյանի ընտրվելը ոչ միայն համակարգում խորացրեց անվստահությունը, այլեւ հստակ ազդակ տվեց. դատական համակարգում վերջնական խոսք շարունակում է ունենալ քաղաքական որոշումը, ոչ թե մասնագիտական արժանիքները։


Դանիելյանը վաղուց է համարվում ՔՊ-ի «սիրելին»։ Եվ հենց այդ հանգամանքն էլ ամրապնդում է այն համոզմունքը, որ նա բացառապես առաջնորդվելու է քաղաքական հրահանգներով»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 387 անգամ
Լրահոս
Իմ և ընտանիքիս անվտանգության ողջ պատասխանատվությունն ընկնում է Բիձինա Իվանիշվիլիի վրա. Ղարիբաշվիլի Աննա Հակոբյանի հետ կհամագործակցե՞ք․ Լիլիթ Գալստյանի պատասխանը (video) ՇՏԱՊ․ Վիրավորանքներ ու լեզվակռիվ ԱԺ-ում՝ Վահագն Ալեքսանյանի խոսքից հետո (video) Մասիվի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Renault»-ը․ կա 3 վիրավոր «Սու՛ս մնացեք», «Զու՛սպ եղեք»․ լարված երկխոսություն ԱԺ կանանց միջև (video) Կարժենա 15 միլիարդ դոլար Իսրայելական ինքնաթիռներն ու հրետանին հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային բնակավայրերին Այս ամբիոնում ատելություն է գեներացվել՝ դուք դիրիժորն եք. Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ-ին (video) Երևանում 6 հարկանի բնակելի շենքում 4-րդ օրն է՝ լույս չկա․ բնակիչներն ահազանգում են Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում վերադարձել են Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է Էդ Անդրանիկ Քոչարյանը տապալե՞լ էր հանձնաժողովի գործերը․ Մանուկյանի դիպուկ պատասխանը Ալեքսանյանին (video) Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ ղեկավարը զբաղվում է ամեն ինչով բացի իր գործից Երևանի դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. մանրամասներ Հորմուզ-Բաբ էլ-Մանդեբ համակարգը և Իրանի ռազմավարական ճարտարապետությունը․ Արամ Շահնազարյան Սամվել Կարապետյանն այս բարդ ժամանակաշրջանում ստանձնել է մի նոր առաքելություն Կոլումբիայում երկրաշարժից վնասը գնահատվում է 9,6 միլիարդ դոլար Օձունի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ տուժածներ չկան Գործող ռեժիմը թիրախավորում է համազգային խնդիրներով զբաղվող գործիչներին․ Տիգրան Աբրահամյան Սուր հարցուպատասխան Գեղամ Մանուկյանի և ՔՊ-ականների միջև (video) Ավետիք Չալաբյանի վերաբերյալ ապօրինի քրեական վարույթն ուղարկվել է դատարան․ պաշտպանական խումբ Գայի պողոտայում բախվել են երեք ավտոմեքենա․ տուժածները հոսպիտալացվել են Թաղապետն ու ստվերային թաղապետը. «Հրապարակ» «Հրապարակ»․ Ինչու է ՔՊ-ն «դիվոտել»
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am