Մտածում ենք` թշնամու ձեռքի գործն է. ինչպե՞ս նռնակը հայտնվեց Շատջրեքի դաշտում ու խլեց երիտասարդի կյանքը

Օգոստոսի 28-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում տեղի ունեցած ողբերգական միջադեպը ցնցել է տեղի ողջ բնակչությանը։ Շատջրեք բնակավայրին հարակից սարատեղում տեղի էր ունեցել պայթյուն, որի հետևանքով գյուղի 63-ամյա բնակիչներից մեկը 2 որդիների հետ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Վարդենիս» բժշկական կենտրոն։ Ինչպես փոխանցել էր shamshyan.com կայքը, Շատջրեքի բնակիչ 30-ամյա Ալեքսանը, եղբոր` 32-ամյա Գևորգի հետ, խոտի հակերը «Գազ 53» մակնիշի ավտոմեքենան բարձելու ժամանակ երբ փորձել են խոտի հակը միասին բարձրացնել, լսել են ճայթյուն, որից հետո տեղի է ունեցել նռնակի պայթյուն, ինչի հետևանքով երկու երիտասարդները և նրանց հայրը ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց։ Դժբախտաբար, 30-ամյա Ալեքսանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է։ Դեպքի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս միջադեպի հետ կապված` տարբեր վարկածներ են շրջանառվում, տեղի բնակիչները տարակուսած են, թե ինչպե՞ս է ստացվում, որ խոտը հնձելու ժամանակ որևէ նռնակ չի եղել, բայց երբ խոտը հավաքել են տեղում, հետո գնացել են, որ բերեն տուն, նռնակ է եղել ու պայթել։ Գյուղի բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք մեծ մտավախություն ունեն, որ նռնակը թշնամին է բերել ու դաշտում դրել։

«Ո՞վ պետք է նռնակը տաներ ու դաշտում դներ, նռնակ լիներ՝ խոտը հնձելուց կտրաքվեր, էլի, խոտը մարդիկ հավաքել, դրել են, նռնակ չի եղել, հետո ինչպե՞ս է հայտնվել։ Մենք մտածում ենք, որ սա թշնամու ձեռքի սարքած գործն է։ Նախաքննությունը թող պարզի, հասկանանք` ինչու այսպես եղավ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց մեր զրուցակիցը, ում խնդրանքով անունը չենք նշում։

168.am-ը Շատջրեքի գյուղապետ Զոյա Գևորգյանից փորձեց պարզել, թե ինչ տեղեկություններ ունի։ «Այդ ողբերգական միջադեպի հետ կապված` դեռևս որևէ բան ճշտված չէ, ինչ էլ կա՝ ասեկոսեներ են։ Մենք բարձրաձայնել ենք հարցերը, թե ինչպես եղավ, որ նռնակը հայտնվեց դաշտում, խոտը հնձելուց հետո, բայց դե որևէ պատասխան չկա, մենք էլ բան չգիտենք։ Երիտասարդն ամուսանցած չէր, նրա հայրը հիվանդանոցից արդեն դուրս է գրվել, իսկ մյուս եղբայրը դեռ հիվանդանոցում է, բուժվում է»,- նշեց Զոյա Գևորգյանը։

Նրա խոսքով՝ մահացած երիտասարդի ընտանիքի վիճակը նկարագրելու չէ, ծանր վիճակում են։ Հարցին՝ բացառո՞ւմ է, որ թշնամին կարող է հասնել դաշտ ու նռնակը դնել այնտեղ, մեր զրուցակիցը պատասխանեց.

Գյուղի մեջ անգամ ադրբեջանցիք կարան մարդ խփեն, Վարդենիսի ամբողջ տարածքը 100%-ով շրջապատված ա ադրբեջանական զորքով. Աշոտ Մադոյան
«Որևէ բան չեմ կարող ասել՝ որևէ վարկած ո՛չ կարող եմ հերքել, ո՛չ պնդել, որովհետև ոչ մեկն էլ չգիտի»։ Մեր զրուցակիցը նաև ասաց՝ գյուղի պատմության մեջ նման բան նախկինում երբևէ չի եղել, սա առաջին նման դեպքն էր։ Նաև հետաքրքրվեցինք, թե այս դեպքից հետո բնակիչները հանգիստ կարողանո՞ւմ են դաշտ գնալ՝ խոտը հավաքելու, գյուղապետն ասաց, որ դաշտերում արդեն հավաքելու բան էլ չկա՝ խոտը հավաքել ավարտել են։

168.am

դիտվել է 272 անգամ
Լրահոս
Սյունիքի զորամասերում ողբերգական դեպքերից հետո պաշտոնանկություններ են սպասվում. «Ժողովուրդ» Աշոտ Մինասյանը կալանքից ազատվել է Իշխանությունը թաքցնում է վիճակը․ «Հրապարակ» Որ դաշտում է խաղալու Պալաչը․ «Հրապարակ» ՔՊ-ի թեկնածուն Մեղրիում և հնարավոր ստվերային ղեկավարում. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել. «Հրապարակ» ՔՊ-ն պատրաստվում է Եկեղեցու հետ կապված «բացահայտումներ» հրապարակել․ ինչ է սպասվում ԱԺ-ում. «Ժողովուրդ» Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար․ «Հրապարակ» Սպասվում են պաշտոնանկություններ․ «Հրապարակ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ» 35 մլն դրամ եկամուտ, կանխիկ միջոցներ. ինչ ունեցվածք ունի ՊՎԾ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը. «Ժողովուրդ» Ծավի սնդիկով ջրի առեղծվածը խորանում է․ Քննչականը հանք է հայտնաբերել. «Ժողովուրդ» Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am