Մինչև Արցախի օկուպացիան՝ Վաղուհասում գործել է մշակույթի տուն, դպրոց, ապրել 650 մարդ

Վաղուհաս գյուղը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի հյուսիսային հատվածում՝ Թարթառ գետի աջ ափին՝ Ղարաբաղի լեռնաշղթայի Հակառակաբերդի լանջին՝ շրջկենտրոնից 52, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 74 կմ հեռավորության վրա: Գյուղը լեռնային է, ունի 1480,18 հա տարածք, որից 581,86 հա գյուղատնտեսական նշանակության, իսկ 691,63 հա անտառային հողեր: Վաղուհասի սահմանային գոտով հոսում է Տրտու գետի վտակը:

Գյուղում հաշվառված են ավելի քան 120 պատմամշակութային հուշարձաններ, որոնցից են 8-9-րդ դարերի մատուռը, 9-րդ դարի Շմաղբյուր եկեղեցին, 1183 թվականին կառուցված Մայրաքաղաք կամ Տիրամայր վանքը, 1224 թվականին կառուցված Կարմիր վանքը, 12-13-րդ դարերի գերեզմանոցը, միջնադարյան «Հին Վաղուհաս» գյուղատեղին, 1204 թվականին կառուցված Խաթրավանքը, 9-13-րդ դարերի եկեղեցին «Թլենի» գյուղատեղիում և այլն։

Վաղուհաս գյուղից 1 կմ հեռավորության վրա գտնվում են հին եկեղեցու և գյուղատեղիի ավերակները, որը տեղացիներն անվանում են Հին Վաղուհաս, իսկ գյուղի արևմտյան մասում է գտնվում Եղցու թալա հին գյուղատեղիի ավերակ եկեղեցին։

Գյուղն ունեցել է 1283 թվականին կառուցված Մայրաքաղաք կամ Տիրամայր անունով եկեղեցի։ Եկեղեցու մեծությունից և կից գերեզմանատան ծավալից երևում է, որ ժամանակին վանքը բավականին հռչակավոր է եղել, իսկ գյուղը՝ մեծ։ Եկեղեցին շինված է եղել սրբատաշ քարերով, ունեցել է մեծ գավիթ, հարավային եկեղեցի և գրադարան։

Վաղուհաս գյուղից 10 կմ հեռավորության վրա է գտնվում Կամիր-Վանքը, որը կառուցվել է 1224 թվականին Վախթանգյան իշխանական տան Սակո իշխանի կողմից: Գլխավոր եկեղեցուն կից է գավիթը և երկրորդ եկեղեցին, որոնք նույն դարի կառույցներ են: Կարմիր վանքը հայտնի է իր գրչագիրներով, որոնցից որպես գրիչ հիշատակվում է Վարդանը: Վանքի պատերին կան շատ վիմագիր արձանագրություններ:

Երեք եկեղեցիներից բաղկացած Խաթրավանքը, որը եղել է ճարտարապետական նշանավոր համալիր, իր մեջ ներառում է խաչքարերի արժեքավոր հավաքածու։ Այս եկեղեցու պատերի մեջ ագուցված տասնյակ խաչքարերով և վիմագրերով հնարավոր է բացահայտել գավառի նախընթաց պատմության և մշակույթի շատ ծալքեր, որոնց մասին ուրիշ աղբյուրներ գոյություն չունեն։ Խաթրավանքի արևմտյան կողմում խոր ձորի լանջի ժայռի մեջ է գտնվում Խաթրա անունով բերդը։

Համայնքի տարածքում առկա են շուրջ 30 աղբյուրներ` «Կյուքին», «Հաթումեն յաթաղի», «Կտվենին տակեն», «Շուղկաթ», «Շենին ճուր», «Սալաթին», «Սևունց թա ղեն», «Ներքին ուկահին», «Տակեն», «Զկռոտ թլեն», «Քոռ», «Պըլըպուղուն», «Վանին», «Ցորտ», «Անուշ», «Սրականց տափեն», «Թռուսխեն», «Խաչունց», «Շաշմա», «Պեխե», «Դնգդնգան», «Կուքին», «Շահրամանեն», «Եփրեմեն», «Շոր», «Շենեն», «Բաջին», «Ճինջիքարեն», «Իշխանեն» և «Լալախկեն»:

Մինչև 2023թ․ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանումը գյուղում գործել են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց։ Գյուղում ապրել է շուրջ 650 մարդ, ովքեր հիմնականում զբաղվել են գյուղատնտեսությամբ` անասնապահությամբ և հողագործությամբ:

ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն

դիտվել է 184 անգամ
Լրահոս
Ալեն Սիմոնյանի հարսի գործը մտել է փակուղի. Նա ընդունեց մեղքը, գործը կարճվեց, բայց դատական նիստեր չեն կայանում. «Ժողովուրդ» Ինչպես հարստացավ ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը, որը լքում է Աժ-ն. «Ժողովուրդ» Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ» Կրիմինալ «ռազբորկաներն» ու քաղաքական ձերբակալությունները խեղդում են հանրային կյանքը. «Փաստ» Ոչ մի խոսք գերիների մասին. ինչո՞ւ գործադիրը շրջանցեց թեման. «Ժողովուրդ» ԱԱ-2030-ը կունենա 64 մասնակից և 6 տանտեր Խոշոր հրդեհ՝ Գյումրիում Երևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ Հնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդ Որևէ սարքավորում, տեխնիկա կամ նավ, որ նախատեսված է Իրանի դեմ օգտագործման համար, չի կարող անցնել Հորմուզի նեղուցով․ Իրանի բանակի ներկայացուցիչ Օմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվել Սերժ Սարգսյանին մեղադրում են Գյումրի քաղաքի Սև բերդ ամրոցն օտարելու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Մրցույթն ավարտված է, 100 լավագույն ուսանող «Կարապետյան» հիմնադրամից կստանա մեկ տարվա ուսման վարձը. ցանկը հայտնի է Կրթության որակը նվազում է․ այս տարի բուհերում 3100 թափուր տեղ է մնացել, դիմորդների միայն 58%-ն է կարողացել դրական գնահատական ստանալ․ Մխիթարյան Գոհար Մելոյանը ԿԸՀ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել՝ հրաժարվելով մանդատից Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ Ռուբեն Ռուբինյանն աշխատանքից ազատել է Ալեն Սիմոնյանի ռեֆերենտին Աղջիկներին պետք է միշտ սիրել, գնահատել ու առանձնահատուկ հոգատարությամբ վերաբերվել. Արզաքանցյանը տեսանյութ է հրապարակել ԹՐԻՓՓ-ը քաղաքական բլեֆ է, բայց դրա հետևանքով Հայաստանը կարող է հայտնվել Իրանի թշնամական երկրների ցուցակում․ Վազգեն Պետրոսյան Սուրճ, թեյ, թխվածքաբլիթներ, ընդեղեն, բենզին․ ինչի վրա է վարչապետի աշխատակազմը ծախսել տասնյակ միլիոններ Երևան–Սևան–Իջևան ավտոճանապարհին 30-ամյա վարորդը «Nissan Tiida»-ով բшխվել է կամրջի երկաթբետոնե արգելապատնեշներին․ կան վիրшվորներ Հայտնի է, թե որքան գումար է վաստակել Իսպանիայի հավաքականը` ԱԱ-2026-ում տարած հաղթանակի շնորհիվ «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից. Armlur Ավելի քան 3000 հայ մասնակցել է Իրանում Սուրբ Թադեի վանքի ամենամյա ուխտագնացությանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանի անդամ Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ավրցյանը, Արցախ Հուլիսի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am