Նեպալյան հեղափոխություն. որո՞նք են դրա պատճառները

Այս երկիրն իր ծավալներով 147 հազար քառ. կմ է, այսնինքն, մոտավորապես հավասար է Ադրբեջանի և Վրաստանի տարածքներին՝ միասին վերցրած, կամ ավելի քան հինգ անգամ ավելի մեծ է, քան Հայաստանի ներկայիս տարածքը:

Այդ երկրում ապրում է ավելի քան 30 մլն մարդ:

Նեպալը չունի ելք դեպի ծով: Ավելին, ունի ընդամենը երկու հարևան երկիր, Չինաստանը և Հնդկաստանը:

Այդ երկրի ավելի քան 85 տոկոսը կազմում են սարերը և լեռները: Երկրի տարածքի վեց յոթերորդը զբաղեցնում էՀիմալայան լեռնաշղթան։ Նեպալում են գտնվում աշխարհի 14 գագաթներից 8-ը, որոնք գերազանցում են ծովի մակարդակից 8000 մ-ը: Դրանց թվում է Նեպալի և աշխարհի ամենաբարձր կետը՝ Էվերեստը, որը գտնվում է Չինաստանի հետ սահմանին:

Ընդորում, ստացվել է այնպես, որ Չինաստանի հետ սահմանը անցնում է սարերի շրթաներով,և կարելի է ասել, որ փաստացի միակ հարթավայրային սահմանակից երկիրը Հնդկաստանն է:

Դրա արդյունքում էլ Նեպալի վրա ամենա մեծ ազդեցությունը պատմականորեն ունեցել է և այսօր էլ ունիհենց Հնդկաստանը: Պաշտոնական տվյալներով՝ բնակչության 80.6%-ը դավանում է հինդուիզմ։ Սակայն Նեպալը համարվում է նաև Բուդդիզմի Հայրենիքը, քանի որ բնակչության մոտավորապես 10.7%-ը իրենց բուդդիստ են համարում:

Բացի այդ, հենց Լումբինին՝ Նեպալի հարավում գտնվողփոքրիկ քաղաքն է համարվում Բուդդայի ծննդավայրը: Այս սրբազան վայրը գրավում է միլիոնավոր ուխտավորների և զբոսաշրջիկների ամբողջ աշխարհից, ովքեր ցանկանում են ներծծվել հոգևոր մթնոլորտովև ավելին իմանալ Բուդդայի կյանքի և ուսմունքի մասին:

Արտաքին առևտուրը գրեթե ամբողջությամբ կենտրոնացած է Հնդկաստանի վրա: Իր ապրանքների արտահանման ավելի քան 65 տոկոսը ուղղված է դեպի Հնդակաստան և այնտեղից դեպի Նեպալ է գալիս ընդանուր ապրանքների, ավելի քան 66 տոկոսը:

Նեպալը հիմնականում արտահանում է տեքստիլ և գործվածքեղեն ապրանքներ, սննդամթերք և այլ գյուղատնտեսական ապրանքներ:

Իսկ ներմուծում է նավթամթերք, արդյունաբերական ապրանքներ, մեքենաներ և սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ, ոսկի, էլեկտրոնիկա, դեղամիջոցներ և այլն։

Նույնիսկ անզեն աչքով տեսանելի է, որ Նեպալն ավելի շատ գյուղացիական երկիր է: Այդ երկրի 83 տոկոսը ապրում է գյուղերում և ընդամենը 17 տոկոսն է ապրում քաղաքներում:

Ընդորում, գյուղատնտեսությունը տալիս է երկրի ՀՆԱ-ի ընդամենը 35 տոկոսը: Քաղաքային արտադրությունը տալիս է ՀՆԱ-ի ընդամենը 16 տոկոսը:

Իսկ մնացած 49 տոկոսը տալիս է ծառայությունների ոլորտը և առաջին հերթին՝զբոսաշրջությունը:

Իսկ դա նշանակում է, որ բնակչության մեծ մասը, որն ապրում է գյուղերում,գտնվում է ծայրաստիճան աղքատ վիճակում:

Պաշտոնական տվյալներով, նույնիսկ մեկ շնչին ընկնում է ՀՆԱ-ի 1000 դոլարից մի փոքր ավել գումար:

Օրինակ, Հայաստանում այդ թիվը կազմում է մոտ 8000 դոլար:

Այսինքն նեպալցիների կենսամակարդակը մոտ 8 անգամ ավելի ցածր է, քան հայաստանցիներինը:

Ինչ քաղաքական համակարգ է հաստատված երկրում

Պատմականորեն, լեռնային այս երկիրը բնության կողմից պաշտպանված է եղել օտար նվաճողներից: Սակայն դրա հետ մեկտեղ, ուշ են այստեղ թափանցել նաև նոր գաղափարները:

Նեպալում, մինչև 2007 թվականը, հաստատված էր միապետություն և միայն դրանից հետո էիներկրում հռչակվել հանրապետական կարգեր:

Ինչպես և կանխատեսելի էր, այս երկրում մեծ է եղել Հնդակաստանի ազդեցությունը: Որի արդյունքում Հնդակաստանի Ազգային Կոնգրեսը Նեպալում հիմնել էր իր ֆիլիալը:

Սակայն,ինչպես հաճախ է ստացվում, Հնդկաստանի փորձը՝ազդել հարևան երկրի վրա,իր հակազդեցություն է բերել, ի դեմս Չինաստանի:

Աղքատ Նեպալում Չինաստանից եկավ կոմունիստների ազդեցությունը:

Արդյունքում Նեպալի ամենաազդեցիկ քաղաքական ուժերն էին համարվում և մինչայսօր էլ համարվում են Նեպալի Ազգային Կոնգրեսն ու այդ երկրի Կոմունիստական կուսակցությունը:

Օրինակ 2015-ից մինչև 2023 թվականները Նեպալի նախագահ Բիդհյա Դևի Բհանդարին, որը իշխող Կոմունիստական ​​կուսակցության փոխնախագահն էր, ընտրվել է 2015 թվականի հոկտեմբերին Նեպալի խորհրդարանի կողմից՝ 327 ձայնով։

Նրա հիմնական ընդդիմախոսը՝ՆԱԿ-ից,պարտվել էր՝ստանալով ընդամենը 214 ձայն:

Հիշեցնենք, որ այդ երկրի նախագահն այն ժամանակ ընտրվում էր երկրի խորհրդարանի կողմից:

Իսկ, օրինակ, վարչապետը, 2014 թվականին դարձել էր Սուշիլ Կոյրալան, ով ներկայացնում էր Նեպալի Ազգային Կոնգրեսը (ՆԱԿ): Կոյրալայի ընտրությունը հնարավոր դարձավ ՆԱԿ-ի և Նեպալի կոմունիստական ​​կուսակցության միջև կնքված համաձայնագրի շնորհիվ։

2018 թվականի փետրվարի 15-ից մինչև 2025 թվականի սեպտեմբերի 9-ը վարչապետի պաշտոնում էր գտնվում կոմունիստ վարչապետ Խադգա Պրասադ Շարման Օլին, ով սակայն հրաժարական տվեց այս օրերին ծավալված կոռուպցիայի դեմ բողոքի ցույցերի ֆոնին:

Փաստացի կարելի է ասել, որ Նեպալում սկսվելէոչմիայն հակակոմունիստական, այլևհակաՆԱԿ-իդեմապստամբություն:

Այսինքն, նեպալցիները դժգոհ են ոչ միայն իրենց իշխանություններից, այլև՝ իրենց ընդդիմությունից, որոնք իշխանության հետմիասին, փոխզիջումային սկզբունքով կառավարում են երկիրը:

Ինչո՞ւ սկսվեցին այս հուզումները,և որն է այս բողոքի շարժիչ ուժը

Ֆորմալ պատրվակն այն եղավ, որ սեպտեմբերի սկզբին Նեպալի վարչապետ Խադգա Պրասադ Շարմա Օլին վերադարձավ Չինաստանի Տյանցզին քաղաքից, որտեղ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովի շրջանակներում մասնակցում էր Գագաթնաժողովի օրակարգի հիմնական թեմաներից մեկի «միջազգային տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդում» սեմինարի աշխատանքներին։

Տրամաբանությունն այն էր, որ վերը նշած կազմակերպության անդամները պիտի փորձեն իրենց երկրներում սահմանափակել արևմտյան տեղեկատվական հոսքերը:

Այդ որոշումների համաձայն, 2025 թվականի սեպտեմբերի 4-ին Նեպալի կառավարությունը որոշում կայացրեց արգելափակել մի շարք սոցիալական ցանցեր, այդ թվում՝ YouTube, X, Reddit, LinkedIn, WhatsApp, Facebook, Instagram՝ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության նոր կանոններով չգրանցվելու համար։

Մինչդեռ, հատկապես քաղաքային բնակչության մեծ մասը հենց այդ ցանցերն էին օգտագործում իրենց առօրյա կյանքում:

Ի պատասխան դրա, երկրի երիտասարդյությունը փողոց դուրս եկավ բողոքի հետևյալ կարգախոսով. «Արգելեք ոչ թե սոցիալական ցանցերը, այլ ձեր կոռուպցիան»:

Այդ բողոքի շարժումն անվանվեց, որպես «Z սերնդի բողոքի ցույցեր», քանի որ շատ երիտասարդներ դուրս եկան փողոցներ:

Ցույցերի արդյունքում կառավարությունն ու նախագահը հրաժարական տվեցին:

Բողոքի ալիքը հաջողություն է հասնում , այդ թվում նաև այն բանի պատճառով, որ երիտասարդական այս բողոքի ցույցերը ձեռք բերեցին նաև առաջնորդ, ի դեմս Նեպալի մայրաքաղաքի ներկայիս քաղաքապետ Շահ Բալենի:

Վերջինս ոչ միայն իր համերաշխությունը հայտնեց ցուցարարներին, այլև հայտարարեց, որ երիտասարդները պիտի հասնեն, անպայման արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման: Քանի որ այդ երկրում խորհրդարանն է իշխանության ձևավորման գլխավոր աղբյուրը:

Տարիներ շարունակ խորհրդարանում գերակա դեր էին կատարում երկու հիմնական ազդեցիկ ուժերը. Նեպալի կոմկուսը և Ազգային կոնգրեսը (ՆԱԿ-ը):

Սակայն լայն հանրությունը դժգոհ է մնացել, թե՛ կոմունիստների, և թե՛ կոգրեսականների կառավարումից:

Հատկապես երիտասարդները ցանկանում էին քաղաքական թատերաբեմում տեսնել նոր խաղացողների:

2022-ին Նեպալի մայրաքաղաքի քաղաքապետի ընտրություններում, շատերի համար անսպասելի, հաղթանակ տարավ ո՛չ կոմկուսի, ո՛չ էլ ՆԱԿ-ի ներկայացուցիչը, այլ անկախ դիրքերից հանդես եկող երաժիշտ Շահ Բալենը, ով քննադատում էր, թե՛ առաջիններին, և թե՛ երկրորդներին:

Եվ ահա, հանրային պահանջն արդեն դուրս եկավ երկրի մակարդակ, որտեղ ցուցարարները ցանկանում են տեսնել Շահ Բալենին, արդեն երկրի վարչապետի պաշտոնում:

Ով է այդ անձնավորությունը և ինչ գաղափարների կողմնակից է, ոչ մեկին հայտնի չէ:

Փորձագետների կարծիքով, Չինաստանի և Հնդկաստանի արանքում գտնվող այս երկրում, դժվար թե արմատական արտաքին քաղաքական վեկտոր փոխվի:

Սակայն, ակնհայտ է մեկ բան. այն, որ այդ աղքատ երկրում մարդիկ պահանջում արժանավայել կյանք ապահովել և գոնե վերացնել այն տարրական և ճչացող կոռուպցիան, որը տեսանելի է բոլորի համար:

Եվ հենց այդ պահանջի հետևից է փորձում գնալ այդ երկրի երիտասարդությունը, հույս ունենալով, որ 21 դարում, մարդկանց կենսամակարդակը հնարավոր կլինի բարձրացնել՝ հաստատելով գոնե հարաբերական արդարություն:

Իսկ թե դրսից ով կօգտվի, կամ արդեն օգտվում է այս ամենի արդյունքում, դա արդեն այլ խոսակցության թեմա է:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 623 անգամ
Լրահոս
Սյունիքի զորամասերում ողբերգական դեպքերից հետո պաշտոնանկություններ են սպասվում. «Ժողովուրդ» Աշոտ Մինասյանը կալանքից ազատվել է Իշխանությունը թաքցնում է վիճակը․ «Հրապարակ» Որ դաշտում է խաղալու Պալաչը․ «Հրապարակ» ՔՊ-ի թեկնածուն Մեղրիում և հնարավոր ստվերային ղեկավարում. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել. «Հրապարակ» ՔՊ-ն պատրաստվում է Եկեղեցու հետ կապված «բացահայտումներ» հրապարակել․ ինչ է սպասվում ԱԺ-ում. «Ժողովուրդ» Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար․ «Հրապարակ» Սպասվում են պաշտոնանկություններ․ «Հրապարակ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ» 35 մլն դրամ եկամուտ, կանխիկ միջոցներ. ինչ ունեցվածք ունի ՊՎԾ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը. «Ժողովուրդ» Ծավի սնդիկով ջրի առեղծվածը խորանում է․ Քննչականը հանք է հայտնաբերել. «Ժողովուրդ» Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am