Կովբոյական

Կարոտել էի Երեւանը եւ… սրտիկ: Սփյուռքահա՜յ ես, ի՜նչ ես, որ կարոտել էիր Երեւանը: Թիֆլիս տեղ հայտնված Գիքորի պես՝ բերանդ բաց, Տոկիոյում աղբամաններ էիր փնտրում, ծխող մարդ… Ու մեկ էլ Երեւանը կարոտեցի՞ր: Դու այդ ի՞նչ ես թողել Երեւանում, որ մի հատ էլ կարոտում ես: Փոշու ամպե՞րն էիր կարոտել, կեղտոտ փողոցնե՞րը, սպանդի ենթարկվող կանաչ տարածքնե՞րը, ՔՊ-ի գրասենյա՞կն էիր կարոտել, վարչապետի աթո՞ռը: Երեւի տխրել էիր, հա՞, մի քանի օր Երեւանի ու երեւանցիների բողոքը չլսելուց… Բայց ի՜նչ աներես ստախոս ես… Չինաստանի քաղաքներում ու Տոկիոյում քեզ համար ճանապարհները չէին փակում, չէ՞: Դե ասա՝ կորտեժիդ որոտընդոստ արշավանքներն էիր կարոտել… Աջ քաշի՝ կանգնի, արա, կանգնի, ասում եմ…Ու, ու, ու… Սա՞ էիր կարոտել:


Հապա ամենայն ազնվությամբ խոստովանիր՝ Ճապոնիայի վարչապետն ի՞նչ ասաց քո ականջին, երբ հանդիպեցիք: Չասա՞ց, որ որոշել է քեզ ճանապարհ դնելուց հետո հրաժարական տալ: Իսկ երբ դու զարմացած հարցրիր՝ ինչո՞ւ, չխոստովանե՞ց, որ չի կատարել ճապոնացիներին տված խոստումները: Երեւի հենց այդպես էլ եղել է, եւ դու միանգամից կարոտել ես Երեւանը, երեւանցիներին… Դու ենոքավանցիներին էլ կարոտած կլինեիր: Կարոտելու է, բա ի՞նչ… 8 տարի ոչ մի խոստում չես կատարել, ամեն ինչ տվիր թուրքին, ու հայերը դեռ քեզ հանդուրժում են: Ճապոնացիները հաստատ չէին հանդուրժի այդպիսի վարչապետի:

Լավ, էս սաղ հեչ… Իսկ այդ կովբոյի շորե՞րը որտեղից էիր առել: Կովբոյը խորն է նստած մեջդ, այո՞: Բա ի՞նչ ասեմ, ՀՀ վարչապետն ամերիկացի կովբոյների է կապկում: Մի փետուր էլ խրեիր ցիլոյիդ մեջ՝ կդառնայիր հնդկացի… Չշփոթես, ոչ թե հնդիկ, այլ՝ հնդկացի, սրանք տարբեր բաներ են: Չաղացել ես՝ ասեմ: Քամակդ ու փորդ իրարից չեն տարբերվում: Քայլվածքդ էլ  էր փոխվել: Մեկ էլ անվերջ ձի քշող կովբոյներն են ոտքերն իրարից հեռու գցում: Ու գիտե՞ս այդ ամենից ինչ էր ստացվել… Երեւանյան կինտո, այսինքն՝ լոթի: Չէի ասի «քյառթու», որովհետեւ նորաձեւ էր ամեն ինչ, իսկը՝ 21-րդ դարի Չինգաչգուկ՝ հնդկացիների քաջարի ասպետ, մոհիկան… Բայց հո գիտեի՞նք, որ հագուստի միջինը մեր Քաջ Նազարն է ու դուրս է եկել իրեն ցույց տալու:

Լավ, շատ էլ չքննադատենք հագուկապը, որովհետեւ երեւույթն ավելի հատկանշական էր: ՖԲ օգտատերերից մեկը գրել էր՝ գոնե Շահ Աբասի պես ծպտվեիր՝ ճանաչող չլիներ: Ճիշտ էր ասում օգտատերը: Ախրանադ չորսբոլորդ հավաքած՝ ֆռֆռում ես, խանութներ մտնում, թուքդ կուլ տալիս մրգերի բազմազանությունից, ու մի խնձոր հյուրասիրող էլ չեղավ: Չեմ հասկանում՝ էդ կինոն ռեժիսոր չունե՞ր, որ պատկերեր, թե երեւանցիներն էլ իրենց հերթին ինչքան են կարոտել քեզ, հուշեր, որ դեմքիդ ավելի պարզ արտահայտություն տայիր: Բա Երեւանին կարոտած մարդը չուգունի դեմքով կշրջի՞ փողոցում, մարդկանց այդքան սառը կբարեւի՞: Մեկ էլ տեսանք՝ Սիմիդյանի հետ սուրճ ես խմում: Սիմիդի՞ն էիր կարոտել… Ասենք՝ ի՞նչ կա որ, չէ՞ որ մնացած ՔՊ-շնիկներն առավոտ ծեգին հեծանիվ էին քշել քեզ հետ:
Հիշում եմ, երբ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելում էր խանութներ, առաջինը գներն էր ստուգում:

Թանկացումներից զարմանում էր, զայրանում, կարգադրում գներն արհեստականորեն օդ չթռցնել: Սա՝ չէ: Եկավ, շախմատի ձիու պես կանգնեց ցուցափեղկերի մոտ, մի քանի կադր նկարվեց ու գնաց Սիմիդյանի հետ կոֆե խմելու: Ամենաբազմամարդ տեսարանն էլ կովբոյի ու մի հայ կնոջ ակնթարթային հանդիպումն էր, որ շատ կտրուկ ավարտ ունեցավ: Ի՞նչ ասաց խեղճ կինը, որ սա կնոջ ձեռքն արագ բաց թողեց ու թիկունքը դարձնելով նրան՝ գնաց…
Փաշինյանի կատարմամբ նման «ռիլսերը», սովորաբար, քաղաքական մեսիջ են պարունակում իրենց մեջ: Այս դեպքում հասցեատերը դարձյալ ՔՊ թիմն էր․ տեսեք-տեսեք՝ ինչքան հանգիստ եմ ու ինչպես եմ տիրապետում իրավիճակին: Կարող եմ այսպես հանգիստ պտտվել Երեւանում եւ սուրճ խմել առաջին պատահած սրճարանում՝ առաջին պատահած Սիմիդյանի հետ: Կովբոյը շատ լավ գիտի, թե ինչ սթրեսներ է տարել թիմն իր բացակայության օրերին: Չինաստանում, ախր, այնպիսի կտրուկ քաղաքական շրջադարձեր տեղի ունեցան… ՔՊ-ն սպիտակ ծեփ էր դարձել, կպել պատին, չգիտեին ինչպես բացատրել Պուտինի հետ իրենց շեֆի հանկարծահաս «բարեկամությունն» ու Ծին Փինի հետ ռազմավարական դաշնագիրը: Դեռ երեկ Էրդողան ու Ալիեւ էր մեծարում, Թրամփի կամուրջ էր կառուցում… Ամեն ինչ գնաց գրողի ծոցը, ամեն ինչ: Ու մեկ էլ՝ գյադե՛ք, տեսնո՞ւմ եք՝ ես ինչքան հանգիստ եմ, ցիլոս ո՞նց էր… Էժան չկարծեք, Տոկիոյից եմ առել: ՔՊ-ին տված «ճապոնական կուտը», ինչպեսեւ սպասվում էր, աշխատեց: Մի քիչ էլ խոսնակ Նազոն աղուբիբար ավելացրեց, եւ ամեն ինչ տեղն ընկավ: Թե բա՝ ՀՀ վարչապետի օդանավը Ադրբեջանի օդային սահմանով է մեկնել արտերկրյա այցի: Սսկված ՔՊ-ն նորից սկսեց վերամբարձ տժժալ՝ չնկատելով, անգամ, որ օդանավը, սովորաբար, արտերկրյա այցեր չի կատարում, իսկ Երեւանից Ադրբեջանի օդային տարածք մտնելուց առաջ էլ Արցախի օդային տարածքով է անցնում:

Էդիկ Անդրեասյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 493 անգամ
Լրահոս
ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի Բրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին Ադրբեջանցիները մարդ են առևանգել, կարտոֆիլի տոպրակով միս հետ ուղարկել. ազատամարտիկը պատմություն հիշեց (video) Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը․ Տոկաև Վեհափառ Հայրապետը կարևորել է Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտավորների այցելությունները Սեպտեմբերին օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 14․6 °C, որը նորմայից բարձր էր 0․8 °C-ով «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին. հայտարարություն Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ «Նիկոլն Ալիևին կասի՝ շե՛ֆ, լա՞վ էի երեկ գոռգոռում․․․ մղձավանջի մեջ ենք, ստորներ»․ Ստեփանյանը պոռթկաց (video) Դպրոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ «Հերիքա՛ այ շիստյորկա, հերիքա՛ այ չմո՛․ ես ինձ հազիվ եմ զսպում»․ ՊՆ նախկին նախարարը՝ Փաշինյանին (video) Երկրի թիվ մեկ քաղաքական պաշտոնյայի Ադրբեջանին հաճոյանալու «պրոֆեսիոնալ կեցվածք»․ քաղաքագետ 11-ամյա աշակերտը ցուցափայտով հարվածներ է հասցրել դասընկերոջը․ տղան տեղափոխվել է ԲԿ Հայաստանում նոր տվյալների կենտրոնը կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ․ ՌԴ ԱԽ Պարզվեց՝ անհայտ կորածների հարազատները տեղյակ չեն եղել, որ իրենց ԴՆԹ տվյալները հանձնվել են Բաքվին (video) Նախագահ Քոչարյանի օրոք ադրբեջանցի զինվորները Հայաստանով «գուլյատ» չէին լինում. Բագրատ Միկոյան Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է. Չավուշօղլու ՄՕԿ-ը հաստատել է Ստամբուլի թեկնածությունը 2036 թվականի ամառային Օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Մեր երեխեքը հավի ճուտ չեն, իրենք հայրենիքի զինվոր են եղել․ հոր խոսքը (video) Թրամփը հայտարարել է, որ Ուիթքոֆն աշխատում է Իրանի հարցով կարգավորման վրա Գլխավոր շտաբի պետին 1 տարին քի՞չ էր, որ այդ կամերաների տեսանյութերով գտնեն մեր երեխեքին․ մայր (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am