Արցախը՝ Վաշինգտոնի հռչակագրի մեծ բացական. Ֆրանսիա-Արցախ Բարեկամության Շրջանակ

Ֆրանսիա-Արցախ Բարեկամության Շրջանակը հայտարարություն է տարածել Վաշինգտոնյան հռչակագրի վերաբերյալ, որի մեջ, մասնավորապես, ասված է.

«Օգոստոսի 8-ին, Հայաստանը եւ Ադրբեջանը Վաշինգտոնում ստորագրեցին խաղաղության համաձայնագրի կնքման մտադրության մասին հռչակագիր, որը ներկայացվում է որպես պատմական։ Սակայն Հարավային Կովկասի կայունացման ակնհայտ ցանկության հետեւում, այս տեքստը շրջանցում է մի շարք կենսական հարցեր, ինչը վտանգում է արդարցի եւ կայուն խաղաղության հեռանկարները։
Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը ողջունում է Հայաստանի Հանրապետության իշխանությունների՝ խաղաղության համաձայնության հասնելու պատրաստակամությունը, որը վկայում է տարածաշրջանում նոր էջ բացելու ձգտման մասին։ Սակայն, Շրջանակը ափսոսանք է հայտնում, որ հռչակագիրը ոչ անդրադառնում է Արցախից տեղահանված, 2023թ․ սեպտեմբերին Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտման զոհ հայ գաղթականների վերադարձի իրավունքին, ոչ էլ Բաքվում դեռևս պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման հարցին։ Այն լռում է նաեւ Արցախի հայկական մշակութային ժառանգության պաշտպանության հարցում, որն այսօր լուրջ սպառնալիքի տակ է՝ ոչնչացման կամ յուրացման տեսքով։

Մեկ այլ մտահոգիչ հանգամանք է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ դիմումը Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ)՝ «ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի եւ հարակից մեխանիզմների լուծարման» վերաբերյալ։ Թեպետ այս կառույցը վերջին հինգ տարիների ընթացքում փաստացի չի գործել, նման նախաձեռնությունը, եթե այն ընդունվի, վերջնականապես կզրկի միջազգային հանրությանը Լեռնային Ղարաբաղի չկարգավորված հարցերի բազմակողմանի և օրինական հիմքով լուծելու հնարավորությունից։

Հռչակագրով նախատեսվում է Հայաստանի տարածքով «Թրամփի ուղի՝ միջազգային խաղաղութեան եւ բարգաւաճման համար» նախագծի իրականացումը, որը ներառում է «անխոչընդոտ հաղորդակցություն Ադրբեջանի հիմնական հատվածի եւ Նախիջեւանի ինքնավար հանրապետության միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքով»։ Փաստացի, այս միջանցքը կապելու է Ադրբեջանը Թուրքիայի հետ եւ անխուսափելիորեն կուժեղացնի տարածաշրջանում այս երկու պետությունների ռազմավարական դիրքերը ։ Ֆրանիսա-Արցախ Շրջանակը խորապես մտահոգված է ուժերի անհավասարակշռության խորացման հեռանկարից, որն արդեն իսկ ներկա է տարածաշրջանում՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության:

«Մեր հին եվրոպական մայրցամաքի պատմությունը մեզ հիշեցնում է, որ ցանկացած գնով խաղաղության ձգտումը երկարատեւ խաղաղության համար լավագույն երաշխիքը չէ : Ագրեսորի ախորժակի կանխումը վերջինիս ցանկությունները բավարարելը միջոցով պատրանքը բազմիցս հերքվել է մեր պատմության ընթացքում։ Եթե մենք ընդունում ենք այս ճշմարտությունը ռուս-ուկրաինական հակամարտության համատեքստում, ապա պետք է նաեւ ընդունենք, որ այն լիովին կիրառելի է Լեռնային Ղարաբաղի /խաղաղության հռչակագրում մեծ բացակայի/ հակամարտության նկատմամբ».- նշել է Ֆրանսուա Պուպոնին, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանի նախագահը»։

դիտվել է 207 անգամ
Լրահոս
Երևանի մի շարք հասցեներում գազ չի լինելու Կյանքից հեռացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի ԿԲ նախագահի «ապոկալիպտիկ» սցենարը Եղվարդ-Զովունի ճանապարհին բախվել է հինգ ավտոմեքենա, որոնցից երկուսը՝ բեռնատար․ կան վիրավորներ Հակոբ Բադալյանը՝ ՔՊ-ական պատգամավորի հայտարարության մասին Ինչպե՞ս կարող են զբոսաշրջիկներն ու ուսանողները հավերժ զրկվել ԱՄՆ վիզա ստանալու իրավունքից «Ո՛չ ե՞րբ եք ասելու Ալիևին»․ Փաշինյանը փորձեց վիրավորել ընդդիմադիրին ու ստացավ պատասխան (video) «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք ու մի՛ լղոզեք»․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Փաշինյանին (video) Ռուսական ռազմաբազան դուրս գալու՞ է․․․ Փաշինյանի «ֆռացնող» պատասխանը (video) Կանգնե՛ք ու ասեք՝ Գանձասարը հայկական է․․․ Փաշինյանի արձագանքը՝ Հաջիևի լկտիությանը (video) Ապշած եմ՝ ո՞նց կարող են այդպիսի մարդկանց քրեական վարույթները կարճվեն․ Մեսրոպ Մանուկյանը՝ Փաշինյանին (video) «Անկում է ապրել»․ Փաշինյանի խոստովանությունը՝ Նարեկ Կարապետյանի հարցին պատասխանելիս (video) Ժաննա Անդրեասյանը բորբոքվեց դպրոցների փակման մասին ՔՊ-ականի հարցից (video) «Ապոկալիպսիս է լինելու․ Կենտրոնական բանկի նախագահը բացահայտեց փաշինյանենց բերած առաջիկա աղետը» (video) «Ալեն Սիմոնյանը բանտ կնստի՞. ի՞նչ ասաց Նիկոլը» (video) «Նիկոլի համար ամենավտանգավոր և ցավոտ թեման Նարեկ Նալբանդյանն է» (video) Գազայում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի Ծորակի ջուրն անվտանգ է. «Վեոլիա Ջուր»-ն արձագանքել է ջրում սնդիկի մասին լուրերին «Գետինը մտնեք, պիղծե՛ր, էդ ինչ եք կազմակերպում սգո օրը»․ Անաստաս Իսրայելյան (video) Ակունք գյուղում մի քանի տոննա խոտի դեզում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրի Ժամը 21:00-07:00-ն մեքենա չկայանել Բելառուսը և ԱՄՆ-ն բանակցություններում մեծ առաջընթացի են հասել. Թրամփի բանագնաց Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում տարհանել են 135 երեխաների․ պատճառն այնտեղ հայտնված օձերն են «Ալիև երկու օրում Նիկոլին կկզացնի․ ասեմ՝ ինչն է հետ պահում»․ Էդիկ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am