«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մեր տեղեկություններով, վաշինգտոնյան համաձայնությունները կնքելուց առաջ ադրբեջանական կողմը ոչ միայն երկարատեւ աշխատանք է տարել, այլեւ վերջին շրջանում ուղղակի հոգեբանական գրոհներ է կազմակերպել ՀՀ իշխանությունների ուղղությամբ` իմանալով նրանց բոլոր թույլ կետերը:
Մեր աղբյուրը տեղեկացնում է, որ վերջին մեկ ամսում ադրբեջանական օդուժը շարունակ հետախուզական թռիչքներ է արել մեր սահմանների ուղղությամբ, իրեն ագրեսիվ է պահել, իսկ Փաշինյանի կառավարությունում չեն հասկացել, թե ինչն է այդ ակտիվության բուն պատճառը` մանավանդ Վաշինգտոնի հանդիպումն ու նախաստորագրումն արդեն համաձայնեցված են եղել:
Ավելին` Արտաքին հետախուզական ծառայությունը մի տեղեկանք է փոխանցել իշխանություններին, որ Ադրբեջանում քննարկում են իրավիճակի զարգացման տարբեր սցենարներ, եւ եթե «Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ բանակցությունները ձախողվեն, Ադրբեջանը` Թուրքիայի աջակցությամբ, պատրաստ է ուժ կիրառել` Սյունիքի մարզի առանցքային հատվածները գրավելու համար»:
Սա, ըստ էության, վերջակետ է դրել բոլոր տատանումներին, եւ Փաշինյանն ափալ-թափալ գնացել ու ստորագրել է ամեն ինչ` բացառապես ադրբեջանական պահանջների կոնտեքստում: Իհարկե, ոմանք վստահ են եղել, որ նման տեղեկատվությունը Փաշինյանի ականջներին կաթեցնելն ադրբեջանական խորամանկ քաղաքականության արդյունքն է, բայց վախի աչքերը մեծ են` ողջամիտ տեսակետներն արդեն այս իշխանությունում լսելի չեն:
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը