Կառավարությունը ԱԺՄ-ի վարձակալած տարածքը խաբեությամբ խլել է ու անհատույց տրամադրել Ծանրամարտի ֆեդերացիային. MediaHub

Կառավարությունը Վազգեն Մանուկյանի գլխավորած ԱԺՄ կուսակցությանը խաբեությամբ հանել է Իսահակյան 28 հասցեում գտնվող շենքից, որտեղ կուսակցության գրասենյակն էր։ Այն փոքր՝ ընդամենը 46 քմ մակերեսով մի տարածք էր, որը տասը տարուց ավելի է՝ վարձակալական հիմունքներով զբաղեցնում էր նախկին վարչապետի կուսակցությունը։ MediaHub-ին պատմեցին, որ մարտ ամսին, երբ լրացել է պայմանագրի ժամկետը, ԱԺՄ-ից նամակով դիմել են Պետգույքի կառավարման կոմիտեին՝ հայտնելով, որ ցանկանում են երկարացնել պայմանագրի ժամկետը։

Սակայն պետգույքից պատասխանել են, որ նպատակահարմար չեն գտնում երկարացնել։ ԱԺՄ-ից նորից նամակ են գրել՝ հարցնելով, թե ո՞րն է պատճառը, որ չեն ցանկանում երկարացնել պայմանագրի ժամկետը, արդյոք աճուրդի՞ է դրվելու տարածքը, որ իրենց գործողություններն իմանան, սակայն այդպես էլ որևէ պատասխան չեն ստացել։ Հուլիսի կեսերին անակնկալ կերպով հայտնվում են ոստիկաններ՝ տեղեկացնելով, որ պետք է տասն օրվա մեջ տարածքն ազատեն, որպեսզի իրենք կարողանան աճուրդ հայտարարել։ ԱԺՄ-ից առաջարկել են գոնե իրերը թողնել, որ եթե մրցույթով նորից իրենց հասնի այդ տարածքը, գոնե երկու անգամ իրերը չտեղափոխեն։

Բայց Պետգույքի կառավարման կոմիտեից չեն համաձայնել՝ պահանջելով անպայման ու անհապաղ դատարկել տարածքը։ Երկու օրվա մեջ դատարկել են տարածքը, որից հետո իրենք պարբերաբար կապի մեջ են եղել Պետգույքի կառավարման կոմիտեի տարբեր աշխատակիցների հետ, այդ թվում՝ Կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանի քարտուղարուհու, Կոմիտեի իրավաբանի և վարձակալության վարչության պետի հետ, երեքն էլ վստահեցրել են, որ լինելու է աճուրդ, որին կարող է մասնակցել նաև ԱԺՄ, բայց, պարզվում է, ստել են, քանզի որոշ ժամանակ անց ԱԺՄ-ից պարզել են, որ այդ տարածքը դեռ հունիս ամսին արդեն անհատույց տրամադրած են եղել մեկ այլ կազմակերպության։

դիտվել է 453 անգամ
Լրահոս
«Հրապարակ». Ատեստացիայի ժամանակ ուշաթափվել է Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... Թևանյանի մեղադրանքը փոխվել է․ «Ազատություն» Վռազում եք, որ արագի մեջ էդ մի հարցը քննարկեք ու գնաք ձեր ամենօրյա գործին. Սուքիասյանը՝ Ավինյանին (video) Աշխատանքի տեղավորման գործակալները (video) Հանրային քննարկման է ներկայացվել Ձերբակալված կամ կալանավորված անձանց պահելու օրենքի փոփոխությունը Ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության վարչության պետը, դպրոցների տնօրեններ Խուզարկություն է իրականացվում Գեղարքունիքի մարզպետարանի կրթության վարչությունում․ կան ձերբակալվածներ Գորիսում համայնքապետի թեկնածու են փնտրում․ «Հրապարակ» Մարզպետներին Փաշինյանը «տոկի է տվել». «Հրապարակ» Բյուրեղավանում ջրի որակի շուրջ մտահոգությունները նոր թափ են ստացել․ «Ժողովուրդ» Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ս. Կույս Մարիամի ծնունդն Աննայից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Էյֆելյան աշտարակը փակվել է Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է սկսել «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը․ «Ժողովուրդ» էդքան վախեցող տղու տե՞սք ունեմ. Ինչո՞ւ է Թարթիկյանը հրաժարական տվել «Հրապարակ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Բնակչությունը նվազում է, իսկ ընտրողների թիվը՝ աճում.«Հրապարակ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» ՔՊ-ն Կապանի համայնքապետի թեկնածուի հարցում, կարծես, կողմնորոշվել է․ «Ժողովուրդ» Հայաստանում ցեմենտի շուկայում դեֆիցիտի խնդիր է առաջացել․ «Ժողովուրդ» Կրիպտո, Apple-ի, Tesla-ի ու Netflix-ի արժեթղթեր, 25.6 մլն դրամ եկամուտ․ ի՛նչ ունեցվածք ունի Տիգրան Դադունցը․ «Ժողովուրդ» Գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի մայբախը խոշոր վթարի կենտրոնում. վարույթ կա․ «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am