Քաղաքացիների մեջքի հետևում, անհայտ շահերի համար արվող գործողություններ են կատարվում, մեծ հաշվով, բոլոր ոլորտներում․ Լիլիթ Բլեյան

Հեղինակ-կատարող Լիլիթ Բլեյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Կինոյի մասին օրենքում նոր փոփոխությանը դեմ արտահայտվեց հայկական ամբողջ կինոհամայնքը։ Համայնքը չլռեց. խոսեց, արտահայտվեց, պահանջեց հետ շրջել։

Դրան ի պատասխան ի՞նչ արեց նախարարությունը. e-draft հարթակում ընթացող «քվեարկությունը» լցոնեց` տպավորություն ստեղծելով, թե «մեծամասնությունը կողմ է»։

Ո՞ւմ համար է ստեղծվում էդ տպավորությունը։ Ո՞ւմ է պետք այդ կեղծված քվեարկությունը, եթե այն ոլորտը, որի զարգացման համար իբր արվում է փոփոխությունը, դեմ է դրան։ Ո՞ւմ շահերի համար է, ուրեմն, արվում այդ փոփոխությունը։

Սա դասական օրինակ է, թե ինչպես են ոլորտային փոփոխություններն անում` արհամարհելով ոլորտի շահառուների կարծիքը։ Եվ զուգահեռ` ժողովրդավարություն խաղում։

Հայաստանում դասական ավտորիտարիզմ է, որը փորձում են լղոզել քարոզչական գործիքներով։ Շահառուների, քաղաքացիների մեջքի հետևում, անհայտ շահերի համար արվող գործողություններ են կատարվում, մեծ հաշվով, բոլոր ոլորտներում։

Օրենքի փոփոխություն կլինի, միջանցքի արտապատվիրակում կլինի, Արցախն Ադրբեջանի կազմում «բոլորիս անունից» ճանաչել կլինի. մեծ հաշվով սրանք նույն տրամաբանության մեջ արվող քայլեր են` փակ սենյակում ընդունվող որոշումներ, որոնք ազդում են բոլորի կյանքի վրա և չեն համաձայնեցվում որևէ մեկի հետ։ Հետո գործի է դրվում քարոզչական բազմաշոշափուկ մեքենան, որը նույնպես, տարբեր եղանակներով, ֆինանսավորվում է բյուջեից։ Ու մեզ, ընդ որում` մուննաթ գալով, ասում են, որ սևը սպիտակ է, ու որ մեզ անդամահատում ու իրավազրկում են մեր իսկ շահերի համար։

Ու մենք ձևացնում ենք, թե հավատում ենք, ու ավելի խորն ենք թաղվում ճահճի մեջ։

Հենց հասկանանք, որ էս բոլոր քայլերն օրգանապես կապված են, գուցե վերջապես մեծամասնությունը կընդվզի էս համատարած կեղծիքի դեմ։

Կընդվզի իրականում` կուլիսներից դուրս, էդ ընդվզումը «չարտապատվիրակելով» ակտիվ պայքարող փոքրամասնությանը»։

դիտվել է 372 անգամ
Լրահոս
Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով Հանտավիրուսի մահացու շտամով վարակված ուղևորներին տեղափոխող զբոսանավը ժամանել է Թեներիֆե կղզի Հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են սահմանազատման աշխատանքները. Բայրամով Երևանում կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 26-ամյա տղան ոտքերով հարվածներ է հասցրել Ճանապարհի վերջում շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Անլվա մի ոչնչություն նախ համբուրեց զոհվածի մոր ձեռքը, հետո վերադարձավ իր որջն ու վաճառեց Արցախը․ Արամ Գևորգյան Նիկոլն ամենավտանգավոր ու ամենակեղտոտ բաներն է ասում, կեղծում ու վիրավորում է մեր ժողովրդի ընթացիկ պատմությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am