Մերցը հույս ունի, որ Պուտին-Թրամփ հանդիպումը կհանգեցնի Ուկրաինայի հարցում առաջընթացի
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հույս ունի, որ օգոստոսի 15-ին Ալյասկայում Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի առաջիկա հանդիպման ժամանակ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց կգրանցվի։
Նա հույս է հայտնել, որ հանդիպման ժամանակ կարող է հրադադարի վերաբերյալ որոշում կայացվել։ «Եվ սա վաղուց էր սպասվում։ Սա դիվանագիտական նախաձեռնություն է։ Մեզ անընդհատ կոչ են անում ոչ միայն զենք մատակարարել, այլև դիվանագիտական նախաձեռնություններ ներկայացնել։ Եվրոպացիները չեն ցանկանում և չպետք է հանդիսատես լինեն, երբ խոսքը վերաբերում է Եվրոպայի ապագայի համար ամենակարևոր ռազմավարական հարցին։ Եվ այդ պատճառով մենք հույս ունենք դրա համար։ Մենք աշխատում ենք դրա վրա», – ասել է նա։
