Վաղը կհրապարակվի նախաստորագրված խաղաղության համաձայնագրի տեքստը, բոլոր շահարկումները կդադարեն

Համաձայնեցված է այն, ինչ գրված է, պետք է կարդալ այն, ինչ գրված է, հասկանալ այնպես, ինչպես գրված է, ոչ ավել, ոչ պակաս։ Իսկ գրված է, որ ենթակառուցվածքների գործարկումը՝ ներառյալ նաև Հայաստանի տարածքում ամերիկյան գործընկերությամբ կառուցվելիքը, տեղի է ունենում երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում և ապահովում է փոխադարձ առավելություններ։ Կրկին՝ ինչպիսին էլ լինեն տեխնիկական լուծումները, որոնք դեռ պետք է քննարկվեն, դրանք չեն կարող լինել նշածս շրջանակից դուրս։ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՝ անդրադառնալով վաշինգտոնյան հանդիպումների արդյունքներին:

Մնացած մեկնաբանությունները երևակայության արդյունք են կամ մարդկանց մոլորեցնելու փորձ։ Միայն զարմանալ կարելի է, թե ինչպես են հայտնի կենդանու համառությամբ որոշ «անկախ փորձագետներ» կամ «կախյալ» կուսակցականներ շրջանառում տերմիններ, որոնք ըստ էության ինչպես նախկինում մեր կողմից երբևէ չեն ընդունվել, այնպես էլ այժմ Վաշինգտոնյան հռչակագրում չկան։ Ցանկանում եմ նորից ընդգծել այն, ինչ գրված է սևով սպիտակի վրա՝ բոլոր ենթակառուցվածքները գործելու են երկրների ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում, չկա որևէ երրորդ կողմի վերահսկողություն։ Սրանից ավելի հստակ ասել կարծում եմ՝ հնարավոր չէ։

Բայց ես կառաջարկեի մեկ այլ կարևորագույն, ես կասեի, անկյունաքարային իրողություն արձանագրել. Վաշինգտոնյան հռչակագրով ձեռք բերված պայմանավորվածությամբ Հայաստանն ապաշրջափակվում է, մի բան, որը ՀՀ ձգտումն է եղել 35 տարի։ Հայաստանն այսուհետ ստանում է հասանելիություն և կարող է օգտագործել Ադրբեջանի երկաթուղային ենթակառուցվածքներն իր միջազգային առևտրի համար։

Հարց. Շահարկումներ կան նաև Խաղաղության համաձայնագրի մասով։

Պատասխան. Նախկինում քանիցս առիթ ունեցել ենք ասելու, որ Խաղաղության համաձայնագրի բովանդակությունը հիմնականում հայտնի է հանրությանը, նշել ենք, թե դրանում ինչ կա և ինչ վստահաբար չկա։ Օգոստոսի 11-ին, ինչպես պայմանավորվել ենք ադրբեջանական կողմի հետ, նախաստորագրված համաձայնագրի տեքստը կհրապարակվի։ Ողջամտության կանխավարկածով այդ պահից բոլոր շահարկումներն ուղղակի կդադարեն։

դիտվել է 559 անգամ
Լրահոս
Դեռ ոչինչ վերջնական որոշված չէ. «Փաստ» Սահմանադրական մեծամասնության բացակայությունը ՔՊ-ում ուրախությամբ են ընդունել. «Հրապարակ» Ի՞նչն էր այս ընտրությունների հաղթաթուղթը. փաստեր. «Ժողովուրդ» Ոչ լեգիտիմ. հայտարարված թվերի ու իրականության սուր բախումը. «Փաստ» ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում. «Հրապարակ» Հետընտրական ի՞նչ ընթացակարգեր են նախատեսված. «Փաստ» 425 հաղորդում, 300 հետապնդում. ինչ ծանրաբեռնվածությամբ են աշխատել դատարանները. «Ժողովուրդ» Պայքարը լինելու է երկարատև, դիրքային ու համակարգված. «Փաստ» Երբ կհրապարակվեն ընտրությունների վերջնական արդյունքները Ռեալը ՈւԵՖԱ-ից պահանջել է Բարսելոնային զրկել տիտղոսներից և հեռացնել եվրագավաթներից Սկսում ենք հետևողական և անզիջում պայքար․ Անանյան 922 տնային կալանքի տակ գտնվող անձից 398-ը մասնակցել է ընտրություններին Արտակարգ դեպք՝ Երևանում․ Պետք չէ ինձ ներել, քանի որ ես լավ գիտեմ իմ պարտականությունները. Մելիքյան Պատերազմի իրողությունն ընդունելու, մարտ մղելու և հաղթելու մասին է մարդու կյանքը. Բագրատ Սրբազան Ադրբեջանի «բացահայտումը» և Օձասարի արձանագրության պատմական իրականությունը Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը. վարորդը հոսպիտալացվել է Բևեռացված, պառակտող և ճնշումներով ուղեկցված ընտրություններ․ ԺՀՄԻԳ-ի նախնական զեկույցը Ադրբեջանում անհանգստացած են Թաքցրել էր Սարատովկա բնակավայրի ղեկավարը․ հայտնաբերվել է Պատկերացրեք 2005 տեղամասի նկարչության մասշտաբները․ Քոչարյան Ֆիդանն ու Արաղչին քննարկել են տարածաշրջանային հարցեր Ինչ խափանման միջոց է կիրառվել Հովհաննես Սահակյանի նկատմամբ Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում Այս ընտրություններն անցել են իշխանական համատարած ճնշումների, ընդդիմադիրների ձերբակալությունների պայմաններում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am