593.000 եվրոյի հրատապ մեկ անձից գնում են կատարել

ԿԳՄՍ նախարարությունը անհետաձգելի է համարել Վանաձորում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կառուցման/վերակառուցման աշխատանքները և որոշել է՝ հրատապ մեկ անձից գնում պետք է կատարվի՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայության գնման համար։

Խոսքը Վանաձորում 10.000 նստատեղով մարզադաշտ ունենալու մասին է. հին չշահագործվող 3000 նստատեղով մարզադաշտը պետք է վերակառուցվի՝ դառնալով 10.000 նստատեղ։

Այդ նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ստացել է երկու գնային առաջարկ՝ «The stadium Consultancy B.V.» և «VenueEra Holding LLC» ընկերություններից։

Երկու ընկերությունների հետ էլ նախարարությունն ունեցել է բանավոր և գրավոր բանակցություններ և, քանի որ բովանդակային մասով երկուսի առաջարկներն էլ նույնն էին, նախարարությունը՝ որպես նախագծող, ընտրել է նվազագույն գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը՝ «ՎենյուԷրա Հոլդինգ» ՍՊԸ-ն։

Այս ընկերությունից ԿԳՄՍՆ-ն 593.000 եվրոյի մեկ անձից գնում է կատարել, որից 98,840.0 եվրոն՝ ծրագրի նախապատրաստման համար, իսկ 494,200.0 եվրոն՝ նախագծման համար։

Շինարարական աշխատանքները լավագույն դեպքում հնարավոր կլինի մեկնարկել 2026թ. հունիսի կեսերին։

Շինարարությունը կտևի 24 ամիս։

168.am

դիտվել է 278 անգամ
Լրահոս
Իսրայելի ՊԲ-ն վարժանքներ է անցկացնում՝ հանկարծակի պատերազմի պատրաստվածությունը բարձրացնելու համար Պուտինը միշտ հարգել է ամերիկացի բանակցողներին․ Ուիթքոֆ Հութիները հայտարարել են, որ խոցել են Սաուդյան Արաբիային պատկանող անօդաչու թռչող սարք Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4362-ի Բյուրեղավան համայնքից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի Ադրբեջանցիների հետ լեզվակռի՞վ է եղել. մանրամասնում է Կոռնիձորի համայնքապետը Սարդարապատում 42-ամյա վարորդը «Ford Fusion»-ով վրաերթի է ենթարկել 87-ամյա հետիոտնի․ նա մահացել է Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի շենքերից մեկում․ բնակիչները տարհանվել են Ցորենի գինն իջել է. ինչո՞ւ ենք հացի համար առաջվա պես թանկ վճարում․ պատգամավոր Էջմիածնի հիմնական դպրոցի 13 և 12-ամյա աշակերտները վիճել են ու հարվածել իրար․ վնասվածքներ են ստացել Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է անցկացնում․ մանրամասներ ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» բժշկական կենտրոն տեղափոխված 8-ամյա տղան մահացել է Օդի ջերմաստիճանը կնվազի Ջերմաստիճանը 27-րդ օրն անընդմեջ ռեկորդային է Ե՞րբ Ժեզուսը կնշի նորամուտը. Ֆլիկը հստակեցրել է Բարսելոնայի նորեկի կարգավիճակը Երուսաղեմում դարձյալ թքել են հայկական սրբավայրի ուղղությամբ Գեղհովիտում 16-ամյա վարորդը «Mercedes»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կան վիրավորներ Գերմանիան կրկին պատերազմ է ուզում․ Լավրով Որոշ եվրաչինովնիկների անառողջ ամբիցիաները կարող են տարածաշրջանում նոր աղետների պատճառ դառնալ 2018-ի իրադարձությունը կառավարման համակարգի խորքային ճգնաժամի, ոչ թե սոցիալական ընդվզման հետևանք էր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am