Աշխարհաքաղաքական մեծ խաղի համատեքստում Բաքվի բարբարոսական վարչախումբն առայժմ հիստերիայից բացի, իրական ոչինչ չի կարողանում հակադրել Ռուսաստանի կողմից հասցվող խիստ ցավոտ հարվածներին, գրել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։
«Երեկ գիշեր Բաքվի գազն Անդրբալկանյան գազամուղով Ուկրաինա հասցնող «Օրլովկա» գազաբաշխիչ կայանի ամբողջական ոչնչացումը ռուսական հարձակման արդյունքում նաև աշխարհաքաղաքական խոշոր հարված է Բաքվի բռնապետի գազային նկրտումներին, որոնք ենթադրում են Ռուսաստանի շրջանցմամբ գազի մատակարարումներ Եվրոպա։
Վերջերս տեղի ունեցած Կիև-Բաքու գազային համաձայնագրի թանաքը դեռ չչորացած, ռուսական հարվածային ԱԹՍ-ներն այն վերածեցին անպետք թղթի մի կտորի, որը նաև Բաքվի բռնապետության՝ Արևելյան Եվրոպայի գազամատակարար դառնալու պատրանքի մահախոսականն է։
«Օրլովկայի» կրակներում այրված նաև գազային այդ պատրանքի վրա էին խարսխված Բաքվի բարբարոսական վարչախմբի ծավալապաշտությունը և լկտի նկրտումները Հայաստանի նկատմամբ, որոնք, ցավալիորեն կարող են բավարարվել Վաշինգտոնում «գեղեցիկ փաթեթավորմամբ»,- սոցցանցի իր էջում գրել է Վարդան Ոսկանյանը։
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը