Ջրային ռեսուրսներով հարուստ Հայաստանում ունենք ահռելի քանակությամբ ջրային պաշարների կորուստ. Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն անդրադարձել է Հայաստանի ջրային ռեսուրսների խնդրին․

«Ջրային ռեսուրսների կառավարման հիմնախնդրին անդրադարձել եմ բազմիցս, պարբերաբար։

Ստեղծվել է իրավիճակ, երբ ջրային ռեսուրսներով հարուստ Հայաստանում ունենք ահռելի քանակությամբ ջրային պաշարների կորուստ։

▪️ Ջուրն անվտանգության բաղադրիչ է։ Գաղտնիք չէ, որ այսօրվա աշխարհում պատերազմներ են մղվում ջրային պաշարների համար։ Մինչ մեր հարևան երկրները հսկայական գումարներ են ծախսում այս ոլորտում մեգանախագծեր իրականացնելու համար, մեր ջրային կորուստները գերազանցում են 70%-ը։ Միայն խմելու ջրի կեսից ավելին չի հասնում սպառողներին։

▪️Մայրաքաղաքում և մարզերում ջուրը սկսել են տալ «ռեժիմով»։ Ամռան տապին հաճախակի են դարձել ջրանջատումները։ Որոշ համայնքների բնակիչներ ահազանգում են, որ ծորակից գալիս է խմելու համար ոչ պիտանի ջուր։ Մեր հարցմանն ի պատասխան՝ «Վեոլիա ջուր» ընկերությունից պատասխանել էին, որ ամռանը ջրի ոչ բավարար քանակության պատճառով խմելու ջրին խառնում են խորքային արտեզյան հորերի ջրեր։ Բնակիչները ստիպված են լինում ջուր գնել խանութներից՝ աղիքային խնդիրներից, սրտխառնոցից, փսխումներից խուսափելու համար։

▪️Նույն տխուր պատկերն է նաև ոռոգման ջրի ոլորտում։ Միայն Արարատյան դաշտում ունենք շուրջ 900-ից ավելի տիրազուրկ և ապօրինի հորեր, որոնք չկոնսերվացնելու պայմաններում հոսում, թափվում են Թուրքիա և Ադրբեջան։ Տարեկան կոնսերվացվում են ընդամենը մի քանի տասնյակ տիրազուրկ հորեր, ինչը, բնականաբար, չափազանց դանդաղ տարվող աշխատանքի հետևանք է և չի լուծում խնդիրը։

▪️Մինչդեռ, ՀՀ տարածքում ունենք տասնյակ հազարների հասնող անջրդի, անմշակ հողատարածքներ։ Մեկ տարի առաջ արված իմ հարցմանն ի պատասխան՝ Կառավարությունից ստացել եմ տեղեկատվություն առ այն, որ օրինակ, Տավուշի մարզի 25 հազար 485 հեկտար տարածքից հիմա ոռոգելի է ընդամենը 3 հազար 759 հա-ն։ Վստահ եմ, որ նմանատիպ պատկեր է ՀՀ մյուս մարզերում ևս։

▪️Արցախի հանձնումից հետո ունեցանք ջրային ռեսուրսների ահռելի կորուստներ։ ՀՀ-ում շարունակում են հիմնախնդիր մնալ ջրամբարների և դրանց հագեցվածության, Սևանա լճի մակարդակի բարձրացման հարցերը։

Այս իրավիճակը հետևանքն է ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում ռազմավարության բացակայության։ Առանց հայեցակարգային մոտեցումների և ներդրումների անհնար է լուծել ջրային ոլորտում առկա հիմնախնդիրները։

Ջուրը հարստություն է, անփոխարինելի ռեսուրս, և նման վերաբերմունքն ու քաղաքականությունը տարիներ անց աղետալի հետևանքներ են առաջացնելու ՀՀ-ի համար»,-գրել է Գառնիկ Դանիելյանը։

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Հորմուզի նեղուցով օրական անցնում է մոտ 11 մլն բարել նավթ. ԱՄՆ էներգետիկայի նախարարություն «Փաշինյանը Նարեկ Նալբանդյանի վերաբերյալ ցուցմունք տվեց»․ Նարեկ Մանթաշյան (video) Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է ոսկու մաքսանենգության մեջ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում բարձրացվել է Բաքվում պահվող հայ պատանդների հարցը Ադրբեջանական այս քարոզչությանն անուղղակիորեն օժանդակում են նաև հայկական իշխանությունները․ Արա Պողոսյան #ՀԻՄԱ․ «Գետինը մտածնե՛ր․ ե՞րբ Նիկոլը կասի՝ կալանավորել Սիլվա Համբարձումյանին»․ Գյուլնարա Ալեքսանյան (video) «ՔՊ»-ականների «վոյաժները» սկսվում են. «Փաստինֆո» «Կռվի դաշտից փախածներ, սուտի լեգենդներ, ո՞վ եք դուք,որ Նորատ Տեր-Գրիգորյանցի վրա մատ տնգեք»․ Զաքարյան (video) Անտարբերությունն ու լռությունը կարող են աղետալի հետևանքների հանգեցնել. Դանիելյան Գլխավոր դատախազը պետք է փաթեթով գնա Հայկ Սարգսյանի հայտարարությունների հետևից․ Նարեկ Մանթաշյան (video) Գագիկ Խաչատրյանի կյանքին վտանգ է սպառնում․ ի՞նչ մանրամասներ է փոխանցում փաստաբանը (video) Սարսափելի ու խայտառակ տեսարան․ ինչպես Գագիկ Խաչատրյանին հեռացրին նիստերի դահլիճից (video) «Բյուրեղ» թաղամասում անվտանգության աշխատակցին հետապնդած տղամարդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել «Սիլվա Համբարձումյանը կաշա՞ռք է տվել Փաշինյանին. վտանգավոր շղթա է «պայթում» » (video) ԱՄՆ-ն Կարիբյան ծովում հարվածել է թմրավաճառության գործում ներգրավվածության մեջ կասկածվող նավի «Неважно, что говорят эти выскочки: Армения будет стоять рядом с Россией», — генерал (video) Այս ամռանը Երկրի տարածքի 17%-ում գրանցվել է ռեկորդային շոգ Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է ոսկու մաքսանենգության մեջ Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին #ՀԻՄԱ․ «Փաշինյանը Փարիզում խայտառակ վիճակում է հայտնվել. առջևում Մոսկվան է». Նարեկ Մանթաշյան (video) Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի ՔՊ-ն Աբովյանում թեկնածու ունի. «Հրապարակ» Որտե՞ղ է «Հայաստան» Համահայկական հիմնադրամի 52,7 միլիարդ դրամը (video) Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am