Ինչպես շատերդ արդեն տեղյակ եք, իմ տան անմիջական հարևանությամբ ցանկանում են կառուցել 18-հարկանի բազմաբնակարան շենք, որի բնակարանների քանակը համարժեք է հինգ 9-հարկանի շենքի բնակարանների թվին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հանրային գործիչ Արթուր Չախոյանը:
«Այդ հողատարածքը մինչ վաճառելը հանդիսացել է համայնքային կանաչ գոտի, որի վրա քաղաքապետարանը կառուցել էր երեխաների համար նախատեսված խաղահրապարակ և թենիսի կորտ։ Համաձայն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի՝ այդպիսի հողերը համարվում են ոչ օտարման ենթակա, այսինքն՝ չպետք է վաճառվեն կամ սեփականաշնորհվեն։ Սակայն ապօրինի գործընթացների արդյունքում այդ այգին՝ խաղահրապարակի և կորտի հետ միասին, օտարվել է, և այժմ այդտեղ ցանկանում են կառուցել 18-հարկանի շենք։
Եվ հենց այս շենքի կառուցման շինթույլտվության վերաբերյալ վերջին հանրային քննարկման ժամանակ Անի Խաչատրյանի հրահանգով ոստիկանությունը ինձ ապօրինաբար ձերբակալեց, որպեսզի ես չմասնակցեմ հանրային քննարկմանը, որպեսզի քննարկման ժամանակ չհնչեն իրավական, փաստահեն հիմնավորումներ, և հնարավոր լինի շինթույլտվությունը տրամադրել դրական եզրակացությամբ՝ իրավական փաստերի բացակայության պայմաններում։
Շենքի կառուցման երրորդ հանրային քննարկումը տեղի է ունենալու օգոստոսի 7-ին, ժամը 11։00-ին, այն դեպքում, երբ դրա վերաբերյալ հանրային քննարկման հրավերը Նոր Նորք վարչական շրջանի պաշտոնական էջում չի հրապարակվել՝ որպեսզի քննարկումը անցկացվի գաղտնի, և քաղաքացիները չմասնակցեն հանրային քննարկմանը»,- գրել է նա:
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը
Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը