«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության վարչության նոր կազմի ձևավորմանն ընդառաջ կուսակցական ակտիվությունը մարզերում զգալիորեն ավելացել է։ Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ, վարչության անդամի թեկնածուները վերջին օրերին առավել ակտիվորեն են շրջում տարբեր մարզերում՝ հանդիպելով խորհուրդների անդամների և կուսակցական ակտիվի հետ։
Ըստ տեղեկությունների՝ այս հանդիպումներն ընթանում են հիմնականում փակ ձևաչափով։ Թեկնածուները փորձում են համոզել պատվիրակներին քվեարկել իրենց օգտին՝ ներկայացնելով իրենց տեսլականը և դիրքավորումը ապագա վարչության կազմում։
Մեր աղբյուրները նշում են, որ թեժ պայքար է սպասվում, քանի որ առաջադրված 42 թեկնածուներից միայն 20-ն են լինելու ՔՊ նոր վարչության կազմում։ Ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 20-ին, իսկ քվեարկությանը մասնակցելու են շուրջ 1000 պատվիրակներ, որոնք ներկայացնում են ՔՊ մարզային խորհուրդները:
Նշենք, որ թեկնածուները մարզերում գործում են թե՛ առանձին, թե՛ համախմբված՝ կախված նրանց միջև ձևավորված անձնական կամ քաղաքական հարաբերություններից։ Սա ևս ազդեցություն կարող է ունենալ ընտրությունների արդյունքների վրա։
«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է հետևել ՔՊ-ի ներսում ընթացող զարգացումներին, քանի որ նախորդ ընտրությունները խայտառակ կեղծիքներով անցան, և սկանդալը պայթեցրեց «Ժողովուրդ» օրաթերթը»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 06․ 08․ 25 թ
Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը