Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի «ստվերային նավատորմի նավապետների» դեմ
Ուկրաինան պատրաստել է պատժամիջոցների երեք փաթեթ, և առաջինն արդեն կիրառվել է։ Այն վերաբերում է ռուսաստանյան «ստվերային» նավատորմի նավապետներին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հաղորդում է РБК-Украина-ն։
«Այսօր խորհրդակցություն եմ անցկացրել մեր պատժամիջոցային քաղաքականության վերաբերյալ։ Պատրաստվել է պատժամիջոցների երեք փաթեթ։ Եվ առաջին փաթեթն արդեն այսօր կիրառվել է՝ պատժամիջոցներ ռուսաստանյան «ստվերային նավատորմի» նավապետների դեմ», - հայտարարել է Զելենսկին։
Նա հավելել է, որ Ուկրաինան այս բոլոր փաթեթները կհամաժամանակացնի գործընկեր երկրների հետ, որպեսզի ճնշումն աշխատի իրավազորությունների մեծ մասում։
Սահմանափակումները սահմանվել են 94 անձի դեմ։ Ցուցակում կան Ռուսաստանի, Վրաստանի, Բանգլադեշի և Չինաստանի քաղաքացիներ, վարորդներ։
