Երբ հսկիչները սկսեն սանկցիաներ կիրառել, բումերանգի էֆեկտով հարվածը վերադառնալու է իրենց. Մանուկ Սուքիասյան

Մեկանգամյա QR կոդերի շրջանառությունից հանելու հետևանքով այսօր հատկապես մետրոներում են հերթեր արձանագրվել, բայց հատկանշական է, որ թղթային տարբերակներն այդուհանդերձ դեռ կան։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը՝ ընդգծելով, որ ստացվում է, որ քաղաքապետարանն իր հայտարարությունը և որոշումների կիրառումը չի կարողանում ապահովել։

«Այս առնչությամբ հայտարարել են, որ ամսի 4-ին հանդես են գալու ասուլիսով ու պարզաբանումներ են ներկայացնելու։ Ամեն դեպքում սա ևս լրացուցիչ անհարմարություն է։ Այս տուգանքները, սպառնալիքները՝ քաղաքացուն տուգանքի մատերիալ դարձնելու Փաշինյանի հայտնի թեզը, քաղաքապետարանն ակտիվ իրագործում է»։

Նրա դիտարկմամբ՝ ամիսներ առաջ պայքարի արդյունքում շրջանառության մեջ մտցրած 1-անգամյա տոմսերը հանելով՝ ՔՊ-ն մարդկանցից միանգամից մեծ գումարներ հավաքագրելու խնդիր է լուծում, այն պարագայում, որ հանգամանքների բերումով, վատառողջության արդյունքում, մարդիկ կարող են այսպես էլ չօգտվել բազմակի կիրառության փաթեթներից, բայց վերջնարդյունքում ստացվի, որ քաղաքապետարանը հավաքագրեց իր համար անհրաժեշտ թիվը։

Ակնհայտ է, որ այսօր քաղաքապետարանը թերհավաքագրում ունի. մոտ 5 մլրդ ընդհանուր եկամուտները թերի են հավաքագրել, որից ավելի քան 3 մլրդ դրամը տրանսպորտից չեն կարողացել հավաքագրել։ Այս թերհավաքագրումներն են պատճառը, որ առաջիկայում փորձելու են ավելի ռեպրեսիվ ու բիրտ մեթոդների դիմել, որպեսզի կարողանան փոքրիշատե լրացնել ֆինանսական բացը և մարդկանց հարկադրել, որ իրենց գծած խաղի կանոններով առաջնորդվեն։

«Բայց ես կարծում եմ, որ այն պահից, երբ հսկիչները սկսեն սանկցիաներ կիրառել, այդ ամենը բումերանգի էֆեկտով հարվածը վերադառնալու է իրենց»։

Նա նաև հիշեցրեց, որ շաբաթվա սկզբին գործակարգավարական խորհրդակցության ընթացքում Ավինյանն հայտարարել էր, որ հսկիչները անցնելու են վերապատրաստում։ «Կարծում եմ՝ սա 1-2 օրվա բան չէ։ Դեռ հարց է՝ կկարողանա՞ն այդքան հսկիչներ աշխատանքի ընդունել, նրանց հրահանգավորել՝ ինչպես են ստուգելու, ինչպես են տուգանելու, տրանսպորտում, պիկ ժամերին, երբ աստիճանավանդակից առաջ գնալը բավական դժվար է՝ ինչպես են մարդիկ հասնելու վալիդատորին, որ կարողանան վճարել, ինչպես են հարկադրելու մարդկանց, որ վճարեն, ինչպես են ստուգելու՝ վճարե՞լ են, թե ոչ, ինչ գործ ունեն առհասարակ այդ հրահանգիչները՝ մտնել մարդկանց բանկային քարտերի մեջ, որ ստուգեն՝ կա վճարում, թե ոչ։ Այս խնդիրները խոսում են այն մասին, որ քաղաքացի-քաղաքային իշխանություն կապը խաթարված է, և միայն սպառնալիքի և տուգանքի լեզվով կարող են այս իշխանությունները քաղաքացիներին որևէ բան պարտադրել։ Սա խոսում է այն մասին, որ բոյկոտը ստացվել է, այլապես, եթե բոյկոտ չլիներ՝ իրենք չէին գնա Ազգային ժողով, որ «մարդ բերեին» քաղաքացու վրա, որպեսզի կարողանային օրենքներ փոխել, որպեսզի քաղաքացիներին դարձնեն տուգանքի մատերիալ»։

Դիտարկմանը, թե արդյոք մեկանգամյա տոմսերը շրջանառությունից հանելն՝ հսկիչների բացակայության պայմաններում, էլ ավելի թերհավաքագրումների պատճառ չի՞ դառնալու՝ Սուքիասյանն ասաց, որ բնականաբար այդպես էլ լինելու է, քանի որ դա իրենք առանց լուրջ հաշվարկի, առանց պրոցեսի երկու ծայրերն իրար միացնելու մեխանիզմի՝ հերթական ցայտնոտային քայլն են կատարել, որը խոսում է այն մասին, որ իրենք իրենց տեղում չեն։

Հարցին, թե իրենք ինչ են անելու, քանի որ որոշ ժամանակ քաղաքացուն հորդորում էին բոյկոտել, հետո դադարեցին՝ նա նշեց, որ բոյկոտը չի դադարել, որովհետև իրենք չեն որոշել, որ այլևս պետք չէ այդ բոյկոտ անել։ «Բոյկոտը ինքնաշխատ դրսևորում է, ու եթե բոյկոտը ինքնուրույն, ինքնաբերաբար աշխատում է, ապա մենք մեր առջև դրված խնդիրը լուծել ենք, նաև դա է ստիպել իշխանություններին գնալ ԱԺ ու նոր աշխատակիցներ ընդունել, հրահանգավորել, որ քաղաքացիներին տուգանեն։ Դրա համար պետք չէր, որ մենք փետրվարից մինչև հիմա լինեինք հանրային տրանսպորտում։ Ովքեր պետք է բոյկոտեին՝ բոյկոտում էին, բայց նաև մենք հիմա իրավաբանների հետ խորհրդակցություններ ենք անցկացնում՝ տեսնենք, թե ինչ իրավական գործիքակազմ կարելի է կիրառել տուգանքային այս ասպատակությունների դեմ քաղաքացիներին զինելու համար։ Հաջորդ շաբաթվա կեսերին կոնկրետ իրավական ասելիք կունենանք»։

facebook sharing button twitter sharing button linkedin sharing button

դիտվել է 616 անգամ
Լրահոս
Հրդեհ՝ Բաքվի նավթավերամշակման գործարանում #ՀԻՄԱ․ «Նիկոլին երկու ելք է մնացել․ երեկ նա հիստերիկացել էր, որովհետև․․․»․ Ռոբերտ Մարգարյան (video) Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը Ե՞րբ եք գնալու Պուտինի մոտ․ լրագրողը՝ Փաշինյանին (video) Ուկրաինացիները պահում են իրենց դիրքերը նույնիսկ ռուսական շարունակական գրnhների պայմաններում. Հեգսեթ Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին ՍԴ-ն ունի արդարությունը վերականգնելու բացառիկ շանս․ Արա Այվազյան Փաշինյանին գործարք եմ առաջարկում. Հովհաննես Ավետիսյան Ռոնալդուն անձնական հակառեկորդ է սահմանել աշխարհի և Եվրոպայի առաջնություններում ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների Սրա համար իրենք պատասխան են տալու․․․ թող սպասեն․ Գերասիմ Վարդանյան (video) «Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ» «Opel»-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավոր Մեղրիի համայնքապետարանում բուռն կրքեր են շիկացել․ «Հրապարակ» Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Ոչ ոք իրավունք չունի գողանալ ժողովրդի ձայնը, իշխանության աղբյուրը ժողովուրդն է. Էլինար Վարդանյան «Մենք Աստծու գործակիցներն ենք». Մասյացոտնի թեմի առաջնորդ Մինչ Նիկոլը խորհրդարանի ամբիոնից կոկորդն է պատռում, Լարսում իրավիճակը սարսափելի է (video) Ալիեւը օգնության ձեռք կմեկնի Փաշինյանին․ «Հրապարակ» Ելակն արտահանում են թուրքականի անվան տակ․ «Հրապարակ» Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ» Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարում Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառք տալու հերթական դեպքը Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ» Վաղ առավոտից Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am