«Պարոն Ռուբինյան, Դուք, որ հանրային խոսույթում այս բառապաշարն եք նախընտրում, ի՞նչ եք ակնկալում, Ձեզ ինչ լեզվով, խոսքի ի՞նչ որակով պիտի արձագանքեն». Տեր Պողոս քահանա Միքայելյան

Մասյացոտնի թեմի Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ առաջնորդանիստ եկեղեցու լուսարարապետ Տեր Պողոս քահանա Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեկ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը անդրադարձել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարությանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ։ Բոլորս էլ ծանոթ ենք Ռուբինյանի խոսույթին թե՛ սոցցանցերում և թե՛ հատկապես Ազգային ժողովում։ Կարծում եմ դժվար կլինի որևէ մեկին համոզել, որ նման պատասխանատու պաշտոն զբաղեցնող գործչի այդպիսի վարքագիծը ինչ որ կերպ կարող է ծառայել մեր պետականությանը, կամ թե ազգային շահին ու հասարակական համերաշխության վերականգնմանը, որ խաթարվել է վերջին տարիներին մասնավորապես քաղաքական խոսույթում աճող ատելության խոսքի, բևեռացման արդյունքում։

Այս իրավիճակում ավելի քան տարակուսելի է ԱԺ էթիկայի հանձնաժողովի լռությունը կամ թե որդեգրված անտարբերությունը։ Ցավալի է, որ այս մթնոլորտում սերունդներ են կրթվում, ի՞նչ կարող ենք ակնկալել վաղը նրանցից՝ դժվար է կռահել։ Տպավորություն է ստեղծվում, որ այս ամենը աստիճանաբար դառնում է բնական, չասելու համար բնութագրական մեր քաղաքական մշակույթին։ Տեղի ունեցողը բնավ խոստումնալից չէ։

Փորձեք գտնել ուղղափառ կամ կաթոլիկ երկրի մի պաշտոնյայի, որը նման բառապաշարով կարող է արտահայտվել որևէ կրոնական առաջնորդի, կամ նույնիսկ, քաղաքական կյանքում կարևոր դերակատարություն ունեցող պաշտոնյաների մասին։ Չեք գտնի։ Այդպիսիք կամ չկան, կամ էլ արժանացել են ամոթանքի խարանի։

Մոռանալով իր զբաղեցրած դիրքը՝ այս անձը, իր քաղաքական թիմի որոշ անդամների որդեգրած վարքագծին հավատարիմ, շարունակում է խախտել ոչ միայն բարոյական, այլև իրավական նորմերը՝ շրջանցելով անմեղության կանխավարկածը և անուղղակի ճնշում գործադրելով դատական իշխանության վրա։

Ցավալի է նաև, երբ Եկեղեցու ավանդությունը, վարդապետությունը, նվիրապետական կարգը անարգողները հանդես են գալիս որպես Մայր Աթոռը «մաքրողներ»։ Եկեղեցական կառույցներին որևէ կոչ անելուց առաջ՝ թերևս արժե, որ նրանք խորհեն սեփական պատասխանատվության մասին և օր առաջ մտածեն իրենց անձերը տարբեր մոլություններից ազատագրելու մասին, որպեսզի նույն եկեղեցական կառույցների կողմից չհայտնվեն հերձվածողների՝ եկեղեցում պառակտում առաջացնողների շարքերում։ Որքան էլ որոշները փորձեն մոլորեցնել հասարակությանը կամ ձգտեն Եկեղեցուն զգեստավորել իրենց գործած շապիկով, որքան էլ մեծ սուտ հորինեն ու Եկեղեցու անունը կապեն քրեաօլիգարխիայի հետ, միևնույնն է, իրականությունը հոգուդ իրենց չի փոխվելու։

Պարոն Ռուբինյան,

Դուք որ հանրային խոսույթում այս բառապաշարն եք նախընտրում, ի՞նչ եք ակնկալում, Ձեզ ինչ լեզվով, խոսքի ի՞նչ որակով պիտի արձագանքեն։ Արդյո՞ք նույն չափանիշներն եք ակնկալում նաև Ձեզ ուղղված խոսքում։

Հակառակ Ձեր երիտասարդ տարիքին՝ շատ վերից եք նայում բոլորին։ Տպավորություն է, որ ամեն ինչ գիտեք, կամ էլ ամեն ինչ անում եք ցույց տալու, ապացուցելու Ձեր հավատարմությունը իշխանության որդեգրած գծին։ Կարծում եմ, որ Ձեր մտավոր կարողությունները բավարարում են հասկանալու համար, որ Դուք ամենագետ չեք և ոչ միայն Դուք, այլև որևէ մեկը։ Ամենագետն Աստված է միայն, ինչպես որ Սուրբ Գրքում է ասված (Ա Հովհ. 3։20)։ Մնում է մտածել, որ այսօր Դուք թերևս Ձեր հավատարմությունը փաստելու կենսական անհրաժեշտության խնդրի առջև եք կանգնած և պատրաստ եք անցնելու ամեն սրբության վրայով։ Չէի ուզենա երբևէ մտածել, որ Ձեր վարքագիծն ընտանեկան դաստիարակությամբ է ձևավորվել, կնախընտրեի ավելի շուտ ենթադրել, որ պարտադրված եք ոտնակոխ անում ազգային սրբություններն ու արժեքները․․․։

Հիշեք պարզապես, որ ազգը, հատուկ եմ շեշտում ազգը, քանի որ «մնայունը ազգն է», ինչպես Կոստան Զարյանն է ասում, երբեք չի հաշտվի իր «հոգեկան հաւասարակշռութիւնը» խախտելու այս փորձերի հետ։ Չպիտի արվեն այնպիսի բաներ, որոնց հետ վաղը չեք կարողանալու հաշտ լինել։ Մտածեք։

Ձեր ընթացքը, իհարկե, ինձ չի հուշում, որ Դուք անդրադարձ կունենաք, թեպետև ես շատ կփափագեի և կաղոթեմ դրա համար։ Ինչևէ, իմ պարտքն եմ համարում իբրև հովիվ մեր եկեղեցու մեծագույն սրբերից մեկի աղոթքով ավարտելու խոսքս, առիթ տալով Ձեզ «խորհելու վերինի մասին», ինչպես որ Պողոս առաքյալն է հորդորում (Կող. 3։2), քանի որ անցողիկ են մարդկային բոլոր իշխանությունները և փառքը։

«Որդի՛ կենդանի Աստուծո, ամենաօրհնյա՛լ,
Անքնին ծնունդ դու ահավոր Հոր,
Քեզ համար չկա ոչինչ անհնար ու անկարելի:
Երբ ողորմությանդ փառքի անստվեր ճաճանչները ծագեն,
Կհալվեն մեղքերը, կհալածվեն դևերն ու կջնջվեն հանցանքները,
Կխզվեն կապանքները, կխորտակվեն շղթաները,
Կկենդանանան մեռյալները, կբուժվեն զարկվածները,
Եվ վերքերը կառողջանան.
Կվերանան ապականությունները, տեղի կտան տխրությունները,
Կնահանջեն հեծությունները, կփախչի խավարն, ու մեգը կմեկնի,
Կցրվի մառախուղն, ու մռայլը կփարատվի.
Կսպառվի աղջամուղջը, կվերանա մութն, ու գիշերը կանցնի,
Տագնապը կտարագրվի, կչքանան չարիքները,
Հուսահատությունները կհալածվեն,
Եվ կթագավորի քո ձեռքն ամենակարող, քավի՛չդ բոլորի»
(Սուրբ Գրիգոր Նարեկացի, «Մատյան ողբերգության», ԲԱՆ ԽԱ)

Հ․ գ․ Մեր Եկեղեցու որոշ հայրեր ավելի զորավոր են համարել Նարեկացու աղոթամատյանը սաղմոսներից։

Տեր Պողոս քահանա Միքայելյան

Մասյացոտնի թեմի Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ առաջնորդանիստ եկեղեցու լուսարարապետ»:

դիտվել է 856 անգամ
Լրահոս
Ամերիկյան ուժերը հարվածներ են հասցրել իրանական նավթով բեռնված երեք լցանավի Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ. ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԸ ԵՎ ԻՐ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՈՒՂԻՂ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԵՏ ԱՄՆ-ը վախենnւմ էր, որ ռшզմամթերքի պակասի մասին արտահոսքը տեղի է ունեցել լրտեuի պատճառով․ CBS Բայց ինչն է ողբերգականն այս պատմության մեջ. Մլադիչին միջազգային տրիբունալին հանձնեց նույն Սերբիայի նախագահը Քրիստոնեական հավատքը Աստծուն սիրելն է և այդ սերը մերձավորի հանդեպ սիրով փաստելը Ռուսական բանակն ազատագրել է Դոնեցկի Կուրտովկա բնակավայրը. ՌԴ ՊՆ Google-ը ներկայացրել է եղանակի կանխատեսման նոր սերնդի AI մոդելը. Լևոն Ազիզյան Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել իրանական երեք նավթային տանկերների Ուժեղ քամի՝ Երևանում․ Նոր Նորքում թիթեղներ են պոկվել տանիքներից․ Sputnik Արմենիա Այս պահից մինչև օրվա վերջ, ինչպես նաև կիրակի և երկուշաբթի օրերին Ուկրաինան պատրաստ է ձեռնպահ մնալ Մոսկվայի վրա hարվածներից. Զելենսկի Պուտինն այսօր Կրեմլում կընդունի Ուիթքոֆին և Քուշներին Իրանը հույս ունի օգտագործել ԱՄՆ-ում առաջիկա ընտրությունները՝ Թրամփի վրա ճնշումը մեծացնելու. WSJ Ինչո՞ւ են մսխվում պետական միջոցները․ տնտեսագետ Սրտիկը կմնա՞, թե կփոխարինվի որեւէ այլ կոմբինացիայով․ քաղաքագետ Ականջալուր լինելու փոխարեն՝ այս իշխանությունները որևէ իրական քայլ չեն ձեռնարկում. Դանիելյան Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական Պսևդո շուստրի դավաճաններ 2018-ի «Սերժ ու ՀՀԿ մերժելու» արդյունքն Արցախի կորուստն ու Հայաստանի վիլայեթացման հեռանկարն է Օդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 5-8 աստիճանով Իսրայելի ԶՈւ-ն նոր hարվածներ է հասցրել Լիբանանի հարավին Պուտինը հրամայել է երեք օր ձեռնպահ մնալ Կիևի վրա հարձակումներից՝ սկսած այսօր կեսգիշերից․ Պեսկով Երևանի գրքի փառատոն չի, ՔՊ ձայնագողերի թայֆայատոն ա «Արմեն Գրիգոյանը անկեղծ պատմել է այն ամենի մասին, ինչ արել են»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am