Հայաստանի, գրեթե բոլոր, դատավորները դեռևս վախենում են վրեժխնդրությունից

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Բոլոր երկրներում հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց դատական հայցեր են ներկայացվում։ Դատապարտվելու դեպքում նրանք կրում են իրենց պատիժը։ Սակայն, քանի դեռ դատվճիռ չի կայացվել, ոչ ոք իրավունք չունի այդ ամբաստանյալներին անվանել «հանցագործներ, ահաբեկիչներ կամ օրինախախտներ»։

Երկրների մեծ մասում գոյություն ունեն օրենքներ զրպարտության դեմ, որը կեղծ տեղեկատվության հրապարակային տարածումն է, և վնասում է անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը: Հայաստանում վիրավորանքները կարող են հանգեցնել դրամական տուգանքի մինչև 3 միլիոն դրամ (մոտ 7800 դոլար), մինչդեռ զրպարտությունը կարող է արժենալ մինչև 6 միլիոն դրամ (մոտ 15600 դոլար): Այնուամենայնիվ, մարդկանց մեծ մասը տարբերություն չի դնում մեղադրանքի և հանցանքի միջև։ Օրենքի գերակայության պայմաններում, հանցագործության մեջ մեղադրվող յուրաքանչյուր անձ համարվում է անմեղ, քանի դեռ նրա հանցանքը չի ապացուցվել դատարանում։

Վերջին շաբաթներին Հայաստանի կառավարությունը մեղադրանք է առաջադրել տասնյակ անձանց՝ սկսած հեղաշրջման նախապատրաստումից մինչև ահաբեկչական գործողությունների ծրագրում։ Դեռևս նախքան որևէ դատավարության կամ վճռի կայացումը, պաշտոնյաներն ու նրանց կողմնակիցները մեղադրվողներին անվանել են «հանցագործներ», ինչի հետևանքով բազմաթիվ զրպարտության հայցեր են ներկայացվել։ Ինչպես հաղորդել էի անցյալ շաբաթ, ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով կալանավորված է Երևանի բանտում Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսին պաշտպանելու համար, դատական հայցեր է ներկայացրել Փաշինյանին սատարող Ազգային ժողովի երկու պատգամավորների դեմ։

Կարապետյանը մեղադրել է Արսեն Թորոսյանին և Հայկ Կոնջոյանին՝ իրեն Ռուսաստանի անվտանգության ծառայությունների հետ կապեր ունենալու և «հայ ժողովրդին թալանելու» կեղծ մեղադրանքներ տարածելու համար։ Կարապետյանը պահանջում է, որ նրանք հրապարակայնորեն հերքեն իրենց հայտարարությունները, յուրաքանչյուրը վճարի 9 միլիոն դրամ (մոտ 23400 դոլար), ինչպես նաև դատական ծախսերը։

Այնուհետև Կարապետյանը ներկայացրել է ևս երեք դատական հայց. – Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի դեմ՝ հունիսի 17-ին և 24-ին Ֆեյսբուքում նրա կատարած գրառումների հետ կապված, որոնցում նա պնդել է, որ Սամվել Կարապետյանը միջամտել է Հայաստանի քաղաքականությանը՝ օտար երկրի ցուցումով։ Նա նաև գրել է, որ Կարապետյանը «մասնակցել է մի խումբ ստահակների կողմից կազմակերպված ձախողված հեղաշրջման փորձին»։ Կարապետյանը պահանջում է հրապարակային ներողություն։ – Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի դեմ՝ մի քանի ֆեյսբուքյան գրառումների պատճառով, որոնցում Կարապետյանը ներկայացվել է որպես գործակալ, որը գործուղվել է Հայաստան հատուկ հանձնարարությամբ, ինչպես նաև այլ «վիրավորական» մեկնաբանություններ անելու համար։ Կարապետյանն այդ հայտարարությունները համարում է «զրպարտություն, կեղծ և անհիմն», և պահանջում է հրապարակային ներողություն։ – Քաղաքագետ Հարություն Մկրտչյանի դեմ՝ իշխանամետ լրագրողների հետ հարցազրույցների և Ֆեյսբուքում արված գրառումների համար, որոնցում նա մեղադրում է Կարապետյանին որպես արտասահմանյան պատվերով գործակալ՝ Հայաստանում քաղաքական գործունեության մեջ ներգրավվելու համար։

Կարապետյանը Մկրտչյանի մեղադրանքները որակում է որպես «զրպարտություն, կեղծ և անհիմն»։ Միևնույն ժամանակ, փաստաբան Հովհաննես Խուդոյանն անցյալ շաբաթ հայտնեց, որ իր պաշտպանյալը՝ Կարապետյանը, դատական հայցեր է ներկայացնում ևս 150 անձանց դեմ՝ վերջին օրերին տարբեր մեղադրանքներով ձերբակալվածներին զրպարտելու և վիրավորելու համար, այդպիսով ոտնահարելով ամբաստանյալների անմեղության կանխավարկածի իրավունքը: Փաստաբանը պնդեց, որ «խորհրդարանի պատգամավորների, նախարարների և միջին օղակի պաշտոնյաների, ինչպես նաև փորձագետների ու քարոզիչների կողմից արված հայտարարություններն ագրեսիվ են և հայհոյանքներով լի»:

Վերջապես, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի դեմ՝ պահանջելով, որ վերջինս ներողություն խնդրի և հերքի իր «կեղծ» հայտարարությունները, որոնք «արատավորում են Քոչարյանի արժանապատվությունն ու բարի համբավը»։ Քոչարյանը երկրորդ դատական հայցը ներկայացրեց այն բանից հետո, երբ Սիմոնյանը ծաղրեց նրա առաջին հայցը։ Քոչարյանը նաև դատի է տվել վարչապետ Փաշինյանին՝ կեղծ պնդում անելու համար, թե դատարանը նրան մեղավոր է ճանաչել կաշառակերության մեջ։ Քոչարյանը պահանջում է, որ Փաշինյանը իրեն վճարի վեց միլիոն դրամ (15600 դոլար) փոխհատուցում։ Այս բոլոր դատական գործերի խնդիրն այն է, որ Հայաստանի գրեթե բոլոր դատավորները դեռևս վախենում են վրեժխնդրությունից, եթե կայացնեն Փաշինյանի կամքին հակառակ որոշումներ՝ ինչպես նա ինքն է հայտարարել 2018-ին՝ անկեղծության հազվադեպ պահին։ Սա լուրջ կասկածներ է առաջացնում այդ գործերում անաչառ արդարադատության հավանականության վերաբերյալ։ Ամբաստանյալները երկու հնարավոր ճանապարհ ունեն։

Նրանք կարող են սպասել ապագայում անկախացած հայկական դատարաններին՝ իրենց իրավունքների վերականգնման hամար, երբ Փաշինյանը հրաժարական տա։ Կամ դատապարտման դեպքում կարող են դատավճիռները բողոքարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ):

Կարապետյանի իրավաբանական թիմն անցյալ շաբաթ հայտնեց, որ արդեն նախապատրաստում է այդպիսի մի բողոք ՄԻԵԴ՝ հույս ունենալով, որ Ստրասբուրգի դատարանը կչեղարկի անարդար հայկական վճիռը։ Միակ խնդիրը այն է, որ ԵՄԻԴ-ի գործընթացները կարող են տևել տարիներ, եթե այն չդիտարկվի որպես շտապ գործ։ Մինչ այդ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պետք է դիտարկի դատական հայց ներկայացնելու հնարավորությունը Փաշինյանի և նրա կենակից Աննա Հակոբյանի դեմ՝ Եկեղեցու և պետության սահմանադրական տարանջատումը խախտելու և Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի ու այլ բարձրաստիճան հոգևորականների դեմ անհիմն, ծայրահեղ մեղադրանքներ հնչեցնելու համար: Եթե Հայաստանի դատարանները վճիռ կայացնեն հոգևորականների դեմ, նրանք պետք է դրանք բողոքարկեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

դիտվել է 657 անգամ
Լրահոս
ԱԱ-2030-ը կունենա 64 մասնակից և 6 տանտեր Խոշոր հրդեհ՝ Գյումրիում Երևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ Հնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդ Որևէ սարքավորում, տեխնիկա կամ նավ, որ նախատեսված է Իրանի դեմ օգտագործման համար, չի կարող անցնել Հորմուզի նեղուցով․ Իրանի բանակի ներկայացուցիչ Օմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվել Սերժ Սարգսյանին մեղադրում են Գյումրի քաղաքի Սև բերդ ամրոցն օտարելու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Մրցույթն ավարտված է, 100 լավագույն ուսանող «Կարապետյան» հիմնադրամից կստանա մեկ տարվա ուսման վարձը. ցանկը հայտնի է Կրթության որակը նվազում է․ այս տարի բուհերում 3100 թափուր տեղ է մնացել, դիմորդների միայն 58%-ն է կարողացել դրական գնահատական ստանալ․ Մխիթարյան Գոհար Մելոյանը ԿԸՀ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել՝ հրաժարվելով մանդատից Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ Ռուբեն Ռուբինյանն աշխատանքից ազատել է Ալեն Սիմոնյանի ռեֆերենտին Աղջիկներին պետք է միշտ սիրել, գնահատել ու առանձնահատուկ հոգատարությամբ վերաբերվել. Արզաքանցյանը տեսանյութ է հրապարակել ԹՐԻՓՓ-ը քաղաքական բլեֆ է, բայց դրա հետևանքով Հայաստանը կարող է հայտնվել Իրանի թշնամական երկրների ցուցակում․ Վազգեն Պետրոսյան Սուրճ, թեյ, թխվածքաբլիթներ, ընդեղեն, բենզին․ ինչի վրա է վարչապետի աշխատակազմը ծախսել տասնյակ միլիոններ Երևան–Սևան–Իջևան ավտոճանապարհին 30-ամյա վարորդը «Nissan Tiida»-ով բшխվել է կամրջի երկաթբետոնե արգելապատնեշներին․ կան վիրшվորներ Հայտնի է, թե որքան գումար է վաստակել Իսպանիայի հավաքականը` ԱԱ-2026-ում տարած հաղթանակի շնորհիվ «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից. Armlur Ավելի քան 3000 հայ մասնակցել է Իրանում Սուրբ Թադեի վանքի ամենամյա ուխտագնացությանը Կոտայքի մարզում «Nissan Tiida»-ն բախվել է կամրջի երկաթբետոնե արգելապատնեշներին․ կան վիրավորներ «ՀԱՄԱՍ»-ը նոր առաջնորդ է ընտրել Լիլիթ Մակունցը մանդատը չի վերցնի Միջնորդներն Իրանին առաջարկել են ԱՄՆ-ի հետ 10-օրյա հրադադար հաստատել. Reuters Թուրքիայի հետ կապ ունեցող նավ է հարձակման ենթարկվել․ կան զոհեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանի անդամ Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ավրցյանը, Արցախ Հուլիսի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am