«Մահվան նախարար» Թորոսյանը փախչել է իրենից հաշիվ պահանջող ծնողներից. զրույց

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ իշխանական խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանին էլի հետապնդում են սկանդալները:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ այս տարվա հունիսի սկզբին, երբ անհետ կորած զինծառայողների ծնողները դուրս են եկել վարչապետի հետ ունեցած հանդիպումից, բախում են ունեցել Արսեն Թորոսյանի հետ։

Ծնողները, որոնք արդեն մի քանի տարի շարունակ բարձրաձայնում են իրենց զավակների ԴՆԹ նույնականացման հարցում առաջացած խայտառակություններից, այդ թվում` դեպքերից, երբ նույն ծնողին մի քանի անգամ տարբեր մասեր են փոխանցվել՝ ներառյալ «երեք ձեռք» ստանալու աղմկահարույց պատմությունը, Կառավարության մուտքի մոտ հանդիպել են «Մահվան նախարարի» համարում ունեցող Արսեն Թորոսյանին։

Ծնողների վրդովմունքը չի ուշացել․ նրանք բարձրաձայն բողոքել են, գոռացել, իսկ ըստ ականատեսների՝ նույնիսկ փորձել են քաշքշել նախկին նախարարին, որը ժամանակին համակարգում էր ԴՆԹ նույնականացումների գործընթացը։ Ճիշտ է, օձիքից վեր չեն բարձրացրել, բայց տհաճ տեսարանն ակնհայտ էր:

Ի պատասխան, երեկ՝ հուլիսի 13-ին, Արսեն Թորոսյանը հրապարակեց հատուկ պահպանվող տարածքի՝ Կառավարության շենքի տեսախցիկների տեսագրությունից մի հատված՝ պնդելով, թե իր նկատմամբ որևէ հարձակում չի եղել, և թիրախավորեց «Ժողովուրդ» օրաթերթին։

Թե ինչ կերպով է Թորոսյանը, հանդիսանալով նախկինում վարչապետի աշխատակազմի ղեկավար, ձեռք բերել և հանրայնացրել հատուկ կարգավիճակ ունեցող տեսագրությունը, մնում է բաց հարց և իրավական գնահատականի արժանի` կա՞ արդյոք այդտեղ պաշտոնական դիրքի չարաշահում։ Սակայն հստակ է մեկ բան՝ հենց այդ տեսանյութում ակնհայտ երևում է, որ պատգամավորը ձգտում է փախչել բորբոքված ծնողներից՝ անցնելով անվտանգության անցակետը։

«Ժողովուրդ» օրաթերթը այս միջադեպի առիթով զրուցել է դեպքի մասնակիցներից մեկի՝ անհետ կորած զինծառայողի հայր Հովհաննես Իսրայելյանի հետ, որը, երևում է նաև տեսագրության մեջ, ձեռքերն օդում բղավող ծնողներից մեկն է։

Հարցազրույց՝ Հովհաննես Իսրայելյանի հետ

–Ինչպե՞ս սկսվեց իրավիճակը։

–Ես տեսա, որ Արսեն Թորոսյանը գալիս էր, մոտեցա ասացի՝ ո՞ւմ ես թուրք ասել, թուրքը դու ես, քո եղած-չեղածը, քո մերումանուկը, անգամ՝ քեռուդ հարսը։

–Այդ ամենը Կառավարության շենքի դռան մո՞տ էր կատարվում։ Ասում է՝ ջերմ բանակցություն էր։

–Ես նմանի հետ ի՞նչ ջերմ բանակցեմ։ Ինքը ինձ դեմքով ճանաչում է։ Ասում էր՝ «Ձեզ չեմ ասել, Քոչարյանի տղուն եմ ասել»։ Ասացի՝ ուրեմն, եթե մեզ էլ չես ասել, քո հորթանոցում ես ասել, մտածի՛ր հայհոյանք անելուց առաջ։ Ու փախավ։ Հետո մեր ծնողներից մեկ ուրիշը հայհոյեց իրեն։ Մենք վախենալու բան չունենք։

–Տեսանյութում շատ բաներ չեն լսվում։ Ի՞նչ էիք խոսում։

–Եթե չի լսվում, հարցրեք՝ ինչո՞ւ էին մարդիկ իր հետևից ձեռքով անում, բա ինչո՞ւ փախավ։

–Մենք էլ ենք հարցրել՝ եթե բախում չկար, ամեն ինչ խաղաղ էր, ինչու փախավ։

–Հենց դա է, որ եթե այդքան լավ էր, ինչո՞ւ շտապ հեռացավ։ Մտավ անցակետ ու փախավ»։

դիտվել է 171 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am