«Հրապարակ». Փաշինյանին կանչել են բացատրության

«Հրապարակը» գրում է.  Նիկոլ Փաշինյանը երեկ աշխատանքային այցով մեկնեց Բրյուսել, ապա՝ Փարիզ, հանդիպելու Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի եւ Մակրոնի հետ: Այցն անսպասելի է եղել նաեւ ՔՊ-աններից շատերի համար, քչերն են իմացել դրա մասին։ Որոշ տեղեկություններով, հրատապ այցը Բրյուսել պայմանավորված է եղել օրեր առաջ Աբու Դաբի այցով եւ այնտեղ ձեռք բերված պայմանավորվածություններով։

Ասում են՝ Բրյուսելից են կանչել Փաշինյանին, որ ներկայացնի, թե ինչպես ստացվեց, որ ամիսներ, տարիներ շարունակ հավաքական Արեւմուտքի քավորությամբ պայմանագրի ստորագրումը գլուխ չեկավ, իսկ ԱՄՆ միջնորդությունը կարծես արդյունք է տալիս, եւ համաձայնության են եկել «Զանգեզուրի միջանցքի» հարցով։ Եվ նա, որպեսզի չնեղացնի ԵՄ-ին, հանձն է առել ավարտին հասնել Ռուսաստանին տարածաշրջանից վերջնականապես դուրս մղելու ծրագիրը։

Ուշագրավ է, որ պաշտոնական հաղորդագրության մեջ եւս նշվում է այդ մասին․ «Անդրադառնալով անվտանգության հետ կապված մի շարք մտահոգությունների, այդ թվում՝ արտաքին տեղեկատվության մանիպուլյացիաներին եւ միջամտությանը, ապատեղեկատվությանը եւ կիբերսպառնալիքներին, ԵՄ-ն առաջարկեց համագործակցել Հայաստանի հետ… Հայաստանի տեղեկատվական էկոհամակարգին աջակցելու համար ԵՄ-ն հայտարարեց անկախ լրատվամիջոցների ամրապնդման համար նախատեսված 1.5 միլիոն եվրոյի նոր փաթեթի մասին»։

 

 

Ինչպես նաեւ՝ «Նախագահ Կոշտան եւ նախագահ ֆոն դեր Լայենը շնորհակալություն հայտնեցին Հայաստանին` սերտ համագործակցության եւ պատժամիջոցների շրջանցումը կանխելու ուղղությամբ ձեռնարկված քայլերի համար»: Խոսքը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին է, իսկ դրանց շրջանցումը կարող էր նպաստել մեր տնտեսությանը եւ մեր տնտեսվարողներին եկամուտներ ապահովելուն:

դիտվել է 298 անգամ
Լրահոս
Ծատուրյան և Վարդանանց փողոցներում գրանցվել է գերազանցում Շարմազանով․ «Հայաստանը չպետք է աշխարհաքաղաքական առևտրի արդյունքում պարտադրված խաղաղություն ընդունի» Կփոխվի նաև կառավարության անդամների երդման տեքստը Թուրքիայում վերականգնվում է Քառասուն մանուկ հայկական եկեղեցին ՆԳՆ-ն Հալաբյան փողոցում լքված նորածնի մասին #ՈւՂԻՂ.Դուրս են հանել ու ի՞նչ են ասել Նիկոլ Փաշինյանին․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, «Ուժեղ Հայաստան», չե՛ք հասկանու՞մ՝ ՔՊ-ի հետ չե՛ն երկխոսում, այլ․․․ Անդրեասյան (video) ԱԽՏ տարածաշրջանում նոր սպառազինությունների տեղակայման պլանները սպառնալիք են ՌԴ-ի համար․ Պուտին Նոր Խարբերդում 67-ամյա տղամարդը ինքնասպանություն է գործել, դեպքը ներկայացվում է մանիպուլյատիվ Ալիևը Հայաստանին կոչ է արել չնեղանալ Սրա վերջը ո՞րն է․ ի՞նչ է սպասվում․ Մեսրոպ Մանուկյան-Հայկ Ֆարմանյան երկխոսություն (video) Ռոբերտ Քոչարյա՛ն, սա ձեր բացթողումն էր․ Գառնիկ Դանիելյանը պետք է լիներ․ Թովմասյան (video) Իսրայելը Լիբանանի հարավում 4-հարկանի դպրոց է պայթեցրել Ադրբեջանից մասնագետներ են եկել Մեղրիի տարածաշրջան․ Նարեկ Կարապետյանը փակագծեր բացեց (video) Այն, ինչ այսօր կատարվում է Հայ առաքելական եկեղեցու դեմ, խայտառակություն է․ Ամստերդամ «Խաչատուր Սուքիասյա՛ն, էս ոնց խայտառակվեցիր» (video) Իմ կենսագրության մեջ չկա մի կետ, որից ես հրաժարվեմ, հպարտ եմ, որ Ղազինյանն իմ ընկերն է. Ֆարմանյան (video) Որքա՞ն է թանկացել պետական պարտքի սպասարկումը. Հայկ Ֆարմանյան (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Պուտինը շատ կարևոր հայտարարություն արեց (video) Կրակոց՝ Արարատի մարզում․ վիրավորի կյանքը փրկել չի հաջողվել Արամ Վարդևանյանը ՔՊ-ից պահանջեց վերև նայել (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անի Գևորգյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am