Սամվել Կարապետյանի տանը խուզարկությունների օրը թաղամասից առգրավված 50 մեքենաները դեռևս չեն վերադարձվել սեփականատերերին

«Գործարար Սամվել Կարապետյանի տանն իրականացված խուզարկությունների օրը թաղամասից առգրավված 50 մեքենաները շուրջ մեկ ամիս է՝ իրավապահները չեն վերադարձնում իրենց սեփականատերերին»։ Այս մասին այսօր՝ հուլիսի 14-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Հայրապետյանը։

«Իմ ունեցած տեղեկություններով, բոլոր 50 մեքենաները խուզարկվել են. այսինքն իրավապահները դիմել են դատարան, դատավորները թույլտվություն են տվել 50 մեքենաները խուզարկելու համար։ Խուզարկությունների արդյունքում որևէ բան չեն հայտնաբերել, բայց մեքենաները սեփականատերերին դեռևս չեն վերադարձրել։ Նշում են, որ խուզարկությունների ընթացքում փնտրում էին սահմանադրական կարգը բռնի տապալելու հետ կապված նյութեր»,–նշեց փաստաբանը։

Տիգրան Հայրապետյանը մեքենաների սեփականատերերին խորհուրդ է տալիս հանցագործության մասին հաղորդում ներկայացնել դատախազություն։

«Բայց քաղաքացիներն արդեն հույս չունեն, արդեն քրեական օրենքն ու դատարանը հեղինակություն չեն նրանց համար, որովհետև տեսնում են, որ որևէ բան չեն արել, բայց իրավապահները առգրավել են իրենց մեքենաները, որոնք Սամվել Կարապետյանի տնից 1 կիլոմետր հեռու են գտնվել»,–հավելեց Հայրապետյանը։

Փաստաբանը նշեց, որ մոտ 20 օր առաջ զրուցել է Սամվել Կարապետյանի գործով քննչական խմբի ղեկավարի հետ, վերջինս նշել է, որ առգրավված մեքենաները նախաձեռնված քրեական վարույթով չեն անցնում։

«10 օր անց հանդիպել եմ պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատարի հետ, նա պաշտոնապես ասաց, որ մեքենաները քրեական վարույթով են անցնում։ Կրկին զանգել եմ նույն քննիչին, ասել է՝ այո, Սամվել Կարապետյանի գործով են անցնում մեքենաները։ Այսինքն՝ մեկ հայտարարում են, որ այդ մեքենաները քրեական գործի հետ կապ չունեն, մեկ էլ հայտարարում են, որ ունեն»,–հավելեց Տիգրան Հայրապետյանը։

դիտվել է 428 անգամ
Լրահոս
Երբ կհրապարակվեն ընտրությունների վերջնական արդյունքները Ռեալը ՈւԵՖԱ-ից պահանջել է Բարսելոնային զրկել տիտղոսներից և հեռացնել եվրագավաթներից Սկսում ենք հետևողական և անզիջում պայքար․ Անանյան 922 տնային կալանքի տակ գտնվող անձից 398-ը մասնակցել է ընտրություններին Արտակարգ դեպք՝ Երևանում․ Պետք չէ ինձ ներել, քանի որ ես լավ գիտեմ իմ պարտականությունները. Մելիքյան Պատերազմի իրողությունն ընդունելու, մարտ մղելու և հաղթելու մասին է մարդու կյանքը. Բագրատ Սրբազան Ադրբեջանի «բացահայտումը» և Օձասարի արձանագրության պատմական իրականությունը Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը. վարորդը հոսպիտալացվել է Բևեռացված, պառակտող և ճնշումներով ուղեկցված ընտրություններ․ ԺՀՄԻԳ-ի նախնական զեկույցը Ադրբեջանում անհանգստացած են Թաքցրել էր Սարատովկա բնակավայրի ղեկավարը․ հայտնաբերվել է Պատկերացրեք 2005 տեղամասի նկարչության մասշտաբները․ Քոչարյան Ֆիդանն ու Արաղչին քննարկել են տարածաշրջանային հարցեր Ինչ խափանման միջոց է կիրառվել Հովհաննես Սահակյանի նկատմամբ Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում Այս ընտրություններն անցել են իշխանական համատարած ճնշումների, ընդդիմադիրների ձերբակալությունների պայմաններում Առեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկած Մարտունիում բախվել են շտապօգնության մեքենան, սահմանապահ զորքերի «Կամազ»-ը և «Opel»-ը․ կան վիրավորներ «Նիկոլ Փաշինյանին ո՛չ ոք էլ չի փրկելու, անգամ Աստված»․ Վահե Մովսիսյան (video) Իրանը և Իսրայելը հայտարարել են հարվածները դադարեցնելու մասին Հերի՛ք եղավ, մենք գնալու ենք ամեն ձայնի հետևից․ Արման Աբովյան (video) Հունիսի 7-ի ընտրությունները համարում ենք ոչ լեգիտիմ, մեր պայքարը նոր է սկսվում. Գուրգեն Սիմոնյան Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Ընտրատեղամասի դիմաց պաշտոնատար անձի գործունեությանը միջամտելու համար ձերբակալվել է 2 քաղաքացի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am