Գազայի հատվածում առնվազն 650 000 երեխա սովահար է
Գազայի հատվածը հայտարարել է, որ հարյուր հազարավոր մարդիկ, այդ թվում՝ 650 000 երեխա, բախվում են սովի՝ «միջազգային խայտառակ լռության պայմաններում», հայտնում է Al Jazeera-ն։
Կառավարության հայտարարության համաձայն, իսրայելական զորքերը փակել են բոլոր անցակետերը և խոչընդոտում են սննդի, դեղորայքի և վառելիքի ներկրմանը՝ «ժամանակակից դարաշրջանի կոլեկտիվ պաշարման ամենադաժան հանցագործություններից մեկի շրջանակում»։
