Իշխանության սանձազերծած հակաեկեղեցական արշավը սպառնալիք է ՀՀ-ի կայունության համար

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Վեհափառը Մայր տաճարի բակում Հայրապետական մաղթանքով դիմել է հավատավոր ժողովրդին, իր շնորհավորական ուղերձն է հղել Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ․

«Սուրբ Էջմիածինը, հավատարիմ իր հոգեփրկչական և ազգի ու պետականության զորացման պատմական առաքելությանը, հետևողական շարունակելու է պաշտպանել ազգային շահերն ու իրավունքները։

Անխաթար պահել մեր ժողովրդի միաբանությունը, համախմբել համայն հայությանը՝ արիությամբ դիմագրավելու ազգային և հայրենական կյանքի առջև ծառացած դժվարություններն ու մարտահրավերները։

Իշխանությունների կողմից սանձազերծված հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, ուղիղ
հարված հայոց պետականությանը։ Բռնաճնշումներով երբեք երկիր չի կառուցվի, սպառնալիքի ու վախի մթնոլորտում արդարություն ու համերաշխություն երբեք չի հաստատվի։

Տագնապալի է, փոխանակ խնդիրների առաջ միավորվենք, շարունակում են պառակտել հանրությանը:

Եղել է, որ տարբեր ուժեր ձգտել են սահմանափակել մեր Եկեղեցու առաքելությունը, բայց ժողովուրդը միասին է եղել: Չկա Սուրբ Էջմիածին՝ առանց հայության և չկա հայություն՝ առանց Սուրբ Էջմիածնի:

Սամվել Կարապետյանի դեմ անօրինական հետապնդում իրականացվեց, քանի որ նա պաշտպանեց Եկեղեցուն:
Աղոթենք Բաքվում գերեվարված մեր զավակների, նաև Սամվել Կարապետյանի ազատության համար:

Բարդ ու վտանգաշատ ժամանակներ են, պիտի մխիթարություն գտնենք, լուսավոր ապագա կերտենք:
Պաշտպանե՛ք ձեր ինքնությունը, պատմությունը, հավատքը, սրբազան արժեքները, համերաշխ եղե՛ք»:

դիտվել է 183 անգամ
Լրահոս
ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների Սրա համար իրենք պատասխան են տալու․․․ թող սպասեն․ Գերասիմ Վարդանյան (video) «Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ» «Opel»-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավոր Մեղրիի համայնքապետարանում բուռն կրքեր են շիկացել․ «Հրապարակ» Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Ոչ ոք իրավունք չունի գողանալ ժողովրդի ձայնը, իշխանության աղբյուրը ժողովուրդն է. Էլինար Վարդանյան «Մենք Աստծու գործակիցներն ենք». Մասյացոտնի թեմի առաջնորդ Մինչ Նիկոլը խորհրդարանի ամբիոնից կոկորդն է պատռում, Լարսում իրավիճակը սարսափելի է (video) Ալիեւը օգնության ձեռք կմեկնի Փաշինյանին․ «Հրապարակ» Ելակն արտահանում են թուրքականի անվան տակ․ «Հրապարակ» Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ» Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարում Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառք տալու հերթական դեպքը Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ» Վաղ առավոտից Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները ՔՊ-ական քարոզչամեքենան անուղղակի հերթական կեղծ թեզն է հրապարակ նետում Սրանք ոչ միայն Ադրբեջանի պահանջով սահմանադրություն են փոխում, այլև ռեպրեսիվ ապարատն են գործի դնում Դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ ողջ գիշեր քննվել է Ղազինյանի կալանքի միջնորդությունը «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը 2 ամսով կալանավորվել է Օբյեկտը՝ ԱԱԾ ուշադրության ներքո․ «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ» Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am