Ինչպես է Պոլսո պատրիարք Սահակ Մաշալյանն աջակցում Փաշինյանի թեզերին

Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա կատարած այցի ընթացքում Պոլսո պատրիարքարանի դռների փակ լինելու բեմականացված լինելը փաստվում է հենց Փաշինյանի տարածած տեսանյութով։

Բանն այն է, որ հենց հանդիպման ընթացքում հայտնի դարձավ, որ Պոլսի հայոց պատրիարքը՝ Սահակ Մաշալյանը, ով ըստ շրջանառվող լուրերի՝ Նիկոլ Փաշինյանի կաթողիկոսի թեկնածուն է, գտնվում է Միացյալ Նահանգներում։ Հետեւապես, առանց նախապես պայմանավորվածության պատրարքարան գնալը` իմանալով, որ պատրիարքը այնտեղ չէ, ընդամենը շոու էր ու ոչ ավելին:

Առավել եւս, ինչպես արդեն նշել են, նման այցերի ընթացքում ԱԳՆ-ն ու վարչապետի արարողակարգի աշխատակիցները նախապես են հյուրընկալող կողմի հետ համաձայնեցնում այցի օրակարգը, հանդիպումների շրջանակը: պլանավորվում են թե որտեղ՝ ինչ այցեր, ում հետ՝ ինչ հանդիպումներ են նախատեսվում։ Հետևապես, պատրիարքարանի դռների փակ լինելը ամենևին էլ պայմանավորված չէ Փաշինյանի՝ եկեղեցու դեմ սկսված արշավին Մաշալյանի անհամաձայնությամբ, այլ ճիշտ հակառակը:

Սա է վկայում նաեւ Սահակ պատրիարքի հայտարարությունը, որով նա, ըստ էության, թելում էր Նիկոլ Փաշինյանի «թելը»;

Նա մասնավորապես, նշել էր, որ Գարեգին Բ-ն, Մայր Աթոռը 2026 թ.-ին հրավիրել է եկեղեցական ներկայացուցչական ժողով, որ կարող է վերածվի Ազգային եկեղեցական ժողովի։

Բանն այն է, որ եկեղեցական ներկայացուցչական ժողովը կաթողիկոս ընտրել չի կարող, իսկ ահա Ազգային եկեղեցական ժողովի պատվիրակներն այլ են և հենց Ազգային եկեղեցական ժողովին է, որ իրավասու է ընտրել Ամենայն Հայոց Կաթողիկոս։

Հատաքրքրական էր նաև Մաշալյանի մեկ այլ ձևակերպում, որտեղ նա մասնավորապես նշել էր․ «Անձնապես գիտենք, որ Վեհափառ Հայրապետն էլ շատ հոգնած է այս վիճակից, սակայն, որքան որ ծանոթ ենք իրեն, նա հետքայլ չի անի արտաքին քաղաքական ճնշումների ներքո և իրավունք ունի»։
Օրեր առաջ էլ Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել էր ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին` նրա հոգնած լինելու պատճառաբանությամբ:

Ասել է թե` Թուրքիայի իշխանությունների հետ համագործակցող Պոլսո պատրիարքը պասերով խաղում է Փաշինյանի հետ:

Աղբյուր՝ Փաստինֆո

դիտվել է 1384 անգամ
Լրահոս
Նեթանյահուն չեղարկել է իր այցն ԱՄՆ Իշխանությունները բացահայտ ռեկետ են անում. Աբովյան Թմրանյութերի գործով ձերբակալված բրիտանացին կարտաքսվի Վրաստանից Վեհափառը Գերմանիայից ժամանած հյուրերի հետ քննարկել է Հայ Եկեղեցու առաքելությունն ու ժառանգությունը Թուրքիան խաղաղության հասնելու համաշխարհային դիվանագիտական կենտրոններից մեկն է. Սիբիհա Վարդանանց փողոցի խաչմերուկում բախվել են «Ford Fusion»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահման Մեքենաներ են բախվել Արագածոտնի մարզում․ վիրավորներ կան Նահատակները կոչվում են վկաներ, իսկ մահը` վկայական մահ, որովհետև մահվամբ վկայում են ճշմարտությունը Եթե Նիկոլը մնաց իշխանությունում, Հայաստանը կորցնելու է ամեն ինչ՝ պատերազմով, թե առանց դրա․ Գասպարյան Հայաստանում այսօր կրթության վրա չկա որևէ շեշտադրում, ընթանում է այդ ոլորտի ֆետիշացում․ Բադալյան Երևանում մասնավոր մանկապարտեզում 6-ամյա տղան մարմնական վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց Վեդիում քույրերի նկատմամբ սեռական բռնություն կատարծ տղամարդկանց կալանքը երկարաձգվել է 2 ամսով «Ռուբեն Վարդանյանը միլիարդների մեջ լող էր տալիս, բռնել տվեցին, մատաղացու սարքեցին»․ Հակոբկոխյան (video) «Նիկո՛լ, էդ 5 միլիարդը ձեր ջեբե՞րն եք կոխել»․ Շաքարյանց (video) Կադաստրի թուղթն ունեմ, մի շաբաթ առաջ էլ 305 հազար գույքահարկ եմ վճարել, այսօր եկել են, որ քանդեն (video) Վարորդը երկարացրել է ձեռքերն ու իրեն անպարկեշտ բազմաթիվ արտահայտություններ թույլ տվել. ահազանգում է իրավապաշտպանը Սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ #ՀԻՄԱ․ «Տականքնե՛ր, Ալիևը մի նախադասությամբ «պայթեցրեց» ձեր դավաճանությունը»․ Շաքարյանց (video) Արա՛, հլը գնա մի տեղ ու ասա՝ Տաշիր Սամվել ու իջևանցի Նիկոլ, տես՝ ինչ կասեն (video) Թուրքիան դեմ է ռուս-ուկրաինական հակամարտության տարածմանը դեպի Սև ծով. Հաքան Ֆիդան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am