ՊԵԿ նախկին պաշտոնյայի ընկերության հետ միլիոնավոր դրամների պայմանագրեր են կնքվել․ «Հետք»

«սկզբնաղբյուր կայքում։»-ը գրում է․ «2025 թվականի հունիսի 4-ին Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը ձեռքի ռենտգեն ստուգման սարք ձեռք բերելու նպատակով պայմանագիր է կնքել «Մեյդ թու մեյք» ՍՊԸ-ի հետ։ Ընկերությունը 82 մլն 500 հազար դրամի դիմաց պետք է մատակարարի նման երեք սարք։

«Մեյդ թու մեյք» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2010 թվականին Գեղամ Վանունու և Արթուր Եգորյանի կողմից։ Հետագայում՝ 2017 թվականին, Եգորյանը դուրս է եկել ընկերությունից և միակ սեփականատերը դարձել է Գեղամ Վանունին։

2023 թվականի հուլիսի 3-ին Վանունին նշանակվել է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ տեսչական բաժնի պետ։ Մեկ տարի անց՝ 2024-ի մայիսին, նրա լիազորությունները դադարեցվել են։

2019 թվականի ապրիլից մինչև 2021 թվականի մայիսը նա զբաղեցրել է ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշեն մաքսային-կետ բաժնի պետի պաշտոնը։ Իսկ մինչ այդ պաշտոնը զբաղեցնելը Վանունին եղել է «Երևան ջէկ» ՓԲԸ-ի փոխտնօրենը։

Գեղամ Վանունուն պատկանող «Մեյդ թու մեյք» ՍՊԸ-ն պետական գնումների ակտիվ մասնակից է։

2017-2018 թվականներին ընկերությունը 12 պայմանագիր է կնքել Պետական եկամուտների կոմիտեի, «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի, Երևանի մետրոպոլիտենի, «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի, Ազգային Ժողովի, Պաշտպանության նախարարության և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ։ Պայմանագրերի ընդհանուր գումարը 8.7 մլն դրամ է»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 237 անգամ
Լրահոս
Ոսկյա զարդերի՝ ԱԱՀ-ով հարկման գործընթացում փոփոխություններ կլինեն Գոռ Կարապետյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին՝ Մատաղիս-Թալիշ առաջնագիծը պաշտպանելիս «Իրական Հայաստան»… Դավաճանությունը «դիվանագիտություն» է, իսկ հերոսությունն ու սխրանքը` ծաղրանք Մենք այլընտրանք չունենք․ Փեզեշքիան Դուք ինձ մի՛ բացատրեք, թե ով է դաշնակցականը, առանց հասկանալու խոսում եք հիմա․ Մինասյանը՝ Հակոբ Մովսեսին (video) Ավտոճանապարհներն այս պահին ՔՊ-ն՝ կոռուպցիոն սկանդալների կիզակետում (video) Եւ ահա եկել հասել է ժամանակը, որ ամեն մի կեղտ կոչված բան հեռացնենք մեզանից Թեժ լեզվակռիվ ԱԺ-ում․«Հերիք է ստեք, դուք ոչինչ չեք կարողանում ընկալել»,«Ես վախերով չեմ առաջնորդվում» (video) Հանուն նախընտրական արշավի՝ հակառակորդին են մատուցվում պաշտպանական կառույցի առանձնահատկությունները Մի շարք հասցեներում լույս չի լինելու Երևանում բժիշկները պայքարում են այրվածքներով հիվանդանոց տեղափոխված 68-ամյա կնոջ կյանքի համար Փորձությունների միջով անցնող Եկեղեցին զորանում է աղոթքով, համբերությամբ և ճշմարտության մեջ Ողբերգական վթար Արմավիրի մարզում. զոհեր կան Ինչ է նվիրել ռուս գործարարը Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» ՔՊ քարտուղարին ներում են, իսկ 8 հոգևորականի մեղադրանք են առաջադրել. «Ժողովուրդ» Եկեղեցին քանդելու ճանապարհին ձեռքը «փրփուրներին» է գցում. «Փաստ» ՔՊ-ի չընտրված թեկնածուն կրկին թեկնածու է. «Հրապարակ» Վաղարշապատի ձերբակալությունների «քավորը» Արգիշտի Մեխակյանն է. «Հրապարակ» Հակոբ Մովսեսը կշարունակի ծառայել ՔՊ-ին. «Հրապարակ» Ստեղծում են քաոս, հետո մտածում՝ ինչպես հաղթահարել. «Փաստ» Ո՞ր քաղաքական ուժի հետ է ընտրություններին մասնակցելու «Ապրելու երկիրը». Փաստ Մեքսիկայում առնվազն 28 մարդ է մահացել կարմրուկի բռնկումից Ընտանեկան կոնֆլիկտն ավարտվել էր մոր սպանությամբ «Ո՞վ է հաջորդելու Էրդողանին». Bloomberg
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am