Պետք չէ ուշադրություն դարձնել վայրահաչոցներին. Չարչյանը՝ եկեղեցու դեմ արշավի մասին

Չպետք է ուշադրություն դարձնել այն խոսույթներին, որոնք դրան արժանի չեն, չպետք է ուշադրություն դարձնել վայրահաչություններին՝ ում կողմից էլ դա լինի, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով եկեղեցու դեմ իրականացվող արշավին, ասաց «Հայոց տուն» նախաձեռնության հիմնադիր անդամ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանը։
Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե պետք է Վեհարանն ազատել, Չարչյանը հարցրեց.«Իսկ ինքը դա կարո՞ղ է անել։ Իրեն ո՞վ լսեց, կոչեր էր անում։ Կրոնական բոլոր միավորումները միաբերան հայտարարեցին, որ չեն միանա Հայ Առաքելական եկեղեցու դեմ պայքարին։ Մի այդպիսի տեխնոլոգիա կա՝ փորձում են օվերտոնի պատուհանը բացել՝ հասկանալու համար կկարողանա՞ն, թե՞ ոչ»։