Իսրայելի հարձակման նպատակն էր հարվածել Իրանի միջուկային և ռազմական օբյեկտներին: Գործողությունը կշարունակվի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր ելույթում։
Իսրայելի վարչապետի խոսքով՝ գործողության նպատակն է հարվածել Իրանի միջուկային ենթակառուցվածքներին, բալիստիկ հրթիռների գործարաններին և ռազմական ներուժին:
Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «նրա անսասան դիրքորոշման համար»: «Նա բազմիցս հստակեցրել է. Իրանին երբեք չպետք է թույլ տրվի ձեռք բերել միջուկային զենք», - ասել է նա:
Անմիջապես դիմելով Իրանի ժողովրդին՝ Նեթանյահուն ասել է. «Մենք ձեզ չենք ատում: Դուք մեր թշնամին չեք: Մենք ունենք ընդհանուր թշնամի՝ բռնակալական ռեժիմը, որը ոտնակոխ է անում ձեզ»:
Իսրայելի վարչապետը նաև ընդգծել է, որ Իրանի դեմ գործողությունը կշարունակվի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է: Իսրայելի պաշտպանության բանակը նախկինում հայտարարել էր, որ սա գործողության միայն առաջին փուլն է։ Լրատվամիջոցները հաղորդում են, որ այն կտևի մի քանի օր։
Հուլիսի 16-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հուլիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը
Հուլիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը
Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը
Հուլիսի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը